G77
G77 | |
---|---|
Տեսակ | Միջազգային կազմակերպություն |
Հիմնադրված | հունիսի 15, 1964 |
Գլխադասային գրասենյակ | ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, արաբերեն, իսպաներեն և ֆրանսերեն |
Կայք | g77.org |
77+ խումբ կամ G77 (Group of 77), Միավորված ազգերի կազմակերպության 134 զարգացող երկրների կոալիցիա, որը նախատեսված է իր անդամների հավաքական տնտեսական շահերը խթանելու և ՄԱԿ-ում համատեղ բանակցային հզորություն ստեղծելու համար[1]։ Կազմակերպության հիմնադիր անդամներն ի սկզբանե 77-ն էին, որոնց կենտրոնակայանը գտնվում էր Ժնևում, սակայն այն ընդլայնվել է մինչև 134 անդամ երկիր[Ն 1][2] կապված ՄԱԿ-ի կազմում նոր երկրների ընգդրկման հետ։ 2023 թվականի նախագահող երկիրը Կուբան է՝ հաջորդելով Պակիստանին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը հիմնադրվել է 1964 թվականի հունիսի 15-ին Չմիացած պետությունների ֆորումում Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրների նախարարների հռչակած «Յոթանասունյոթ երկրների համատեղ հռչակագրով» («Joint Declaration of the Seventy-Seven Countries»):
77-ի խմբի ստեղծման մասին պաշտոնապես հրապարակվել է Ժնևում, նույն թվականին դեկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովում (UNCTAD)[3]: Անդամ-երկրների թիվն աստիճանաբար աճելով հասել է 134-ի։ Խորհրդային տարիներին (մինչև 1991) «77-ի խմբի» անդամ են դարձել Հյուսիսային Կորեա, Կուբա, Վիետնամ, Ռումինիա և Հարավսլավիա սոցիալիստական երկրները։
Առաջին խոշոր հանդիպումը կայացել է Ալժիրի մայրաքաղաքում, 1967 թվականին, որտեղ հռչակվել է Ալժիրյան հրովարտակը (Charter of Algiers ) և դրվել է Նոր տնտեսական քաղաքականության մշտական ինստիտուցիոնալ կառույցների հիմքը Ռաուլ Պրեբիշի ղեկավարությամբ, ով ՄԱԿ-ի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տնտեսական հանձնաժողովի (ECLA) նախկին աշխատակից էր[4]։ 77-ի խմբի գլխամասային գրասենյակներ կան Ժնևում (ՄԱԿ), Հռոմում (FAO), Վիեննայում (UNIDO), Փարիզում (ՅՈՒՆԵՍԿՕ), Նայրոբիում (UNEP) և Խումբ 24- ը (G-24) Վաշինգտոնում (Արժույթի միջազգային հիմնադրամ և Համաշխարհային բանկ)։
Նպատակներ և խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]G77-ի գործունեության հիմքում ընկած է զարգացող երկրների միջև առևտրատնտեսական, ֆինանսական և տեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև նրանց համատեղ դիրքորոշման մշակումը, համաձայնեցումը և համակարգումը ՄԱԿ-ի մարմինների և նրա շրջանակներում գործող կազմակերպությունների կոնֆերանսներում և հանդիպումներում, այլ միջազգային կոնգրեսներում և ֆորումներում, որոնք նվիրված են միջազգային սոցիալ-տնտեսական հարաբերությունների խնդիրներին, ներառյալ երկրների և նրանց բնակչության կյանքի այնպիսի ոլորտները, ինչպիսիք են առևտուրը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, գիտությունը և տեխնիկան։ Նման հանդիպումներում քննարկվում են նաև G77-ի անդամ չհանդիսացող երկրների և առաջին հերթին համաշխարհային հանրության զարգացած երկրների հետ տնտեսական, վարկային, ֆինանսական և տեխնիկական համագործակցության հարցեր[5]։
G77-ի հինական խնդիրներներն են.
- բազմակողմ առևտրային համակարգում անհամաչափությունների վերացում
- զարգացող և զարգացած երկրների միջև ռեսուրսների արդյունավետ փոխանցման կազմակերպում, ներառյալ զարգացման նպատակներով պաշտոնական աջակցությունը և պարտքի մարումը
- հումքային շուկաներում անկայունության հաղթահարում և զարգացած երկրներում շուկա մուտք գործելու համար պրոտեկցիոնիստական խոչընդոտների վերացում
- միջազգային հանրության արձագանքման գլոբալ միջոցների ապահովումը` կայուն և սոցիալական զարգացման, ֆինանսական ճգնաժամերի հաճախակիության աճի, առևտրի սուբսիդավորման (հիմնականում գյուղատնտեսական ապրանքների), տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների աճող դերի և անօրինական միջազգային գործարքների վերաբերյալ։
G77-ի գործունեության հիմնական ուղղություններն են.
- գլոբալացում և միջազգային տնտեսություն
- զարգացմանն ուղղված ֆինանսավորում
- առևտուր և զարգացում
- շրջակա միջավայր և զարգացում
- սոցիալական ապահովություն և գենդերային խտրականություն
- «Հարավ-Հարավ» ուղղության շրջանակներում համագործակցություն
- «Հյուսիս-Հարավ» երկխոսություն
- գիտատեխնիկական զարգացում
- տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ։
Հարավ-Հարավ
[խմբագրել | խմբագրել կոդը]G77-ի անդամ երկրների համագործակցությունը «Հարավ-Հարավ» նախագծի շրջանակներում հարավի ժողովուրդների բարեկեցությունն ապահովելու նպատակ է հետապնդում և խմբի բոլոր անդամ-երկրների համար մեխանիզմ է հանդիսանում համերաշխության ու միասնության ամրապնդման և պահպանման՝ ապահովելով նրանց հավատարմությունը նախագծին և ընդհանուր նպատակի իրականացմանը։
1981 թվականին գործողությունների Կարակասյան ծրագրով մշակվել են ընդհանուր սկզբունքներ «Հարավ-Հարավ» ուղղության շրջանակներում Հարավի գագաթնաժողովների անցկացման համար։ G77-ի կողմից կազմակերպված առաջին Հարավային գագաթնաժողովը տեղի է ունեցել Հավանայում (Կուբա) 2000 թվականի ապրիլին։ Այն ընդունել է Հավանայի հռչակագիրը և գործողությունների ծրագիրը։
2003 թվականի դեկտեմբերին Մարաքեշում (Մարոկկո) տեղի ունեցած Հարավ-Հարավ համագործակցության բարձր մակարդակի կոնֆերանսում ընդունվել է Մարաքեշի հռչակագիրը և Հարավ-Հարավ համագործակցության իրականացման Մարաքեշի շրջանակները, որով սահմանվել են խմբի և մասնակից երկրների նախաձեռնություններն ու կոնկրետ գործողությունները՝ այս հարցում արդյունավետ համատեղ քաղաքականության հասնելու համար։ Երկրորդ Հարավային գագաթնաժողովը կայացել է 2005 թվականին Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Հարավ-Հարավ երրորդ գագաթնաժողովը կայացել է Աֆրիկայում 2010 թվականին։
Զարգացող երկրների միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության համար G77-ի «Հարավ-Հարավ» համագործակցությանն աջակցելու նպատակով ստեղծել է Պերես-Գերերո վստահության հիմնադրամը (PGTF):
Նաև այս նախագծի նպատակն է «Հարավ-Հարավ» ուղղությամբ (այսինքն՝ զարգացող երկրների միջև) առևտրի ընդլայնումը։ Դրա համար 1989 թվականին G77-ը մշակել է զարգացող երկրների միջև Առևտրային արտոնությունների գլոբալ համակարգը (GSTP— Global System of Trade Preferences):
Նաև Չինաստանը և Չմիավորման շարժումը ակտիվորեն մասնակցում են Հարավ-Հարավ ծրագրին Համատեղ համակարգող կոմիտեի շրջանակներում՝ խթանելու զարգացող երկրների ընդհանուր առաջնահերթությունների իրականացումը և «Հարավ-Հարավ» նախագծում համագործակցության զարգացումը։
Հյուսիս-Հարավ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հարավ-Հարավ» բանակցությունների և երկխոսության նպատակը զարգացող և զարգացած պետությունների գլոբալ գործընկերության հիման վրա բոլոր երկրների զարգացման համար համագործակցությունն է։ Այս երկխոսության շրջանակներում G77-ը կոչ է անում զարգացած երկրներին հասնել ավելի մեծ ինտեգրման և համագործակցության զարգացող երկրների գլոբալ խնդիրների և համաշխարհային տնտեսական կառավարման հարցերի շուրջ։
Տեղեկատվա-հաղորդակցական զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի նոյեմբերին Թունիսում տեղի է ունեցել Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի երկրորդ փուլը, որտեղ առաջադրանքները դրվեցին՝ բոլոր զարգացող երկրների համար տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և ռեսուրսների հասանելիության ապահովումը, որոնք կարևոր են աշխարհի բոլոր երկրների օգնության, խմբի անդամ երկրների կայուն զարգացման և դրված նպատակներին հասնելու համար։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբին վերագրվում է ապարտեիդի դեմ ընդհանուր դիրքորոշում ունենալու և համաշխարհային զինաթափմանն աջակցելու համար[6]։ Այն աջակցել է Նոր միջազգային տնտեսական կարգին[6][7]։ Այն քննադատության է ենթարկվել էկոլոգիական նախաձեռնություններին իր նվազ աջակցության կամ բացահայտ հակադրվելու համար, որոնք խումբը երկրորդական է համարում տնտեսական զարգացման և աղքատության վերացման նախաձեռնությունների համեմատ[6][8][9]։
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի դրությամբ խումբը ներառում է ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները (ՄԱԿ-ի դիտորդ Պաղեստին պետության հետ միասին)՝ բացառությամբ հետևյալ երկրների.
- Եվրոպայի խորհրդի անդամներ, բացառությամբ Ադրբեջանի։
- Անկախ պետությունների համագործակցության ազատ առևտրի գոտու անդամներ, բացառությամբ Տաջիկստանի։
- Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամներ, բացառությամբ նրա (չորս) լատինաամերիկյան անդամների։
- Խաղաղօվկիանոսյան երկու միկրոպետություններ՝ Պալաու և Տուվալու։
Ներկայիս հիմնադիր անդամ երկրներ[10]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆղանստանի իսլամանակ հանրապետություն[Ն 2]
- Ալժիր
- Արգենտինա
- Բանգլադեշ
- Բենին[Ն 3]
- Բոլիվիա
- Բրազիլիա
- Բուրկինա Ֆասո[Ն 4]
- Բուրունդի
- Կամբոջա
- Կամերուն
- Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
- Չադ
- Չիլի
- Կոլումբիա
- Կոնգոյի Հանրապետություն
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
- Կոստա Ռիկա
- Դոմինիկյան Հանրապետություն
- Էկվադոր
- Եգիպտոս[Ն 5]
- Սալվադոր
- Եթովպիա
- Գաբոն
- Գանա
- Գվատեմալա
- Գվինեա
- Հայիթի
- Հոնդուրաս
- Հնդկաստան
- Ինդոնեզիա
- Իրան
- Իրաք
- Ճամայկա
- Հորդանան
- Քենիա
- Քուվեյթ
- Լաոս
- Լիբանան
- Լիբերիա
- Լիբիա
- Մադագասկար
- Մալայզիա
- Մալի
- Մավրիտանիա
- Մարոկկո
- Մյանմա[Ն 6]
- Նեպալ
- Նիկարագուա
- Նիգեր
- Նիգերիա
- Պակիստան
- Պանամա
- Պարագվայ
- Պերու
- Ֆիլիպիններ
- Ռուանդա
- Սաուդյան Արաբիա
- Սենեգալ
- Սիերա Լեոնե
- Սոմալի
- Շրի Լանկա[Ն 7]
- Սուդան
- Սիրիա
- Տանզանիա[Ն 8]
- Թաիլանդ
- Տոգո
- Տրինիդադ և Տոբագո
- Թունիս
- Ուգանդա
- Ուրուգվայ
- Վենեսուելա
- Վիետնամ
- Եմեն
Ներկայիս անդամ այլ երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգոլա
- Անտիգուա և Բարբուդա
- Ադրբեջան
- Բահամյան Կղզիներ
- Բահրեյն
- Բարբադոս
- Բելիզ
- Բութան
- Բոտսվանա
- Բրունեյ Դարուսալամ
- Չինաստան[Ն 9]
- Կաբո Վերդե
- Կոմորյան Կղզիներ
- Կոտ դ'Իվուար
- Կուբա
- Ջիբութի
- Դոմինիկա
- Հասարակածային Գվինեա
- Էրիթրեա
- Էսվատինի[Ն 10]
- Ֆիջի
- Գամբիա
- Գրենադա
- Գվինեա-Բիսաու
- Գայանա
- Կիրիբատի
- Լեսոթո
- Մալավի
- Մալդիվներ
- Մարշալյան կղզիներ
- Մավրիկիոս
- Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ
- Մոնղոլիա
- Մոզամբիկ
- Նամիբիա
- Հյուսիսային Կորեա
- Նաուրու
- Օման
- Պաղեստին
- Պապուա Նոր Գվինեա
- Կատար
- Սենթ Քիթս և Նևիս
- Սենտ Լյուսիա
- Սենտ Վինսենթ և Գրենադիններ
- Սամոա
- Սան Տոմե և Պրինսիպի
- Սեյշելյան կղզիներ
- Սինգապուր
- Սողոմոնյան Կղզիներ
- Հարավաֆրիկյան Հանրապետություն
- Հարավային Սուդան
- Սուրինամ
- Տաջիկստան
- Արևելյան Թիմոր
- Տոնգա
- Թուրքմենստան
- ԱՄԷ
- Վանուատու
- Զամբիա
- Զիմբաբվե
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Չինաստանը պաշտոնապես համարվում է կազմակերպության անդամ, իսկ հենց Չինաստանն այդպես չի համարում։
- ↑ Այս կառավարությունը դեռևս ճանաչված է ամբողջ աշխարհում՝ Թալիբանի կողմից վերահսկվող Աֆղանստանի իսլամական էմիրության փոխարեն։
- ↑ Միացել է որպես Դահոմեյ։
- ↑ Միացել է որպես Վերին Վոլտա։
- ↑ Միացել է որպես Միացյալ Արաբական Հանրապետություն։
- ↑ Միացել է որպես Բիրմա
- ↑ Միացել է որպես Ցեյլոն
- ↑ Միացել է որպես Տանգանիկայի և Զանզիբարի միացյալ հանրապետություն
- ↑ Պաշտոնապես համարվում է կազմակերպության անդամ, բայց ոչ հենց Չինաստանի կողմից
- ↑ Միացել է որպես Սվազիլենդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «About the Group of 77:Aims». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «The Member States of the Group of 77». The Group of 77 at the United Nations. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «About the Group of 77:Establishment». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Prebisch, Raúl; Prebisch, Raul (1986 թ․ հոկտեմբեր). «El desarrollo económico de la América Latina y algunos de sus principales problemas». Desarrollo Económico. 26 (103): 479. doi:10.2307/3466824. hdl:11362/10183. ISSN 0046-001X. JSTOR 3466824.
- ↑ Краткий политический словарь
- ↑ 6,0 6,1 6,2 Satpathy (2005). Environment Management. Excel Books India. էջ 30. ISBN 978-81-7446-458-3.
- ↑ Fitzmaurice, Malgosia; Ong, David M.; Merkouris, Panos (2010). Research Handbook on International Environmental Law. Edward Elgar Publishing. էջեր 567–. ISBN 978-1-84980-726-5.
- ↑ Oosthoek, Jan; Gills, Barry K. (2013 թ․ հոկտեմբերի 31). The Globalization of Environmental Crisis. Taylor & Francis. էջեր 93–. ISBN 978-1-317-96895-5.
- ↑ Schiffman, Howard S. (2011 թ․ մայիսի 3). Green Issues and Debates: An A-to-Z Guide. SAGE Publications. էջեր 9–. ISBN 978-1-4522-6626-8.
- ↑ «Signed the "JOINT DECLARATION OF THE SEVENTY-SEVEN DEVELOPING COUNTRIES"». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Official website of the Group of 24
- «G77» խմբի պաշտոնական կայքԱրխիվացված 2009-10-19 Wayback Machine
- Adam Sneyd, «Group of 77», in Globalization and Autonomy Online Compendium, edited by William D. Coleman and Nancy Johnson
- «G77» խմբի երկրների համատեղ հռչակագիրԱրխիվացված 2021-01-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «G77» հոդվածին։ |
|