ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպություն (UNIDO)
ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | միջկառավարական կազմակերպություն և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն |
Հապավում | UNIDO |
Հիմնադրված | 1966 թ., ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է ճանաչվել 1985 թ. |
Գլխադասային գրասենյակ | Վիեննա, Ավստրիա |
Գործադիր տնօրեն | Լի Յոնգ |
Վերադաս կազմակերպություն | ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդ[1] |
Անձնակազմ | 680 մարդ (2023)[2] |
Կայք | unido.org |
Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպություն, ՅՈՒՆԻԴՈ (անգլ.՝ United Nations Industrial Development Organization, UNIDO), Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) մասնագիտացված գործակալություն, որի ջանքերը կենտրոնացված են աղքատության դեմ պայքարի վրա՝ արտադրողականության բարձրացման միջոցով։ UNIDO-ն օգնություն է ցուցաբերում զարգացողին և անցումային տնտեսությամբ երկրներին գլոբալիզացիայի ժամանակակից պայմաններում բևեռացման դեմ նրանց պայքարում։ Կազմակերպությունը համախմբում է գիտելիքները, փորձը, տեղեկատվությունը և տեխնոլոգիաները և դրանով իսկ աջակցում է արտադրողական զբաղվածությանը, մրցունակ տնտեսության զարգացմանը և բնապահպանական կայունության ապահովմանը։
Ընդհանուր բնույթի տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործակալությունը ստեղծվել է 1966 թվականին, իսկ ՄԱԿ-ի հատուկ գործակալություն է դարձել 1985 թվականին։ ՄԱԿ-ի ընդհանուր համակարգի շրջանակներում UNIDO-ն պատասխանատու է, 174 անդամ-պետությունների հետ համագործակցության միջոցով, զարգացող երկրների արդյունաբերական զարգացման համար։ UNIDO-ի գլխավոր շենքը գտնվում է Վիեննայում, իսկ տեղերում UNIDO-ն ակտիվ գործունեություն է ծավալում իր 34 երկրային և տարածաշրջանային մասնաճյուղերի, 19 ներդրումների աջակցման և տեխնոլոգիաների փոխանցման մասնաճյուղերի և 9 տեխնոլոգիական կենտրոնների միջոցով։
Հիմնական գործառույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես գլոբալ հարթակ UNIDO-ն հավաքում և տարածում է տեղեկատվություն արդյունաբերության հարցերի վերաբերյալ և հիմք է ապահովում, որպեսզի զարգացման գործունեության ոլորտի տարբեր մասնակիցները՝ պետական և մասնավոր հատվածում որոշումների կայացման համար պատասխանատու անձինք, հասարակական կազմակերպությունները և միջազգային հանրությունն ամբողջությամբ, կարողանան ամրապնդել համագործակցությունը, երկխոսություն ծավալել և գործընկերային հարաբերությունները զարգացնել իրենց առջև կանգնած խնդիրների լուծման համար։ Որպես տեխնիկական համագործակցության հարցերի գծով հաստատություն՝ UNIDO-ն մշակում և իրականացնում է իր գործընկերներին աջակցության ծրագրեր արդյունաբերական զարգացման ոլորտում, ինչպես նաև առաջարկում է անհատական պահանջմունքների հիման վրա ծրագրերի մշակման մասնագիտական ծառայություններ։ Այս երկու հիմնական գործառույթները միմյանց փոխլրացնող և փոխադարձ պայմանավորված են։ Մի կողմից UNIDO-ն կարող է ծանոթացնել տնտեսական քաղաքականությունը որոշող անձանց տեխնիկական համագործակցության ոլորտում իր աշխատանքային փորձի հետ, մյուս կողմից՝ Կազմակերպության վերլուծական պոտենցիալը թույլ է տալիս սահմանել տեխնիկական համագործակցության առաջնահերթությունները և օպտիմալ ուղղությունները։
Ծառայությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականի դեկտեմբերին հաստատվել է UNIDO-ի ապագա դերի և գործառույթների հետ կապված Գործողությունների ծրագիրը։ Ծրագրում նշված առաջնահերթ ուղղությունները արտացոլված են UNIDO-ի կողմից մատուցվող տեխնիկական ծառայությունների ձևավորված մոդուլների մեջ։ Անհատական մոտեցման ապահովման նպատակով ծառայությունների մոդուլները միավորված են աշխարհի երկրներին մատուցվող համալիր ծառայությունների փաթեթների մեջ՝ մի մոդուլից ծառայությունների ընտրության, մեկ փաթեթում տարբեր մոդուլների տարրերի ներառման կամ ՄԱԿ-ի այլ գործընկերների միջոցառումների հետ դրանց միավորման ճանապարհով։
[3]. Այսօրվա դրությամբ հայտարարված է հետևյալ ոլորտների համալիր ծառայությունների մատուցման մասին.[4]։
• արդյունաբերության կառավարում և վիճակագրություն управление
• ներդրումներին և տեխնոլոգիաների փոխանցմանը աջակցություն содействие
• արդյունաբերության մրցունակություն և առևտուր
• մասնավոր սեկտորի զարգացում
• ագրոարդյունաբերություն
• կայուն էներգետիկա և կլիմայի փոփոխություն
• Մոնրեալի արձանագրություն (օզոնային շերտը քայքայող նյութեր)
• ռացիոնալ բնօգտագործում
Ծառայությունների մատուցման ընթացքում անհատական մոտեցումը ապահովվում է նաև UNIDO-ի աշխատանքային գործունեությանը տեղերում մասնակիցների ներգրավման միջոցով։
Փաստեր և թվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեխնիկական համագործակցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ UNIDO-ի կողմից իրականացվող ծրագրերի և նախագծերի ընդհանուր արժեքը կազմել է մոտավորապես 327,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Տեխնիկական համագործակցության հիմնական գործիքներն են համալիր ծրագրերը և առանձին երկրների ծառայությունների շրջանակները։ 2004 թվականի ապրիլի 30-ի դրությամբ մշակված են եղել 54 ծրագիր, որոնց մեծամասնությունը ակտիվորեն իրականացվում է։ Ընդհանուր հատկացված միջոցներից 39%-ը բաժին է հասնում Սահարայից հարավ ընկած Աֆրիկյան երկրներին, 31%-ը՝ Ասիային և Օկեանիային, 20%-ը՝ արաբական տարածաշրջանի երկրներին, 8%-ը՝ Լատինական Ամերիկային և Կարիբյան ավազանի երկրներին և 2%-ը՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպային։
Ֆինանսական ռեսուրսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]UNIDO-ի ֆինանսական ռեսուրսները ձևավորվում են կանոնավոր և օպերատիվ բյուջեներից, ինչպես նաև տեխնիկական համագործակցության ոլորտում հատուկ մուծումներից։ Կանոնավոր բյուջեն ձևավորվում է անդամ-պետությունների անդամավճարներից։ Տեխնիկական համագործակցությունը ֆինանսավորվում է գլխավորապես դոնոր երկրների կամավոր մուծումների հաշվին, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Մոնրեալի արձանագրության իրականացման բազմակողմանի հիմնադրամի, Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջոցների հաշվին։ 2004-2005 թթ UNIDO-ի ծրագրերի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է մոտ 356 միլիոն եվրո։
Անձնակազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպությունը կազմված է 3 բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը գլխավորվում է կառավարիչ տնօրենի կողմից՝ ռազմավարության, ուսուցման և մասնաճյուղերի հարցերի գծով բյուրոներ։ Կենտրոնական գրասենյակում և մյուս գործող բաժիններում հաշշվում է մոտ 650 աշխատակից։ Բացի այդ, UNIDO-ն ամեն տարի օգտվում է ավելի քան 2800 միջազգային և ազգային փորձագետների ծառայություններից, որոնք աշխատում են աշխարհի տարբեր երկրներում իրականացվող նախագծերի շրջանակներում։
Գործադիր ղեկավարները
[խմբագրել | խմբագրել կոդը]1967–1974 | Իբրահիմ Աբդել-Ռահման ( Եգիպտոս) |
1975–1985 | Աբդ էլ Ռահման Խանե ( Ալժիր) |
1985–1992 | Դոմինգո Լ. Սիազոն կրտսեր ( Ֆիլիպիններ) |
1993–1997 | Մոուրիսիո դե Մարիա ի Կամպոս ( Մեքսիկա) |
1998–2005 | Կարլոս Ալֆրեդո Մագարինյոս ( Արգենտինա) |
2006 – Հուլիս 2013 | Քանդեհ Յումկելա ( Սիերա Լեոնե) |
Հուլիս 2013 – | Լի Յոնգ (李勇) ( Չինաստան) |
UNIDO-ի ներկայացուցչությունները տեղերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԿ-ի կամ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների անդամները, կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամները իրավունք ունեն դառնալ UNIDO-ի անդամ[6]։
2015 թվականի մարտի դրությամբ 172 երկիր է հանդիսանում UNIDO-ի անդամ, որոնք բոլորն էլ ՄԱԿ-ի անդամ են։ UNIDO-ի անդամները ստորաբաժանված են չորս ցուցակների[7]
Ցուցակ A-ն ներառում է ՄԱԿ-ի Աֆրիկա և Ասիա խմբի երկրները, որոնք հանդիսանում են UNIDO-ի անդամ, ներառյալ Իսրայելը, բացառությամբ Կիպրոսի և Ճապոնիայի։
Ցուցակ B-ն ներառում է ՄԱԿ-ի WEOG (Արևմտյան Եվրոպա և այլ խմբեր) խմբի UNIDO անդամ երկրները, ներառյալ Կիպրոսը և Ճապոնիան, բացառությամբ Իսրայելի։
Ցուցակ C-ն ներառում է ՄԱԿ-ի GRULAC (Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի խումբ) խմբի UNIDO անդամ բոլոր երկրներին։
Ցուցակ D-ն ներառում է ՄԱԿ-ի Արևելյան Եվրոպայի խմբի UNIDO անդամ բոլոր երկրներին։
Ամբողջական ցուցակները հետևյալն են.
- Ցուցակ A (99 անդամ)։ Աֆղանստան, Ալժիր, Անգոլա, Բահրեյն, Բանգլադեշ, Բենին, Բութան, Բոթսվանա, Բուրկինա Ֆասո, Բուրունդի, Կամբոջա, Կամերուն, Կապե Վերդե, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Չադ, Չինաստան, Կոմորյան Կղզիներ, Կոնգոյի Հանրապետություն, Կոտ դ'Իվուար, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Ջիբուտի, Եգիպտոս, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Եթովպիա, Ֆիջի, Գաբոն, Գամբիա, Գանա, Գվինեա, Գվինեա-Բիսաու, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իրան, Իրաք, Իսրայել, Հորդանան, Ղազախստան, Քենիա, Հյուսիսային Կորեա, Հարավային Կորեա, Քուվեյթ, Ղրղզստան, Լաոս, Լիբանան, Լեսոտո, Լիբերիա, Լիբիա, Մադագասկար, Մալավի, Մալազիա, Մալդիվներ, Մալի, Մարշալյան կղզիներ, Մավրիտանիա, Մավրիկիոս, Մոնղոլիա, Մարոկկո, Մոզամբիկ, Մյանմա, Նամիբիա, Նեպալ, Նիգեր, Նիգերիա, Օման, Պակիստան, Պապուա Նոր Գվինեա, Ֆիլիպիններ, Կատար, Ռուանդա, Սամոա, Սան Տոմե և Պրինսիպի, Սաուդյան Արաբիա, Սենեգալ, Սեյշելներ, Սիերա Լիոնե, Սոմալի, Հարավային Աֆրիկա, Շրի Լանկա, Սուդան, Սվազիլենդ, Սիրիա, Տաջիկստան, Թայլանդ, Արևելյան Թիմոր, Տոգո, Տոնգա, Թունիս, Տուվալու, Ուգանդա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Տանզանիա, Թուրքմենստան, Ուզբեկստան, Վանուատու, Վիետնամ, Յեմեն, Զամբիա, Զիմբաբվե.
- Ցուցակ B (21 անդամ)։ Ավստրիա, Բելգիա (հրաժարականը ուժի մետ կմտնի 2015 թվականի դեկտեմբերի 31-ից), Կիպրոս, Դանիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Հունաստան, Իռլանդիա, Իտալիա, Ճապոնիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոնակո, Նիդերլանդներ, Նորվեգիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա։
- Ցուցակ C (32 անդամ)։ Արգենտինա, Բահամներ, Բարբադոս, Բելիզ, Բոլիվիա, Բրազիլիա, Չիլի, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Կուբա, Դոմինիկա, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Էլ Սալվադոր, Գրենադա, Գվատեմալա, Գայանա, Հայիթի, Հոնդուրաս, Ճամայկա, Մեքսիկա, Նիկարագուա, Պանամա, Պարագվայ, Պերու, Սենթ Քիթս և Նևիս, Սենթ Լյուսիա, Սենթ Վինսենթ և Գրենադիններ, Սուրինամ, Տրինիդադ և Տոբագո, Ուրուգվայ, Վենեսուելա.
- Ցուցակ D (20 անդամ)։ Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիայի Հանրապետություն, Վրաստան, Հունգարիա, Չեռնոգորիա, Լեհաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Մակեդոնիա, Ուկրաինա.
UNIDO-ի նախկին անդամներն են[8] Ավստրալիա (1985–97, Ցուցակ B)[9], Կանադա (1985–93, Ցուցակ B)[9], Ֆրանսիա (1982-2014, Ցուցակ B), Լիտվա (1991–2012, Ցուցակ D)[7], Նոր Զելանդիա (1984-2013, Ցուցակ B), Պորտուգալիա (1984-2014, Ցուցակ B), Միացյալ Թագավորություն (1985–2012, Ցուցակ B)[7], և ԱՄՆ (1985–96, Ցուցակ B)[9]: Բելգիան հրաժարվել է կոնվենցիայից և անդամակցությունից 2014 թվականի դեկտեմբերի 2-ին, և կդադարի UNIDO-ի անդամ լինել 2015 թվականի դեկտեմբերի 31-ից։
Սուրբ Աթոռը և Մալթայի միաբանությունը ունեն դիտորդի կարգավիճակ[10]։ with UNIDO.
ՄԱԿ-ի այլ անդամներ, որոնք չեն ստորագրել, հաստատել կամ հրաժարվել UNIDO-ի կանոնադրությունը, հետևյալն են. Անդորա, Բրունեյ, Էստոնիա, Իսլանդիա, Կիրիբատի, Լատվիա, Լիխտենշտեյն, Միկրոնեզիա, Նաուրու, Պալաու, Սան Մարինո, Սինգապուր, Սողոմոնյան կղզիներ և Հարավային Սուդան.
UNIDO-ի տարածաշրջանային և երկրային ստորաբաժանումները ներկայացված են հետևյալ երկրներում. Ալժիր, Բոլիվիա, Վիետնամ, Գանա, Գվինեա, Եգիպտոս, Զիմբաբվե, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իրան (Իսլամական Հանրապետություն), Կամերուն, Քենիա, Չինաստան, Կոլումբիա, Կոտ դ՛Իվուար, Լիբանան, Մադագասկար, Մարոկկո, Մեքսիկա, Նիգերիա, Տանզանիա, Պակիստան, Սենեգալ, Սուդան, Թայլանդ, Թունիս, Ուրուգվայ, Ֆիլիպիններ և Եթովպիա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 20th Century Press Archives — 1908.
- ↑ https://www.unido.org/about-us/unido-brief
- ↑ «Международные программы Unido». Официальный сайт. Союз инвесторов. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Функции и услуги». Официальный сайт. Организация Объединённых Наций по промышленному развитию. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
- ↑ 5,0 5,1 «History of UNIDO». United Nations Industrial Development Organization. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «UNIDO Constitution, page 8» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Member States according to lists». UNIDO. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Former UNIDO members». UNIDO. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «General Assembly resolution 2152» (PDF). United Nations. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «UNIDO GC.13/2/Add.1, Report of the Industrial Development Board on the work of its thirty-fourth session» (PDF). United Nations. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ЮНИДО на официальном сайте ООН». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
- «Официальный сайт Центра международного промышленного сотрудничества ЮНИДО в Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
- «Официальный сайт ЮНИДО». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին. (անգլ.)