Մուլասեն
Մուլասեն | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածքային միավոր | Գրանադա |
Լեռնաշղթա | Սիեռա Նևադա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3482 մետր |
Հարաբերական բարձրություն | 3285 մետր |
Մուլասեն ( իսպ.՝ Mulhacén ), լեռ Իսպանիայի հարավում, Պիրենեյան թերակղզու ամենաբարձր գագաթը (3479 մ)[1]: Գտնվում է Անդալուսյան լեռների ճյուղավորումներից մեկի՝ Սիեռա Նևադայի լեռնաշղթայում: Լեռան հյուսիսային լանջին ընկած է մի ոչ մեծ ավալանշային սառցադաշտ, որը համարվում է Եվրոպայում ամենահարավայինը, և որից սկիզբ է առնում Գվադալկիվիրի վտակ Խենիլ գետը։
Լեռը կոչվել է Նասրիների արքայատոհմի ներկայացուցիչ Աբու ալ-Հասսան Ալիի պատվին, ով կառավարել է Գրանադան 15-րդ դարում: Լեռանը տրվել է նրա իսպանական անունը՝ Muley Hacén: Ըստ մի ավանդազրույցի՝ Աբու ալ-Հասսան Ալին թաղվել է այդ լեռան գագաթին:
Մուլասենը հարաբերական բարձրությամբ Արևմտյան Եվրոպայի երրորդ գագաթն է` Մոնբլանից և Էտնայից հետո, իսկ համաշխարհային ցանկում այդ ցուցանիշով զբաղեցնում է 64-րդ տեղը[2]։ Լեռան հարավային և արևմտյան լանջերը շատ ողորկ են, իսկ հյուսիսային լանջը հաղթահարելը հատուկ հմտություն է պահանջում։ Կապիլեյրա և Տրևելես գյուղերից հնարավոր է մեկ օրում բարձրանալ Մուլասեն:
Լեռը գտնվում է Սիեռա Նևադա ազգային պարկի տարածքում:
Պատահարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մարտի 5-ին բրիտանացի երեք լեռնագնացներ մահացել են Մուլասենի բարձունքը հաղթահարելիս, ենթադրաբար՝ հիպոթերմիայից: Այս պատահարի մասին առաջին հաղորդագրությունների հեղինակները, մեջբերելով իսպանական տեսչական համապատասխան մարմնի եզրակացությունը, պնդել են, որ վերոհիշյալ լեռնագնացները ապահովված չեն եղել ծայրահեղ պայմաններին դիմակայելու համար անհրաժեշտ հանդերձանքով: Սակայն այդ հայտարարությունը վիճարկվել ու ժխտվել է ալպինստների հարազատների, գործընկերներից մեկի ու փրկարարների կողմից: Այս պատահարի մասին պատմող մի հուշատախտակ է տեղադրվել լեռան գագաթին[3]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Peakbagger.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-11-07-ին. Վերցված է 2012-12-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Пики Европы». Արխիվացված է օրիգինալից 2019-01-09-ին. на peaklist.org
- ↑ Photograph of the plaque at the summit dedicated to the British climbers
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Муласен — статья из Большой советской энциклопедии. (ռուսերեն)
- Маршрут на Муласен(Իսպաներեն)
- «Peakware.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-09-20-ին.
- Summitpost.org(անգլերեն)
- «Виртуальный тур. Восхождение на вершину Муласен. Капилейра — Приют Покуэйра — Лагуна-де-Ла Кальдера — Муласен».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուլասեն» հոդվածին։ |
|