Գրանադա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Գրանադա | |||||
իսպ.՝ Granada | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ենթարկում | Քաղաք | ||||
Համայնք | Գրանադա | ||||
Մակերես | 88,02 կմ² | ||||
ԲԾՄ | 693 մետր | ||||
Բնակչություն | ▲230 595 մարդ (2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 18001–18015, 18182 և 18190 | ||||
Ավտոմոբիլային կոդ | GR | ||||
Պաշտոնական կայք | granada.org(իսպ.) | ||||
| |||||
Գրանադա (իսպ.՝ Granada), քաղաք Հարավային Իսպանիայում, Սիերա-Նևադայի հյուսիսարևմտյան լանջին, Խենիլ և Գառո գետերի միախառնման տեղում։ Այն ընկած է միջին բարձրության վրա` ծովի մակարդակից 738 մ (2.421 ոտնաչափ) բարձր, ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա է Միջերկրական ծովի ափից։ Կողքին գտնվում է լեռնասառցային կայանը` Սիերա Նևադա, որտեղ 1996 թվականի ընթացքում իրականացվել է աշխարհի լեռնադահուկային սպորտի առաջնությունը։ Քաղաքի բնակչությունը 234.325 մարդ է (2009), իսկ մերձակայքով` 472.638, որի շնորհիվ Իսպանիայի ամենախոշոր բնակավայրերի ցանկում զբաղեցնում է 13-րդ տեղը։ Բնակիչների մոտ 3.3 տոկոսը չունի իսպանական քաղաքացիություն, ամենամեծ թվով մարդիկ (31%, կամ 1% -ը ընդհանուր բնակչության) գալիս են Հարավային Ամերիկայից։ Նրա մոտակա օդանավակայանը Ֆեդերիկո Գարսիա Լորկայի անվան օդանավակայանն է։
Ալ-Համբրան, որը մուրիշների միջնաբերդն է և պալատը, գտնվում է Գրանադայում։ Այն իսլամական պատմական ժառանգության առավել հայտնի կառույցներից է` իր մշակութային և տեսարժան բազմաթիվ վայրերով։ Իսպանիայում Գրանադան հայտնի է որպես զբոսաշրջային քաղաք։ Ալ-Մոհադների պետության ճարտարապետությունն իր ազդեցությունն է թողել նաև Գրանադայի Ալբայսին թաղամասի վրա, մուրիշների և մորիսկների շինությունների վրա։ Գրանադան հայտնի է նաև իր համալսարանով։ Այն ունի մոտ 80.000 ուսանողներ, ովքեր ուսանում են հինգ տարբեր մասնաճյուղերում։
Գրանադան նահանգի վարչական կենտրոնն է, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ունի գյուղատնտեսական մթերքների վերամշակման արդյունաբերություն, լիկյորի, վուշի, բրդյա գործվածքեղենի, գորգերի արտադրություն, ցեմենտի և քիմիական ձեռնարկություններ։ Երկրի զբոսաշրջային հիմնական կենտրոններից է։
Նուռը հանդիսանում է Գրանադայի զինանշանագրության խորհրդանիշը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Գրանադայի տարածքը բնակեցվել մ.թ.ա. 5500 թվականին, կրել է իր վրա հռոմեական և վեստգոթական ազդեցություն։ Հնագույն ավերակները վերաբերում են իբերական օպիդիումներին (կելտական քաղաք-ամրոց)։ Այս օպիդիումն ի վերջո փոխել է իր անունը Լիբերարի (Iliberri), որը հետո նվաճվել է Հռոմի կողմից։
Հիմնադրումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիրենեյան թերակղզու արաբական նվաճումների ժամանակ, որոնք սկսվել են մ. թ. 711 թ-ին թերակղզու իբերական մասը անցել է մուրիշների վերահսկողության տակ, որտեղ ձևավորվել է Ալ-Անդալուզիան։ Արաբական հնչումով այն կոչվել է Իլբիրա։ Բնակավայրից 10 կմ հյուսիս-արևելք 756 թվականին հիմնադրվել է Մադինատ Իլբիրա քաղաքը` որպես մայրաքաղաք, իսկ հին բնակավայրը սկսել են անվանել Կալատ Գարնատա, որտեղից էլ ծագել է քաղաքի ներկայիս անունը` Գրանադա։
Կորդովայի խալիֆայության անկումից հետո 1012 թվականին քաղաքի նկատմամբ իշխանություն են հաստատել բերբերները` Զավի իբն Զիրիի գլխավորությամբ, ով Գրանադան դարձրել է Զիրիդների դինաստիայի նստավայր։ Վերջիններս Գրանադան կառավարել են մոտ 80 տարի` այն դարձնելով հարավային Անդալուզիայի առավել ծաղկուն բնակավայրերից մեկը։ Այնուհետև Գրանադայում իշխել են Ալ Մորավիները, ապա` Նասրիների արքայատոհմը (1238-1492)։
Ռեկոնկիստայի ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1492 թվականի հունվարի 2-ին նասրիների ղեկավար Մոհամեդ XII-ը կապիտուլյացիայի է ենթարկվել իսպանացիների կողմից պաշարված Գրանադայում. քաղաքը դարձել էր Պիրենեյան թերակղզում իսլամական վերջին հենարանը։ Այս իրադարձությունը նշանավորում էր թերակղզում Ռեկոնկիստայի երկար գործընթացի ավարտը։ Կնքված պայմանագրի համաձայն` կաթոլիկ զորքերը մավրերին առաջնորդելու էին մինչև ափամերձ հատված, որտեղից նրանք ուղևորվելու էին Հյուսիսային Աֆրիկա` ներկայիս Մարոկկոյի տարածք։ Չնայած համաձայնագիրը երաշխավորում էր պարտվածների նկատմամբ հարգալից վերաբերմունքը, սակայն իսպանացիները շուտով սկսում են ճնշել նրանց` մեծացնելով հարկերը և բռնի կերպով պարտադրելով քրիստոնեություն ընդունել[2]։
1492 թվականի մարտի 31-ին Գրանադայի Ալ-Համբրա պալատում կաթոլիկ արքաներ Ֆերդինանդն ու Իզաբելլան համաձայնագիր են ստորագրել հրեաներին թագավորության տարածքից արտաքսելու մասին, որը կոչվել է պայմանագրի կնքման վայրի անունով` Ալհամբրայի պայմանագիր[3]։
1499 թվականին Գրանադայի կենտրոնական հրապարակում` Բիբարամբլայում, Տոլեդոյի արքեպիսկոպոս Խիմենես դե Սիսներոսի հրամանով այրվել են իսպանական դավանաբանության մոտ 10.000 տրակտատներ, Ղուրանի օրինակներ։ Արքեպիսկոպոսը պահպանել է միայն 300 ձեռագիր, որոնք վերաբերել են փիլիսոփայությանը, պատմությանը, բժշկությանը և բնական գիտություններին։ Այրվել են հոյակապ ձեռագրեր, մատենագրության գլուխգործոցներ[4]։ Սրան զուգընթաց տուժել է և քրիստոնյա բնակչությունը. քաղաքում մի քանի դար գոյություն ունեցող հրեական թաղամասի մեծ մասը ոչնչացվել է։
Գրանադայում արհեստների անկման վրա իր ազդեցությունն է թողել նաև մուսուլմանական բնակչության արտաքսումը։ Այսպես` 1568 թվականին մորիսկների մեծ մասը ոչնչացվել կամ տեղահանվել է։ Հետագա դարերում Գրանադայի նշանակությունը` որպես առևտրական ու մշակութային կենտրոնի, զգալիորեն նվազել է` հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ այն կորցրել է մայրաքաղաքի կարգավիճակը։
1492 թվականից Գրանադան համարվել է արքեպիսկոպոսության կենտրոն։ 1531 թվականին հիմնադրվել է համալսարան (մինչ այդ քաղաքում գործել է 1349 թվականին հիմնադրված մեդրեսեն), որը հատկապես 20-րդ դարում վերածվել է քաղաքի եկամտի գլխավոր աղբյուրի։ Ներկայումս Գրանադայի համալսարանը Իսպանիայի և ողջ Եվրոպայի ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է։ Ֆրանկոյի դիկտատուրայից հետո քաղաքում առավել մեծ նշանակություն է ստացել զբոսաշրջությունը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանադա (Granada Base Aérea, altitude 687 m, 2,254 ft)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 23.4 (74.1) |
27.6 (81.7) |
29.1 (84.4) |
31.9 (89.4) |
38.6 (101.5) |
40.2 (104.4) |
43.5 (110.3) |
42.0 (107.6) |
40.6 (105.1) |
35.2 (95.4) |
27.6 (81.7) |
24.8 (76.6) |
43.5 (110.3) |
Միջին բարձր °C (°F) | 12.6 (54.7) |
14.6 (58.3) |
18.0 (64.4) |
19.5 (67.1) |
24.0 (75.2) |
30.2 (86.4) |
34.2 (93.6) |
33.5 (92.3) |
28.7 (83.7) |
22.6 (72.7) |
16.5 (61.7) |
13.1 (55.6) |
22.3 (72.1) |
Միջին օրական °C (°F) | 6.9 (44.4) |
8.5 (47.3) |
11.4 (52.5) |
13.1 (55.6) |
17.1 (62.8) |
22.5 (72.5) |
26.0 (78.8) |
25.5 (77.9) |
21.6 (70.9) |
16.3 (61.3) |
10.9 (51.6) |
7.9 (46.2) |
15.7 (60.3) |
Միջին ցածր °C (°F) | 1.2 (34.2) |
2.4 (36.3) |
4.8 (40.6) |
6.8 (44.2) |
10.2 (50.4) |
14.7 (58.5) |
17.7 (63.9) |
17.6 (63.7) |
14.4 (57.9) |
10.1 (50.2) |
5.3 (41.5) |
2.7 (36.9) |
9.0 (48.2) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −12.6 (9.3) |
−13.4 (7.9) |
−6.4 (20.5) |
−1.9 (28.6) |
0.6 (33.1) |
5.6 (42.1) |
9.0 (48.2) |
8.2 (46.8) |
1.2 (34.2) |
−0.5 (31.1) |
−4.5 (23.9) |
−8.6 (16.5) |
−13.4 (7.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 41 (1.61) |
33 (1.3) |
35 (1.38) |
37 (1.46) |
30 (1.18) |
11 (0.43) |
2 (0.08) |
3 (0.12) |
23 (0.91) |
38 (1.5) |
50 (1.97) |
50 (1.97) |
353 (13.91) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 5.8 | 5.6 | 5.1 | 6.3 | 4.7 | 1.7 | 0.3 | 0.6 | 2.7 | 5.1 | 6.7 | 7.2 | 51.8 |
Միջ. ձնառատ օրեր | 0.7 | 0.5 | 0.2 | 0.1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.1 | 0.3 | 2 |
% խոնավություն | 72 | 68 | 60 | 57 | 51 | 43 | 37 | 41 | 51 | 62 | 71 | 75 | 57 |
Միջին ամսական արևային ժամ | 170 | 172 | 219 | 234 | 280 | 331 | 362 | 330 | 254 | 211 | 164 | 148 | 2881 |
աղբյուր: Agencia Estatal de Meteorología[5][6] |
Գրանադա (Granada Airport, altitude 567 m, 1,860 ft)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 24.6 (76.3) |
26.2 (79.2) |
31.2 (88.2) |
32.7 (90.9) |
39.5 (103.1) |
42.6 (108.7) |
45.7 (114.3) |
43.0 (109.4) |
43.1 (109.6) |
33.5 (92.3) |
27.4 (81.3) |
24.5 (76.1) |
45.7 (114.3) |
Միջին բարձր °C (°F) | 13.0 (55.4) |
15.4 (59.7) |
19.0 (66.2) |
20.6 (69.1) |
25.0 (77) |
31.0 (87.8) |
34.8 (94.6) |
34.2 (93.6) |
29.4 (84.9) |
23.2 (73.8) |
17.0 (62.6) |
13.4 (56.1) |
23.0 (73.4) |
Միջին օրական °C (°F) | 6.6 (43.9) |
8.5 (47.3) |
11.4 (52.5) |
13.3 (55.9) |
17.2 (63) |
22.3 (72.1) |
25.3 (77.5) |
24.8 (76.6) |
21.1 (70) |
16.0 (60.8) |
10.6 (51.1) |
7.6 (45.7) |
15.4 (59.7) |
Միջին ցածր °C (°F) | 0.3 (32.5) |
1.6 (34.9) |
3.8 (38.8) |
6.0 (42.8) |
9.4 (48.9) |
13.6 (56.5) |
15.7 (60.3) |
15.5 (59.9) |
12.8 (55) |
8.7 (47.7) |
4.2 (39.6) |
1.7 (35.1) |
7.8 (46) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −14.2 (6.4) |
−10.0 (14) |
−7.6 (18.3) |
−3.2 (26.2) |
−0.2 (31.6) |
5.0 (41) |
6.4 (43.5) |
6.6 (43.9) |
3.6 (38.5) |
−2.6 (27.3) |
−6.4 (20.5) |
−9.2 (15.4) |
−14.2 (6.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 42 (1.65) |
38 (1.5) |
32 (1.26) |
36 (1.42) |
28 (1.1) |
11 (0.43) |
2 (0.08) |
4 (0.16) |
19 (0.75) |
40 (1.57) |
54 (2.13) |
56 (2.2) |
365 (14.37) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 5.6 | 5.9 | 4.9 | 6.2 | 4.2 | 1.7 | 0.3 | 0.6 | 2.8 | 5.0 | 6.8 | 7.4 | 52.1 |
Միջին ամսական արևային ժամ | 165 | 172 | 225 | 231 | 293 | 336 | 373 | 344 | 262 | 215 | 170 | 149 | 2935 |
աղբյուր: Agencia Estatal de Meteorología[7][8] |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանադան հայտնի է պատմական շատ հուշարձաններով, որոնք ժառանգություն են մնացել ինչպես մավրերի տիրապետության շրջանից, այնպես էլ գոթական ու վերածննդի ժամանակաշրջանից։ Քաղաքը հայտնի է նաև իր արհեստանոցներով, կիթառ պատրաստելու վարպետանոցներով։
Մավրերի ժամանակաշրջանի առավել տպավորիչ հուշարձաններից մեկը ոչ միայն Գրանադայում, այլև ողջ Իսպանիայում, Ալ-Համբրան է։ Այն կառուցվել է 14-րդ դարում որպես Նասրիդների արքայատոհմի նստավայր։ 16-րդ դարում արքա Կառլոս V կայսեր պահանջով Ալ-Համբրայի տարածքում կառուցվել է պալատ, որի համար քանդվել է նախնական շինության մի հատվածը։ Կառլոս V-ի նկատմամբ ունեցած հարգանքի պատճառով իսպանացիները մինչ օրս էլ հրաժարվում են տարածքում պեղումներ անելու գաղափարից։
Գրանադայի տեսարժան վայրերից է Խեներալիֆեն, որը եղել է էմիրների ամառային նստավայրը։
Ալ-Համբրան և Ալբայսինը` մավրերի բնակելի հնագույն թաղամասը, համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակույթի ժառանգություն։ Հարևան Սակրոմոնտեում կարելի է այցելելայսպես կոչված կուեվասները (քարանձավ), որոնցում ապրել են գնչուները։ Մինչ օրս այնտեղ երբեմն բնակվում են մարդիկ. որոշ մարդիկ անգամ ստեղծել են ժամանակակից հարմարություններ։ Քաղաքի կենտրոնում գտնվում է Վերածննդի շրջանի տաճարը, որի հարևանությամբ գտնվում է 1521 թվականին կառուցված թագավորական կապելլան։ Այնտեղ են թաղված Իզաբելլա Կաստիլացին ու Ֆերդինանդ Արագոնցին։
Բացի այդ, Գրանադայում գործում են հնագիտական թանգարան (իսպ.՝ Museo Arqueológico y Etnológico de Granada), աստղադիտարան ու գիտական այգի (իսպ.՝ Parque de las Ciencias):
-
Գրանադայի փողոցներից մեկը
-
Առևտրական փողոց Գրանադայում
-
Գրանադան երեկոյան
-
Ալբայսին թաղամաս
Հանցավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բասկյան ԷՏԱ կազմակերպությունը Գրանադայի տարածքում իրականացրել է ահաբեկչական մի շարք գործողություններ։ 1997 թվականի փետրվարին իր մեքենայում պայթեցվել է Գրանադայի աշխատավորական շարժման առաջնորդ Դոմինգո Պուենտե Մարինը։ 2000 թվականին սպանվել է Անդալուզիայի գերագույն դատարանի անդամ Լուիս Պորտերո Գարսիան։
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ագրիջենդո, Իտալիա
- Բելու Օրիզոնտի, Բրազիլիա (2002)[9][10]
- Դուբայ, ԱՄԷ
- Էքս-ան-Պրովանս, Ֆրանսիա (1979)[9][10][11][…]
- Թետուան, Մարոկկո (1988)[9][10]
- Լյուբլին, Լեհաստան (սեպտեմբերի 10, 2012)[12][13]
- Մարաքեշ, Մարոկկո (1994)[9][10]
- Շարժա, ԱՄԷ
- Տլեմսեն, Ալժիր (1989)[9][10]
- Քորալ Գեյբլս, ԱՄՆ (1989)[9][10]
- Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Գերմանիա (1991)[9][14][10][…]
Նշանավոր բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պեդրո դե Մենա (1628-1688) - 17-րդ դարի ականավոր ճարտարապետ։
- Ալֆոնսո Սերոն (1535-1575) - իսպանացի հոգևորական, շախմատիստ, շածմատի տեսաբան, շխարհում շախմատի միջազգային առաջին մրցաշարի մասնակից։
Համայնապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
- ↑ Н. Н. Непомнящий, А. Ю. Низовский. Испания, которую мы не знали. Исторический путеводитель. М., 2007, с.225
- ↑ The Edict of Expulsion of the Jews
- ↑ Рафаэль Альтамира-и-Кревеа. История средневековой Испании. М.2003, с.491
- ↑ «Valores climatológicos normales. Granada Base Aérea».
- ↑ «Valores extremos. Granada Base Aérea». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Valores climatológicos normales. Granada Aeropuerto».
- ↑ «Valores extremos. Granada Aeropuerto». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 https://www.granada.org/v2010.nsf/xxtod/ciudadeshermanas
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 https://www.granada.org/inet/osm.nsf/mapas.htm?open&ruta=BDUKCMN
- ↑ https://www.aixenprovence.fr/Grenade-ESPAGNE
- ↑ https://lublin.eu/lublin/wspolpraca-miedzynarodowa/miasta-partnerskie-i-zaprzyjaznione/grenada-hiszpania,9109,w.html
- ↑ https://lublin.eu/lublin/wspolpraca-miedzynarodowa/miasta-partnerskie-i-zaprzyjaznione/1,strona.html
- ↑ https://www.freiburg.de/pb/208853.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 201)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանադա» հոդվածին։ |
|