Գիտություն
Արտաքին տեսք
- Գիտությունը մտքի բազմադարյան անխոնջ աշխատանքն է՝ համակարգի միջոցով ընդհանրացնելու մեր աշխարհի ճանաչողական բոլոր երևույթները[1]։
- Գիտության մեջ ամեն ինչ կարևոր է[1]։
- Գիտությունը լուսատու ճրագի նման է, որ լուսավորում է մարդկանց[1]։
- Դժվար գիտություններ չկան, կան միայն դժվար, այսինքն՝ չմարսվող շարադրանքներ[1]։
- Գիտությունը մարդկային հոգին հերոսացնելու լավագույն ուղին է[1]։
- Ցանկացած գիտության բանալին հարցական նշանն է[1]։
- Գիտությունը մարդկության բարերարն է[1]։
- Գիտությունը միշտ փոփոխվող, միշտ հարատևող մի կետ է, որին ձգտում է կամ որի հետևից վազում է մարդկային միտքը[4]։
- Գիտությունը լուսատու ճրագի նման է, որ լուսավորում է մարդկանց, իսկ տգետը նման է կույրին[5]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 126.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 127.
- ↑ Թևավոր Խոսքեր, «Խորհրդային գրող», Երևան 1989, 113 էջ
- ↑ Գևորգ Աբաջյան, ed (1986). Արտիստը ինչպես տեսա։ Հուշեր։. Երևան։ Սովետական գրող. էջ 352.
- ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 46