Jump to content

Reddit

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Изображение логотипа
reddit.com
Տեսակսոցիալական ցանց, social news website?, բջջային հավելված, aggregator?, օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ, առցանց համայնք, առցանց լրագիր և news aggregation website?
Շտաբ կայանՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՍեփականատերCondé Nast և Reddit Inc.?
ՀեղինակSteve Huffman?, Ալեքսիս Օհանյան և Աարոն Շվարց
Բացվածհունիսի 23, 2005
 Reddit Վիքիպահեստում

Reddit (/ˈrɛdɪt/)[1], նորությունների սոցիալական ցանց, որում օգտատերը կարող է տեղադրել իրեն դուր եկած ինչ-որ հղում այլ կայքից[2]։ Ինչպես շատ այլ նմանատիպ կայքերում, այստեղ էլ կա քվերակման համակարգ հավանած խմբերին՝ կայքում ամենահայտնի նմանատիպ խումբը կայքի հիմնադիրների խումբն է[3]։ Կայքը ըստ Alexa Internet-ի և SimilarWeb-ի կողմից տրամադրած վիճակագրության զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը իր այլցելության թվաքանակով[4]։

Ստեղծողները բացատրում են «Reddit» անունը բառախաղով՝ «I read it on Reddit»[5]։

Reddit-ը հիմնադրվել է 2005 թվականի հունիսին Վիրջինիայի համալսարանի շրջանավարտներ Ալեքսիս Օհանյանի և Սթիվեն Հաֆֆմանի կողմից[6]։ Նախագծի համար առաջին ֆինանսավորումը նախագիծը ստացել է վենչուրյան «Y Combinator» ֆոնդի կողմից։ 2006 թվականի հունվարին, թմին միացավ Ահարոն Շվարցը, այն բանից հետ երբ միավորեց իր նախագիծ՝ Infogami-ը Reddit-ի հետ։ 2006 թվականի հոկտեմբերի 31-ին «Wired», «Condé Nast Publications» սեփականատերը գնեց նախագծը, որից հետո Ահարոնը հեռացվեց։

2008 թվականի հուլիսի 18-ին Reddit-ը դարձավ բաց-կոդով նախագիծ, բացի հակասպամի վրա աշխատող կոդի[7]։

2010 թվականին կայքի օգտատերերը հավաքեցին ավելի քան 180 հազար դոլլար Հայիթիի երկրաշարժից տուժածների օգնության համար[8]։

2011 թվականի սեպտեմբերից Reddit սկսեց գործել «Condé Nast» դուտր ընկերություն՝ «Advance Publications»-ի ղեկավարության ներքո։

2012 թվականի հունվարին Reddit-ը հայտարարեց, որ 12 ժամով դադարեցնում է կայքի գործունեությունը, քանի-որ ընկերությունը մասնակցում էր Stop Online Piracy Act-ին[9]։

2015 թվականի ապրիլի 1-ին Reddit-ում հայտնվեց /r/thebutton ենթաբաժինը։ Այն պարունակում է սեղմակ, ժամանակաչափ, որը կատարում էր 60-ից հետ հաշվարկ, հաշվիչ և կարճ հաղորդագրություն։ Հաղորդագրության մեջ ասվում էր, որ սեղմակը կարող են սեղմել այն մարդիկ, ովքեր նախկինում խումբ են բացել ապրիլի 1-ին և, որ սեղմակին կարելի է սեղմել միայն մեկ անգամ։ Սեղմակի սեղմումը հանգեցնում էր հետհաշվարկի մեկնարկին և հաշվիչը ավելանում էր մեկ նշով։ Այն օգտատերը, որը մասնակցում էր քննարկմանը նշում էր հատուկ շրջանակով։ Ով չի սեղմել սեղմակը՝ նշվում էր մոխրագույն գույնի շրջանով։ Այս փորձարկումը ավարտվեց 2015 թվականի հուլիսի 5-ին[10]։

Alexa Internet-ի կողմից տրված վիճակագրություն 2019 թվականի ապրիլի 7-ին տվյալներով
Երկիր Տեղը երկրում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 6
Կանադա Կանադա 7
Ավստրալիա Ավստրալիա 7
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 10
Գերմանիա Գերմանիա 29

Կայքի օգտատերերի 53 % տղամարդիկ են, իսկ 54 %-ը ապրում է ԱՄՆ-ում[11]։ 2013 թվականի տվյալներով ԱՄՆ-ի համացանցից օգտվող բարձր տարիքային կազմի 6 %-ը օգտվում է Reddit, բացի դա կայքի օգտատերերի մեծ մասը շարունակում է մնալ 18-29 տարիքային կազմը[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Frequently Asked Questions: What does the name "reddit" mean?». Reddit (անգլերեն).
  2. Есть ли будущее у клонов Digg и Reddit.Компьютерра
  3. Reddit — Что Это Такое? Արխիվացված 2012-12-04 Wayback Machine — itdistrict.ru
  4. reddit.com — AnalyticsSimilarWeb
  5. «reddit FAQ» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին.
  6. Adams, Richard (2005 թ․ դեկտեմբերի 8). «reddit.com» (անգլերեն). The Guardian.
  7. «reddit goes open source» (անգլերեն). reddit.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին.
  8. «Helping Haiti» (անգլերեն). Direct Relief International. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին.
  9. «Reddit Plans SOPA 'Blackout' Protest Jan. 18» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին.
  10. «After 1008316 clicks, the experiment has ended at 05 Jun 21:50:55 UTC» (անգլերեն). Reddit. 2015 թ․ հունիսի 5.
  11. «Audience and Demographics». Reddit Help (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  12. Duggan, Maeve; Smith, Aaron (03.07.2013). «6% of Online Adults are Reddit Users». Pew Research Internet Project (անգլերեն).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]