MG 13
MG 13 | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | Գնդացիր |
Երկիր | Վայմարյան Հանրապետություն |
Ծառայության ընդունման տարի | 1930 |
Պատերազմներ | Իսպանիայի քաղաքացիական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ և Portuguese Colonial War? |
Արտադրող | Rheinmetall AG |
Փամփուշտի տեսակ | 7,92×57 մմ |
MG 13 (գերմ.՝ Maschinengewehr 13), գերմանական ձեռքի գնդացիր, որը մշակվել է MG MG 08/18 ձեռքի գնդացիրի հիման վրա Rheinmetall ընկերության գնդացիրների մշակման բաժնի (MG-Versuchsabteilung) զինագործների, տեխնոլոգների և ինժեներների կողմից Լուիս Շտանգեի գլխավորությամբ[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]MG 13 7,9-միլիմետրանոց գնդացիրը կառուցվել է հիման վրա կարճ փողով ավտոմատիկայի հիման վրա։ Սնուցումը կատարվում է 25 փամփուշտ ներառող պահեստատուփից կամ 75 փամփուշտ ներառող թմբուկավոր պահեստատուփից[1]։
Ստեղծման և կիրառման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զենք ստեղծելիս հիմք է ընդունվել MG 08/18 «Դրեյզե» գնդացիրը։ Մինչև սպառազինության մեջ ընդգրկվելն այն ունեցել է Gerät 13 պայմանական անվանումը[1]։
Գնդացիրը ջրայինի փոխարեն ստացել փողի օդային սառեցում, փողը դարձել է հեշտ փոխվող, սնուցման համար ստեղծվել են զամբյուղաձև և S-ձև պահեստատուփեր։
Տարբերակներ և ձևափոխումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- MG.13k – տանկային գնդացիր մինչև 600 մմ կարճացված փողով[1]։ Այն նախատեսված է տանկերի, զրահամեքենաների սպառազինության և մասամբ որպես ավիացիոն գնդացիր օգտագործելու համար[2]։
Շահագործող երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վայմարյան հանրապետություն – ընդունվել է ռեյխսվերի սպառազինության մեջ 1931 թվականին[1],
- Նացիստական Գերմանիա – սպառազինությունից հանվել է 1934 թվականին և փոխարինվել ավելի կատարյալ MG 34 գնդացրով, սակայն շարունակել է օգտագործվել զորքերում այնքան ժամանակ, քանի դեռ վերմախտը չի ստացել բավարար քանակությամբ նոր MG 34 գնդացիրներ։ Բացի այդ, MG 13-ն օգտագործվել է գերմանական PzKpfw i առաջին սերիական թեթև տանկերի սպառազինության և Ju 87 վայրընթաց ինքնաթիռների համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո պահեստային պաշարները հանձնվել են զորքերին[1],
- Ֆրանկիստական Իսպանիա – 1936 թվականին Իսպանիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Գերմանիայից սկսվել է գնդացիրների մատակարարումը ֆրանկիստների համար[1],
- Իսպանիայի երկրորդ հանրապետություն – Իսպանիայում պատերազմի ընթացքում որոշ քանակությամբ ռազմավարային գնդացիրներ օգտագործվել են հանրապետականների կողմից,
- Պորտուգալիա – սպառազինությունից հանված MG 13 գնդացիրների մեծ մասը վաճառվել է Պորտուգալիային, որտեղ նրանք մնացել են սպառազինության մեջ ընդհուպ մինչև 1940-ական թվականների վերջը։