I’ll Be Home for Christmas
«I’ll Be Home for Christmas» | ||||
---|---|---|---|---|
Բինգ Քրոսբիի սինգլը | ||||
Թողարկված | 27 սեպտեմբերի 1943 | |||
Ֆորմատ | 7" | |||
Ձայնագրված | 1 հոկտեմբերի 1943[1] | |||
Ժանր | սուրբծննդյան երաժշտություն | |||
Երգահան | Walter Kent?[2] և Buck Ram?[2] | |||
Տևողություն | 2:58 | |||
Լեյբլ | Decca Records | |||
Բինգ Քրոսբիի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«I’ll Be Home for Christmas», սուրբծննդյան երգ, որը գրել են խոսքերի հեղինակներ Քիմ Գեննոնն ու Բաք Ռամը և կոմպոզիտոր Ուոլթեր Քենթը։ Ձայնագրվել է 1943 թվականին Բինգ Քրոսբիի կողմից, որի տարբերակը հայտնվել է լավագույն հիթերի տասնյակում[3][4]։
Երգը կատարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արտերկրում տեղակայված զինվորի տեսանկյունից, որը նամակ է գրում իր ընտանիքին։ Ուղերձում նա հայտնում է, որ շուտով կվերադառնա տուն և խնդրում է իր համար տոն պատրաստել, ինչպես նաև խնդրում է ձյուն, սպիտակ ճագոմ և նվերներ դնել տոնածառի տակ։ Երգն ավարտվում է մելամաղձոտ նոտայով, երբ զինվորն ասում է. «Ես տանը կլինեմ Սուրբ Ծննդին, թեկուզ իմ երազներում»[5]։
Երգը մեծ ժողովրդականություն է վայելել ամերիկացիների շրջանում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ ինչպես զինվորների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում։ «I’ll Be Home for Christmas»-ը դարձել է ԱՄՆ-ում սուրբծննդյան համերգների ամենապահանջված երգը[6]։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է նաև V-Disc Քրոսբիի կատարմամբ Kraft Music Hall ռադիոհաղորդման ժամանակ 1944 թվականի դեկտեմբերի 7-ի[7]։ Այնուամենայնիվ, չնայած ռազմաճակատում և տանը գտնվող ամերիկացիների շրջանում երգի տարածվածությանը, Մեծ Բրիտանիայում BBC-ն արգելել է այդ երգի հեռարձակումը, քանի որ կորպորացիայի ղեկավարությունը կարծում էր, որ տեքստը կարող է նվազեցնել բրիտանացի զինծառայողների բարոյական ոգին[8]։
Հետագայում երգը բազմիցս կրկնել են այլ կատարողներ, և այն դարձել է Սուրբ ծննդյան խորհրդանիշ։
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (1943–2021) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Billboard Hot 100[9] | 50 |
US Best Sellers in Stores (Billboard)[10] | 3 |
US Hot 100 Recurrents (Billboard)[11] | 13 |
US Streaming Songs (Billboard)[12] | 30 |
US Holiday 100 (Billboard)[13] | 28 |
US Rolling Stone Top 100[14] | 23 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «A Bing Crosby Discography - part 1b». BING magazine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ 2,0 2,1 ISWC-Net
- ↑ William D. Crump I’ll Be Home for Christmas // The Christmas Encyclopedia. — 3rd., illustrated. — McFarland, 2013. — С. [239] (стб. 1). — 540 с. — ISBN 9781476605739
- ↑ Joel Whitburn Joel Whitburn’s Pop Memories 1890—1954. — Wisconsin, USA: Record Research Inc, 1986. — С. 109. — 651 с. — ISBN 0-89820-083-0
- ↑ Ace Collins 15. I’ll Be Home for Christmas // Stories Behind the Best-Loved Songs of Christmas. — Zondervan, 2010. — С. 85. — 192 с. — ISBN 9780310873877
- ↑ «What's the best Christmas song?». Maclean’s (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «1944—1945 Season with the John Scott Trotter Orchestra». BING magazine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Linda Rodriguez McRobbie (2013 թ․ ապրիլի 18). «11 Reasons the BBC Has Banned Hit Songs». Mental Floss (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Bing Crosby Album & Song Chart History Billboard Hot 100 for Bing Crosby.
- ↑ «Song Collection: I'll Be Home for Christmas». Library of Congress. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Bing Crosby Chart History (Hot 100 Recurrents)». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Bing Crosby Chart History (Streaming Songs)». Billboard. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Bing Crosby Chart History (Holiday 100)». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Top 100 Songs». Rolling Stone. 2020 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- I’ll Be Home for Christmas Կոնգրեսի գրադարանի կայքում
|