Jump to content

Hyper Music/Feeling Good

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hyper Music/Feeling Good
սինգլ Origin of Symmetry ալբոմից
Muse
Թողարկվածօգոստոսի 20, 2001
ԺանրԱլտերնատիվ ռոք
Տևողություն4:14
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլMushroom Records
ՊրոդյուսերՋոն Լեքի, Մյուզ
Muse-ի ալբոմների ժամանակագրություն
Bliss
2001
Hyper Music/Feeling Good
2001
Dead Star/In Your World
2002

«Hyper Music/Feeling Good», բրիտանական Muse ռոք-խմբի թվով իններորդ և Origin of Symmetry ալբոմից չորրորդ սինգլն է։ Թողարկվել է 2001 թ. նոյեմբերի 19-ին Մաշռում Ռեքորդս լեյբլի կողմից՝ 7" վինիլային և 2 CD ձայներիզի տարբերակներով։ Սինգլում տեղ են գտել նաև «Shine» երգը և "The Smiths" խմբի «Please Please Please Let Me Get What I Want» կավերը։ Բրիտանական սինգլների չարթում ձայներիզը զբաղեցրել է 24-րդ տեղը[1]։

«Hyper Music» երգի հեղինակն է Մեթյու Բելլամին, իսկ հայտնի «Feeling Good» երգը գրել են Լեսլի Բրիկասը և Էնթոնի Նյուլին՝ «The Roar of the Greasepaint - The Smell of the Crowd» մյուզիքլի համար։ Այդ երգի ամենաճանաչված տարբերակը կատարել է Նինա Սիմոնեն։ 2008 թվականին, Total Guitar կավերների հիթ-շքերթում, երգը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը[2]։

«Feeling Good» երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորն է Դեվիդ Սլէյդը։

7" վինիլային սկավառակ

  1. «Hyper Music» - 3։20
  2. «Feeling Good» - 3։19

«Hyper Music/Feeling Good»
CD1։

  1. «Hyper Music» - 3։20
  2. «Feeling Good» (համերգային ձայնագրություն) - 3։01
  3. «Shine» - 3։16
  4. «Hyper Music» (տեսահոլովակ) - 3։20

CD2։

  1. «Feeling Good» - 3։19
  2. «Hyper Music» (համերգային ձայնագրություն) - 3։31
  3. «Please, Please, Please Let Me Get What I Want» (The Smiths կավեր) - 1։58
  4. «Feeling Good» (տեսահոլովակ) - 3։19

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Chart Stats - Muse». Chart Stats. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9–ին-ին.
  2. «TG's Best Covers EVER!». Total Guitar. 2008 թ․ հունիսի 23. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 16–ին-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]