Jump to content

Flappy Bird

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Flappy Bird
ՄշակողDotGEARS?
ԴիստրիբյուտորGoogle Play և App Store
Միջերեսի լեզուանգլերեն
Թողարկման թվականմայիս 2013
ՊլատֆորմներԱնդրոիդ, iOS և GNOME Web?
Ժանրէքշն
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
Կրիչթվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումթաչսքրին

Flappy Bird, բջջային սարքավորումների համար նախատսված խաղ, որը մշակված է վետնամցի ծրագրավորող Դոնգ Նգուենի կողմից[1], որում խաղացողը պետք է էկրանի հպումների միջոցով ղեկավարի թռչնի թռիչքը անց կացնելով նրան կանաչ խողովակների միջով, առանց խողովակներին դիպչելու։ Խաղը թողարկվել է iOS և Android օպերացիոն համակարգերի համար։

Խաղը թողարկվել է 2013 թվականի մայիսի 24-ին, իսկ արդեն 2014 թվականի սկզբին ստացել է անսպասելի հայտություն։ Խաղը քննադատվեց դժվար խաղային պրոցեսսի, Super mario bros.3 խաղի մեխանիկայի կրկնօրինակման համար, իսկ որոշ քննադատներ համարում էին, որ խաղն առաջացնում է կախվածություն։ 2014 թվականին խաղը դարձավ App Store-ի ամենաշատ ներբեռնված անվճար խաղը։ Այս ընթացքում խաղի հեղինակը վաստակում էր օրական 50000 դոլար գումար, խաղի ներսում առկա գովազդի օգնությամբ[2]։

2014 թվականի փետրվարի 10-ին Flappy Bird խաղը հեղինակի կողմից ջնջվեց App Store և Google Play-ից[3]։ Սրանից հետո, վաճառքում հայտնվեցին բարձր արժեքով սմարթֆոններ, որոնցում արդեն իսկ կար տեղադրված այս խաղը[4][5][6]։ Այս դեպքը դրդեց այլ ծրագրավորողների մշակել խաղի տարբերակներ, հույլ ունենալով նույնպես գրանցել խաղի հաջողությունից[7]։

2014 թվականի օգոստոսին Flappy Bird խաղը վերամշակված տարբերակը՝ Flappy Birds Family թողարկվեց, միայն Amazon Fire TV-ի համար։

Խաղային պրոցեսս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Flappy Bird խաղում գործում է 2D գրաֆիկա։ Խաղի նպատակը կայանում է թռչնի թռիչքը ղեկավարելու մեջ, որը անդադար շարժվում է կանաձ խողովակների միջով։ Խողովակներին դիպչելու դեպքում խաղը ավարտվում է։ Ղեկավարման համար անհրաժեշտ է հպվել էկրանին, որից հետո թռչունը կատարում է դեպի վեր արագացում։ Արագացման բացակայության դեպքում, թռչունը ընկնում է ձգողականության ուժի պատճառով և խաղը նույնպես ավարտվում է։ Միավորները ավելանում են խողովակների միջով ամեն հաջորդ թռիչքի ժամանակ։ Գեյմփյելը չի փոփոխվում ողջ խաղի ընթացքում։

Flappy Bird խաղը մշակվել է Դոնգ Նգուենի կողմից մի քանի օրվա ընթացքում։ Խաղի գլխավոր հերոսը (թռչունը) մշակվել է 2012 թվականին այլ խաղի համար, որի մշակումը կասեցվել է։ Հեղինակը վստահեցնում է, որ խաղի ցանկացած էտապ ունի անցողիկություն, և որ նա չի ստեղծել այնպիսի խաղը, որը հնարավոր չէ անցնել[8]։

Flappy Bird խաղի առաջին տարբերակը թողարկվել է 2013 թվականի մայիսի 24-ին[9]։ Խաղը 2013 թվականի սեպտեմբերին համարարեցվել է iOS 7 օպերացիոն համակարգի համար[10]։ 2014 թվականի հունվարին խաղը գլխավորել է անվճար հավելվածների ցուցակը ամերիկյան և չինական App Store-ում[10][11], նույն ամսում բրիտանական App Store-ում խաղը ներկայացվեց ինչպես՝ «նոր Angry Birds»։ 2014 թվականի սկզբին The Verge հրատարակչությունը հայտարարեց, որ հեղինակը օրական վաստակում է 50000 դոլար, բացառապես խաղում առկա գովազդից[12]։

Կրկնօրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 10-ին հեղինակը ջնջեց խաղը App Store և Google Play-ից։ Հետագայում, Forbes ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նա նշեց, որ զգում էր իր մեղքի բաժինը այն մարդկանց հանդեպ, ովքեր կախվածության մեջ էին ընկել Flappy Bird խաղից[13]։ Օրիգինալ խաղի հեռացումը, հանգեցրեց Flappy Bird-ի կրկնօրինակների հայտնմանը[14]։ Հեռացումից երկու օր անց, CNET հրատարակչությունը, հայտարարեց, որ այս ընթացքում թողարկվել է Flappy Bird խաղի 7 օրինակ, որոնցից միայն Splashy Fish խաղն է, որ շատ նման է օրիգինալին[15][16][17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Williams, Rhiannon. «What is Flappy Bird? The game taking the App Store by storm». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  2. «'Flappy Bird' Makes $50,000 A Day: Will Nintendo Take Notice». 2014 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. «Flappy Bird creator removes game from app stores». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
  4. «Where to Get Flappy Bird: On eBay, for $900. Cheap». 2014 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
  5. «Phones with 'Flappy Bird' app fetching big bids on eBay». 2014 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. «'Flappy Bird' Price Skyrocketing on eBay». 2014 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. «Over Sixty 'Flappy Bird' Clones Hit Apple's App Store Every Single Day». 2014 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. «How to make Flappy Bird, #1 app – Interview with game developer Dong Nguyen: Updated». 2014 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  9. «Flappy Bird Review». IGN. 2013. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  10. 10,0 10,1 «Flappy Bird [iOS]». SentralGamer. 2013 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 31-ին.
  11. Hodapp, Eli (2014 թ․ հունվարի 31). «'Super Ball Juggling' and 'Shuriken Block' Join 'Flappy Bird' in Top Free Downloads Chart». TouchArcade. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
  12. Ellis Hamburger (2014 թ․ փետրվարի 5). «Indie smash hit 'Flappy Bird' racks up $50K per day in ad revenue». The Verge. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  13. Lan Anh Nguyen. «Exclusive: Flappy Bird Creator Dong Nguyen Says App 'Gone Forever' Because It Was 'An Addictive Product'». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 16-ին.
  14. Nguyen, Lan Anh. «Exclusive: Flappy Bird Creator Dong Nguyen Says App 'Gone Forever' Because It Was 'An Addictive Product'». Forbes. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  15. Parker, Jason (2014 թ․ փետրվարի 11). «The search for an awesome Flappy Bird replacement». CNET. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
  16. «Play this: 'Flappy Bird' lives on in 'Flappy Doge'». The Verge. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  17. «Flappy Bird is now a competitve MMO». Geek.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.