Alice in Chains
Alice in Chains | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Գրանջ, Սլանջ մետալ, Հևի մետալ, Հարդ ռոք, Ալտերնատիվ մետալ |
Գործունեություն | 1987—2002 2005—մեր օրեր |
Լեյբլ | Columbia Records |
Կայք | aliceinchains.com |
Անդամներ | |
Ջերի Քանտրել Մայք Այնեզ Շոն Քենի Ուիլիամ Դյուավլ | |
Նախկին անդամներ | |
Լեյն Սթեյլի Մայք Սթար | |
Alice in Chains Վիքիպահեստում |
Alice in Chains, ամերիկյան ռոք խումբ Սիեթլից, որը կազմավորվել է 1987 թվականին Ջերի Քանտրելի և Լեյն Սթեյլիի կողմից։ 90-ականների սկզբին խումբը լայն ճանաչում է ստացել գրանջի ժողովրդականության բարձրացման ալիքի վրա՝ Nirvana, Pearl Jam и Soundgarden հետ միասին։ Վաճառվել է ալբոմի ավելի քան 30 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում[1], որից 14 միլիոնը՝ ԱՄՆ-ում[2]։
Խմբի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևավորում և Facelift (1987—1990)
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը ձևավորվել է 1987 թվականին, երբ Ջերի Քանտրելը, Լեյն Սթեյլին փորձեր են կատարել «The Music Bank»-ում։ Շուտով նրանց են միացել Ջերի ընկերները՝ բասիստ Մայք Սթարը և թմբկահար Շոն Քինին[3]։ Խմբի անունը փոխվել է Alice’n’Chains-ից Diamond Lie-ին և վերջապես Alice in Chains-ին։ Վոկալիստ Լեյն Սթեյլին որոշ ժամանակ ցանկանում էր խումբը Fuck անվանել։
«Alice in Chains» անվանումը փոխառվել է Լեյն Սթեյլի Alice N' Chains նախորդ խմբից, որը հանդես է եկել գլեմ մետալ ժանրում[3][4]։ Այն արտացոլում էր իրադրության հեգնական վերաբերմունքը երաժիշտների նկատմամբ ուղղափառ մետալիստներին, որոնք զարդարում էին իրենց հագուստը բազմաթիվ շղթաներով։ Լեյն Սթեյլիի նախորդ խմբի երաժիշտները ծրագրում էին բեմի վրա հանդես գալ զգեստներով՝ նվագելով Slayer-ի քավերները[5]։
Alice in Chains-ի հանդեպ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել ձայնագրող ընկերությունները, և 1989 թվականին երաժիշտները պայմանագիր են կնքել Columbia Records-ի հետ։
Alice in Chains-ի առաջին ալբոմը« Facelift»-ն էր, որը թողարկվել էր 1990 թվականի օգոստոսին։ Նրանում երաժիշտները կենտրոնացել են առաջին հերթին Van Halen-ի ոգով ռիֆերով հևի մետալի վրա։ Սկավառակը ստացել է ոսկե կարգավիճակ։
1990 թվականի դեկտեմբերի 22-ին Հելոուինի տոնին համերգ է տրվել Մուրի թատրոնում՝ Սիեթլում, որը նկարահանվել է «Live Facelift» անվանումով տեսահոլովակում։ Տեսանյութը ստացել է RIAA ոսկե կարգավիճակ՝ վաճառվելով 50 000 օրինակով։
Ընդհանուր առմամբ, 1987-1992 թվականները կարելի է բնութագրել որպես խմբի պատմության մեջ ամենամետալականը։
Alice in Chains (1995-1996)
[խմբագրել | խմբագրել կոդը]Alice in Chains–ի բոլոր անդամները մասնացկել են նաև այլ նախագծերի։ Մայք Այնեզը միացել է Slash’s Snakepit խմբին և մասնակցել է «It’s 5 O’clock Somewhere »սինգլի ձայնագրմանը։ Լեյն Սթեյլին մի քանի համերգներ է տվել Սիեթլի Mad Season խմբում որպես վոկալիստ։ Այդ խմբի անդամ էի նաև Pearl Jam խմբի անդամ Մայք Մաքրիդին։ Դրանից հետո խումբը վերանվանվել է Mad Season և 1995 թվականին թողարկել «Above» ալբոմը։ Այդ տարվա մայիսին նրանց ալբոմը հասել է ոսկե կարգավիճակի։ 1995 թվականի ապրիլին խումբը ձայնագրել է իր երրորդ ամբողջական ալբոմը։ Ալբոմի պրոդյուսերն է դարձել Թոբի Ռայթը , որը աշխատել է Սլայերի հետ։ Սկզբնապես ալբոմը կոչվում էր «Tripod», քանի որ այն երրորդ ալբոմի խորհրդանիշն էր, բայց հետո ալբոմի վերնագիրը փոխվեց «Alice in Chains»: Ալբոմի շապիկին ներկայացված է Սանշայն անունով երեք ոտանի Ջերի Կանթրելի շունը, որը խմբի իսկական ֆավորիտն էր։ Դրա մասին վկայում են բազմաթիվ լուսանկարներ։ Այս ալբոմում խումբը վերադառնում էր իրենց մետալական արմատներին, սակայն այն պարունակում է նաև ակուստիկորեն առանձնացված պատառներ («Over Now», «Heaven Beside You»): Ալբոմի առաջին սինգլը «Grind» էր։ «Nona Tapes»-ի տեսահոլովակը թողարկվել է այս ալբոմի հետ միասին։ Ալբոմը սկզբում արժանացել է ոսկե, պլատինե, հետո կրկնակի պլատինե կարգավիճակի։ Բայց, ինչպես և «Jar of Flies»-ի դեպքում, այնպես էլ այս ալբոմով խումբը աջակցություն չի ստացել շրջագայության մեկնելու համար։
«Brooklyn Academy of Music’s Majestic Theater»-ում կայացած համերգը խմբի վերջին ելույթներից մեկն էր։ Համերգը տեղի է ունեցել «MTV Unplugged» նախագծի շրջանակներում։ Հրավիրված կիթառահար Օլիսոն Սքոթն էր։ Նկատելի էր, որ վոկալիստ Սթալին թուլացել էր։ Նա գրեթե չէր շարժվում, իսկ «Sludge Factory»-ի երգը կատարելու ժամանակ նա շփոթել է բառերը, ինչի համար խումբը ստիպված է եղել նորից սկսել երգը։ 1996 թվականի ամռանը թողարկվել է ալբոմ և համերգային տեսահոլովակ։ Մեկ ամիս անց ալբոմը ստացել է ոսկե կարգավիճակ։
Լեյնա Սթեյլի մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ Alice in Chains-ը երբեք պաշտոնապես չի կազմալուծվել, Սթեյլին միայնակ է ապրել Սիեթլում՝ 1996 թվականին նախկին հարսնացու Դեմրի Փերոտի մահից հետո։ «Թմրանյութերն ինձ օգնել են տարիներ շարունակ», - Rolling Stone-ին տված հարցազրույցում ասել էր Սթեյլին 1996 թվականին, - «իսկ հիմա նրանք իմ դեմ են, և ես տառապում եմ»։ 1998 թվականին Սթեյլին Alice in Chains-ի հետ ձայնագրել է երկու նոր երգ՝ «Get Born Again» և «Died»։ Թմրանյութերի կախվածության դեմ պայքարի տասնամյակից հետո Լեյն Սթեյլին մահացել է 2002 թվականի ապրիլի 20-ին։
Մահից մի քանի ամիս առաջ իր վերջին հարցազրույցի ժամանակ Լեյնն ասել է. «Ես գիտեմ, որ շուտով մահանալու եմ։ Ես տարիներ շարունակ նստած էի կրեքի և հերոինի վրա։ Ես երբեք չեմ ցանկացել, որ իմ կյանքն այսպես ավարտվի»։
Վերամիավորում (2005-2006)
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին խումբը համերգ է տվել Հարավարևելյան Ասիայում ցունամիից տուժած մարդկանց համար դրամահավաքության համար։ Գաղափարը պատկանում էր թմբկահար Շոն Քինին։ Ջերի Քանթրելի հետ միասին վոկալի մասերը կատարում էին խմբի ընկերները, որոնց թվում էին՝ Puddle of Mudd-ից Վես Սկանթլին, Tool / A Perfect Circle-ից Մեյնարդ Ջեյմս Քինանը և Heart-ի Էն Ուիլսոնը։
Խումբը պաշտոնապես հայտարարել է, որ Լեյնի մահվան պատճառով չի պլանավորում երբևէ համերգ տալ, սակայն շուտով վոկալիստի փոխարեն հրավիրվել է Ուիլյամ Դյուվալը Comes with the Fall-ից, որի հետ Alice in Chains-ը սկսել է պարբերաբար ելույթ ունենալ համերգներում։
Նոր ալբոմներ (2008-ներկա ժամանակ)
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին պաշտոնապես հայտարարվել է վերջին 12 տարիների ընթացքում առաջին «Alice In Chains» ստուդիական ալբոմի ստեղծման մասին։ Թողարկվել է 2009 թվականի աշնանը։ Կիթառահար Ջերի Քանտրելն ասել է, որ այդ ալբոմը կանգնելու է նույն աստիճանում՝ խմբի նախկինում թողարկված ստեղծագործություններով։
Հունիսի 30-ին AiC-ը հանրությանը ներկայացրել է «A Looking In View» սինգլը։ Ավելի ուշ՝ օգոստոսի 15-ին, թողարկվել է ևս մեկ սինգլ՝ «Check My Brain։ Black Gives way to Blue »։ Նոր ալբոմի պաշտոնական թողարկումը տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 25-ին Ավստրալիայում, իսկ 4 օր անց՝ ԱՄՆ-ում։ Ալբոմը բաղկացած էր 11 երգերից։ Այն ներառում է նախկինում ներկայացված երկու սինգլ։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը։ Նա դաշնամուրի հատվածներ է կատարել գլխավոր երգում։
2013 թվականի սկզբին խումբը թողարկել է «Hollow» սինգլը, որը տեղ է գտել «The Devil Put Dinosaurs Here» ալբոմում[6]։ Ալբոմը վաճառքում հայտնվել է 2013 թվականի մայիսի 28-ին։ Նա ստացել է քննադատների խառը արձագանքներ՝ նախորդ աշխատանքների համեմատ ավելի հանգիստ հնչողության պատճառով։
Երաժշտական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած գրանջների ոճին խմբի դասմանը, նրա երաժշտության մեջ կան մի շարք առանձնահատկություններ, որոնք ալբոմից ալբոմ են անցել։ Առաջին տարիներին Alice in Chains-ը ավելի թեթև երաժշտություն էր գրում հարդ ռոք և գլեմ մետալ ոճով, բլյուզի և քանթրի-ռոքի խառուրդով, սակայն Facelift-ի թողարկման պահին հնչողությունը խստացել և մոտեցել է ավանդական հևի մետալին (օրինակ՝ «We Die Young» և «Love Hate Love») և ալտերնատիվ մետալին («Bleed the Freak») ։ Dirt խմբի երկրորդ ալբոմը ցույց է տվել կիթառահար Ջերի Քանտրելի նվագի փոփոխված ոճը, որի ռիթմը դարձել է ավելի ձգող և պարզ՝ այդպիսով զգալով գրանժ ռոքի ազդեցությունը («Junkhead», «Would»):
Խմբի երկու մինի ալբոմները լրջորեն տարբերվել են հիմնական աշխատանքներից և հիմնականում կատարվել են ակուստիկ ռոքի ոճով։
1995 թվականի համանուն ալբոմը, ընդհանուր առմամբ, շատ չէր տարբերվում «Dirt»-ից, սակայն փոփոխություններ էին նկատվում Սթեյլիի վոկալում, որը թմրադեղերի օգտագործման պատճառով դադարել է ամբողջ ուժով օգտագործել ձայնը։ Երգերը դարձել են մի քիչ դանդաղ։
Black Gives Way to Blue ալբոմը թողարկվել է ալտերնատիվ ռոքի, մետալի ոճով՝ ինչպես ծանր երգերի, այնպես էլ ավելի փափուկ, բալլադային և ակուստիկ։
Alice In Chains-ի երաժշտության հիմնական առանձնահատկություններն են ծանր մետալի զգալի ազդեցությունը (հատկապես սոլո հատվածներում), որը տարբերվում է Soundgarden-ից, Pearl Jam-ից և Nirvana-ից։
Խումբը կատարում է երաժշտություն, հիմնականում գրանջ[7], ալտերնատիվ մետալ[7][8][9], սլաջ մետալ[10][11][12][13][14][15][16], դում մետալ[17], դրոուն[18], հարդ ռոք[7][19], ալտերնատիվ ռոք[7], հևի մետալ[7] ոճերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «US: Alice In Chains debut atop US charts with new album». BMG.com. 2018 թ․ սեպտեմբերի 4.
- ↑ «Certification albums AIC of RIAA». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 3,0 3,1 Alice in Chains: Through the Looking Glass(անգլ.) // Rolling Stone : magazine. — 1992.
- ↑ «Jerry Cantrell explains who is Alice and why is she in Chains». YouTube. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ История названий рок-групп на сайте Hitkiller.com
- ↑ «Alice In Chains представили новый клип на песню Hollow и готовят новый альбом(ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Biography AIC of Allmusic». 2019 թ․ օգոստոսի 13.
- ↑ Lynch, Bill. «Alice unboud: After a long absence, Alice In Chains is back». The Charleston Gazette. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Crean, Patricia. «'Alice' will rattle some chains». Spokane Chronicle. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Conway, James. «How Haven't You Heard ... Alice In Chains – Dirt». Vulture Hound Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Considine, J.D (1992 թ․ հոկտեմբերի 23). «Alice in Chains breaks free of a style». The Baltimore Sun. Baltimore. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Author, Unknown. «THE METAL'S GONE, BUT THE TUNES AND MOODS REMAIN». Press-Telegram (Long Beach, CA). Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ Christopher, Michael Alice in Chains: Dirt (und) // PopMatters : magazine. — 2003.
- ↑ MacLennan, Michael. «Music previews: Alice in Chains, Tegan and Sara and Will Young». STV. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Coffey, Russ. «CD: Alice in Chains - The Devil put Dinosaurs Here». The Arts Desk. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Familton, Chris. «ALICE IN CHAINS The Devil Put Dinosaurs Here». The Music.com.au. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Popoff, Martin[en] ALICE IN CHAINS – "It's Not Like We're Trying To Recapture Dirt ... We Already Made That Fucking Record!"(անգլ.) // Brave Words & Bloody Knuckles : magazine. — 2013.
- ↑ Gilbertson, Jon M. «DuVall, Cantrell keep Alice in Chains' drone-rock alive». Milwaukee Journal Sentinel. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Grierson, Tim. «Alice in Chains Biography and Profile». About.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Alice in Chains» հոդվածին։ |
|