Alfa Romeo Romeo
Alfa Romeo Romeo | |
---|---|
Alfa Romeo 2 | |
Ստեղծվել է | 1954–1983։ Արտադրվել է շուրջ 40 000 հատ |
Հեղինակ | Alfa Romeo |
Alfa Romeo Romeo՝ Alfa Romeo ֆուրգոնների շարքը, որը թողարկվել է 1954 թվականից մինչև 1983 թվականը։ 1954 թվականին, ստեղծվել է նոր փոքր ընտանեկան ֆուրգոն, որը կոչվում է «Autotutto» («all purpose»)։ Ֆուրգոնների այս շարքը շարունակեց իր գոյությունը մինչև 1983 թվականը, և հետագայում հաջողությամբ ֆիրմային նպատակներով անվանվեց Fiat և Iveco:
Romeo
[խմբագրել | խմբագրել կոդը]Alfa Romeo Romeo | |
---|---|
Alfa Romeo 2 | |
Ստեղծվել է | 1954—1956[1] |
Հեղինակ | Alfa Romeo |
Առաջին Alfa Romeo T10 «Autotutto» («all purpose») ներկայացվել է 1954 թվականին Թուրինի ավտոսրահում մինիվեն և պիկապ տարբերակով։ Ավելի ուշ հասանելի են դարձել նոր տարբեր տեսակներ։ Alfa Romeo-ն թողարկել է տարբեր թափքի տարբերակներ՝ ֆուրգոն, բարձր տանիք ունեցող ֆուրգոն, «Promiscuo» (լրացուցիչ կողմնակի պատուհանների և հետևի նստատեղերով ֆուրգոն), մինի ավտոբուս, դպրոցական ավտոբուս, շտապ օգնության մեքենա, պիկապ, մինի բեռնատար, նետվող կողերով և կրկնակի խցիկ ունեցող բեռնատար։ Սրան որպես լրացում, շատ ավտոբուսի ընկերությունները խնդրել են ստեղծել իրենց սեփական տարբերակները։ Ֆուրգոնն օգտագործել է 1,290 լիտրանոց Alfa Romeo Twin Cam չորս մխոցանի շարժիչը, որը թողարկում է 35 ձիաուժ (26 կՎտ) և ունի 97 կմ/ժ առավելագույն արագություն (60 մղոն/ժ)[2]։ Շարժիչը հետագայում օգտագործվել է Giulietta Berlina-ում։ Այն նաև հասանելի էր երկակի մխոց դիզելային շարժիչով, որը արտադրում է 30 ձիաուժ (22 կՎտ)։
Romeo 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Romeo 2 նորացված տարբերակը ներկայացվել է 1957 թվականին։ Մեքենան արտադրվել է Իտալիայում, ինչպես նաև արտադրվել է Իսպանիայի FADISA գործարանում (Fabricacion de Automoviles Diesel S.A.) լիցենզիայով։ Իսպանական տարբերակն ուներ Perkins ընկերության 1,6 լիտրանոց դիզելային շարժիչ և բոլոր արագությունների սինխրոնիզատորների հետ փոխանցումատուփ[2]։
Alfa Romeo Romeo 2 | |
---|---|
Ստեղծվել է | 1954–1967[1] |
Հեղինակ | Alfa Romeo |
Romeo 3
[խմբագրել | խմբագրել կոդը]Alfa Romeo Romeo 3 | |
---|---|
Alfa Romeo 2 | |
Ստեղծվել է | 1966 |
Հեղինակ | Alfa Romeo |
Romeo 3 վերջնական տարբերակը ներկայացվել է 1966 թվականին։ Romeo 3-ը ունեցել է այնպիսի բարելավումներ, ինչպիսիք են հիդրավլիկ միացումը և հարմար վարորդական նստատեղը։ Romeo 3-ի արտադրությունը տևեց ընդամենը 6 ամիս, մինչև այն փոխարինվեց Giulia 1300-ի շարժիչներով F12 և A12 մոդելներով:Ընդհանուր առմամբ, 1954-1966 թվականներին արտադրվել է մոտ 23,000 Romeo մոդել[3]։
F12/A12 և F11/A11
[խմբագրել | խմբագրել կոդը]F11/F12/A11/A12 | |
---|---|
Անիվներ | 2300 |
Ստեղծվել է | 1967–1983 1973–1983[1] 17,899 օրինակ |
Հեղինակ | Alfa Romeo |
Autotutto մոդելը փոխարինվել է 1967 թվականին Giulia-ի շարժիչներով Alfa Romeo F12 և A12 ֆուրգոններով[4]։
Մինչ մեքենան թարմացվել է, տեղադրվել է ռադիատորի ցանց՝ քրոմապատ եզրով։ Բացի այդ, թարմացվել է Alfa Romeo Twin Cam–ի շարժիչը, որն այժմ արտադրում է 52 ձիաուժ (39 կՎտ)։ Վանը այժմ ունեցել է առջևի շարժիչի դասավորություն, քառակի արագությամբ փոխանցման տուփով և առջևի շարժիչով։ 1973 թվականին, քառակի դիզելային 1760³ շարժիչը մոդելի։ Այն թողարկել է 50 ձիաուժ (37 կՎտ)[1]։ Հրաժարվելով օգտագործել հին մոդելի անունը, Այժմ «F» նշանակում է ֆուրգոն կամ մինիվեն։ «А» նշանակում էր թեթև բեռնատար կամ պիկապ, իսկ «12» թիվը նշանակում էր մեքենայի բեռնունակություն, որը հավասար է 12 ցենտներին (1 ցենտներ = 100 կգ)[3]։
Motor Ibérica-ն իր վերահսկողության տակ է վերցրել FADISA ընկերությունը 1967 թվականին։ Այս ընկերությունը արտադրում է բեռնատարներ Ebro անունով, իսկ FADISA ընկերության բեռնատարներ վերանվանվել է այս անունով։ Արդյունքում Alfa Romeo F12-ը Իսպանիայում ստացել է Ebro F-100 անվանումը, իսկ դրա նոր տարբերակը վաճառվել Է F-108 անունով։ 1980 թվականին Nissan Motors-ը ձեռք է բերել Motor Ibérica–ն և Ebro–ն, բեռնատարները վերանվանվել են «Nissan Trade»։ Nissan-ը դրանց թողարկումը շարունակել է մինչև 2000-ական թվականներն Իսպանիայի Ավիլա քաղաքում գտնվող գործարանում։
1967 թվականի և 1971 թվականի միջև A11-ի և F11-ի մոդելների «թեթև» տարբերակները հասանելի էին։ Նրանք ունեին ցածր կարողություն և թուլացած շարժիչներ։ Alfa Romeo-ի բոլոր ֆուրգոնները թարմացվել են 1977 թվականին՝ ռադիատորի նոր սեև ցանցով։ Արտադրությունը դադարեցվել է 1983 թվականին։ Ընդհանուր A11, A12, F11, և F12 թիվը կազմել է մոտ 17.300 մեքենա։
AR6 և AR8
[խմբագրել | խմբագրել կոդը]Fiat-ի և Iveco-ի որոշ մոդելներ նույնպես վաճառվել են Alfa Romeo AR6 և AR8 անունով։ AR8-ը կառուցվել է Iveco Daily–ի առաջին սերնդի հիման վրա, իսկ AR6-ը՝ Fiat Ducato-ի առաջին սերնդի հիման վրա։ Մոդելի տվյալներն ստացել են Alfa Romeo ռադիատորի եռանկյուն ցանց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «ALFA ROMEO T10, A11/F11 og A12/F12». alfaklub.dk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 2,0 2,1 «A Romeo? What's That?». alfastop.co.uk. Giulietta Register. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 3,0 3,1 «A Romeo? What's That?». romeoregister.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Alfa Romeo Romeo 2 Furgone». blackandwhitegarage.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 13-ին.