Ցայց (գերմ.՝ Zeitz), քաղաք Գերմանիայում՝ Սաքսոնիա-Անհալտ երկրամասի հարավում գտնվող Բուրգենլանդ շրջանում։ Ընկած է Վայսե Էլստեր (Սպիտակ Էլստեր) գետի ափին՝ Սաքսոնիա-Անհալտ, Սաքսոնիա և Թյուրինգիա երկրամասերի սահմանագծերի կազմած եռանկյունում, Լայպցիգից մոտավորապես 40 կիլոմետր դեպի հարավ, Գերայից՝ 25 կիլոմետր դեպի հյուսիս։ Զբաղեցնում է 87,18 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 27 601[2]: Պաշտոնական կոդը՝ 15 2 56 100:
Տարածքի կտրտվածության պատճառով այնպես է ստացվել, որ միջին դարերում կառուցված պատմա-մշակութային հուշարձաններ ունեցող հին քաղաքամասը երկու կեսի է բաժանված. Ներքին քաղաքը ընկած է Վայսե Էլստեր գետի ափին, Վերին քաղաքը՝ Սուրբ Միքայել եկեղեցով ու Հին ռատուշայով հանդերձ՝ բարձունքի վրա։