Օքսբրիջ
Օքսբրիջ (անգլ.՝ Oxbridge), Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները, որոնք հնագույնն են Մեծ Բրիտանիայում[1][2]։ Եզրը կազմվել է «Օքսֆորդի» առաջին և «Քեմբրիջի» վերջին վանկերի միացումով։ Օքսբրիջը բաղկացած է քոլեջներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը և զինանշանը։ Քոլեջները ղեկավարվում է վարպետի կողմից։ Յուրաքանչյուր քոլեջ սովորելու լայն շրջանակ է բացում։ Քոլեջներն ունեն մատուռ, ճաշարան, գրադարան և սենյակներ ուսանողների համար։ «Օքսբրիջ» անվանումն առաջին անգամ 1849 թվականին կիրառել է անգլիացի հումորիստ գրող Ուիլյամ Թեքերեյը իր «Pendennis» վեպում։ 20-րդ դարի 50-ական թվականներին բառը լայն կիրառում է գտել անգլիացիների շրջանում։ Այն սկսել են օգտագործել անգամ պաշտոնական աղբյուրներում, կրթությանը վերաբերող գրքերի հրատարակություններում[3][4]։
Ունենալով երկար պատմություն` Օքսբրիջը հիմնականում հակադրվում է Կարմիր աղյուսից համալսարաններին։ Դրանք Անգլիայի ամենահեղինակավոր վեց համալսարաններն են, որոնք այդ կարգավիճակը ձեռք են բերել 20-րդ դարի սկզբներին։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու համալսարանները ներկայացվում են մեկ եզրով, քանի որ նրանք միավորված են ընդհանուր հատկանիշներով։
- Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները անընդհատ գործող ամենահին երկու համալսարաններն են Մեծ Բրիտանիայում։ Երկուսն էլ ունեն մոտ 800-ամյա պատմություն, որի ընթացքում տարբեր ոլորտները ներկայացնող բազմաթիվ նշանավոր շրջանավարտներ են ունեցել[5][6]։
- Հիմնադրված լինելով գրեթե նույն ժամանակ` երկու համալսարաններն էլ ունեցել են համանման ենթակառուցվածքներ` հրատարակչություն, բուսաբանական այգի, գրադարաններ, թանգարաններ։
- Օքսֆորդի և Քեմբրիջի մրցակցությունն ունի երկար պատմություն` սկսած 1209 թվականից, երբ հիմնադրվեց Քեմբրիջը, և Օքսֆորդից դժգոհ շատ գիտնականներ տեղափոխվեցին այնտեղ[7]։ Այսօր էլ այդ հակամարտությունը նշվում է Օքսֆորդ-Քեմբրիջ թիավարության մրցույթում (անգլ.՝ The Boat Race):
- Երկու համալսարաններն էլ ունեն նույն կառուցվածքը, ինչի արդյունքում նրանք կարծես կոոպերատիվներ լինեն` բաղկացած մի շարք քոլեջներից։
- Երկու համալսարաններն էլ ունեն առանձնահատուկ գեղեցկությամբ աչքի ընկնող հին շենքեր այնպիսի տեղանքում, որտեղ հարևանությամբ գետ է հոսում, ինչը հարմար է թիավարությամբ զբաղվելու համար։
- Համալսարանները, վայելելով մեծ հեղինակություն, դեպի իրենց են գրավում մեծ թվով հավակնոտ ուսանողների, ինչի արդյունքում ընդունելության մեծ մրցակցություն է գրանցվում։ Ընդունելության հայտերը ներկայացվում են առնվազն երեք ամիս առաջ, ընդ որում դիմում-հայտերը բացառում են մեկը մյուսին. դիմորդները կարող են դիմել կա'մ Օքսֆորդ, կա'մ Քեմբրիջ, բայց ոչ երկուսը միաժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «A brief history of the University». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «A Brief History». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ G.D. Worswick (1957 թ․ մայիսի 3). «The anatomy of Oxbridge». Times Educational Supplement.
- ↑ G.D. Worswick (1958 թ․ հունիսի 6). «Men's Awards at Oxbridge». Times Educational Supplement.
- ↑ «Oxbridge 'Elitism'» (PDF). 2014 թ․ հունիսի 9.
- ↑ «Acceptances to Oxford and Cambridge Universities by previous educational establishment».
- ↑ «A Brief History: Early records». University of Cambridge. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.