Օպոլե
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օպոլե (այլ կիրառումներ)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Օպոլե | |||||
լեհ.՝ Opole[1] | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Օպոլյան վոյևոդություն | ||||
Հիմնադրված է | 1217 թ. | ||||
Մակերես | 96,2 կմ² | ||||
ԲԾՄ | 176±1 մետր | ||||
Բնակչություն | ▼127 387 մարդ (մարտի 31, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 77 | ||||
Փոստային դասիչ | 45-001–45-960 | ||||
Ավտոմոբիլային կոդ | OP | ||||
Պաշտոնական կայք | opole.pl(լեհ.)(գերմ.)(անգլ.)(ուկր.) | ||||
| |||||
Օպոլե (լեհ.՝ Opole), քաղաք է Լեհաստանի հարավային հատվածում։ Ըստ 2009 թվականի մարդահամարի երկրի բնակչությունը 125,992 մարդ է։ Քաղաքի պաշտոնական լեզուն համարվում է լեհերենը։ Բնակչությունը բազմազան է։ Այստեղ ապրում են մեծ քանակությամբ լեհեր և գերմանացիներ
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենայն հավանականությամբ, քաղաքի անունը ծագում է միջնադարյան սլավոնական բնակավայրի անունից[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախալեհական պետության կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս քաղաքի պատմության կազմավորման թվականը համարվում է 8–րդ դար։ 10-րդ դարում այն նվաճվել է սլավոնական ցեղերի կողմից։ Նույն դարի վերջին նա միայն կցվեց Լեհաստանին և դարձավ Պիաստ դինաստիայի կենտրոնը, իսկ 992 թվականից[փա՞ստ] Մեշկո I-ի կենտրոնատեղին։ Մինչև 11-12-րդ դարերը եղել է Գերմանիայի տիրապետության տակ, իսկ 1172 թվականին անկախանալով հռչակվել է Օպոլեի դքսություն։
XIII դարում Դուքս Կասմիրը[փա՞ստ] հակամարտությունը տեղափոխում է Օպոլե։ Հակամարտության կանխարգելման նպատակով Լեհաստանի արքան այստեղ ամրոց է կառուցում և նվիրում Գերմանիային (Սրբազան Հռոմ)[փա՞ստ]։ 1327 թվականին Լեհաստանի ժամանակավոր անկման պատճառով քաղաքը կցվեց Բոհեմիայի Դքսությանը։ 1521 թվականին քաղաքը միանում է Սրբազան Հռոմեական Կայսրությանը, իսկ Կայսրության անկումից հետո փոխանցվում Բոհեմիային, Գերմանիային և վերջում այժմյան Լեհաստանին։
Հաբսբուրգների իշխանության ներքո
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուի II-ի մահից հետո ժառանգորդ Ֆերդինանդ I-ը պարտվեց վճռորոշ ճակատամարտում և Լեհաստանի հարավային հատվածը բռնակցվեց Հաբսբուրգյան Ավստրիայի Թագավորության։ Այս շրջանում կտրուկ շատացավ քաղաքի լեհախոսների քանակը, հասնելով մինչև 63 %-ի։ Շուտով գերմաներենը լիովին կորցրեց իր դիրքերը քաղաքում և լեհերենը դարձավ քաղաքի մեծ մասի պաշտոնական լեզուն։ 1500-ական թվականներին Լեհաստանը Վարշավայի դքսության անվան տակ վերականգնեց անկախությունը։ 1532 թվականին հաբսբուրգները վերսկսեցին արշավանքները դեպի Լեհաստան։ Ջոնի II-ը գահընկեց արվեց և քաղաքը նորից անցավ ավստրիական հաբսբուրգներին։ Քաղաքը Ավստրիայի կազմում մնաց մինչև 18-րդ դարը։ Այս շրջանում քաղաքի գերմանացի բնակչությունը գնահատվում էր շուրջ 20 %։
Պրուսական տիրապետության ներքո
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ II-ը 1740-ական թվականներին գրավեց Ավստրիայի գրաված տիրույթները, այդ թվում նաև Օպոլեն։ 1742 թվականին ամբողջովին հաստատվեց պրուսիական (գերմանական) տիրապետությունը Օպոլեում և հարավլեհական մի շարք շրջաններում։ 1871 թվականին Օտտո Բիսմարկը միավորեց Գերմանիան և քաղաքը Պրուսիայից անցավ Գերմանիայի Կայսրության տիրապետության ներքո։
Առաջին աշխարհամարտի տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով խիստ թուլացած Գերմանիան ի զորու չէր գրաված տարածքները պահել և հենց այս տիրույթները անցան Լեհաստանին։
Գերմանական փոքրամասնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպոլեում բնակչության մեջ ձևավորվեց մի նոր բարբառ, որը առաջացավ գերմաներենի և լեհերենի համադրությունից։ Օպելեի Լեհաստանին անցնելուց հետո լեհերի և լեհախոսների թիվը կտրուկ անկում ապրեց և գլուխ կանգնեց գերմաներենը։ Լեհական կառավարությունը վախենում էր թե Օպոլեն ևս կդասվի գերմանախոս քաղաքների շարքին։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալիտուս, Լիտվա (1993)[4][5]
- Բելգորոդ, Ռուսաստան (ապրիլի 14, 2004)[6][7]
- Բոնն, Գերմանիա (1997)
- Բրունտալ, Չեխիա (դեկտեմբերի 8, 1997)[8][9]
- Գրաս, Ֆրանսիա (հոկտեմբերի 24, 1964)[10][11]
- Դիժոն, Ֆրանսիա (2009)[12]
- Ինգոլշտադտ, Գերմանիա (հոկտեմբերի 10, 2000)[13][14]
- Իվանո-Ֆրանկովսկ, Ուկրաինա (ապրիլի 18, 2005)[15][16][17]
- Կարրարա, Իտալիա (նոյեմբերի 11, 2000)[18][19]
- Կուոպիո, Ֆինլանդիա (փետրվարի 7, 1980)[20][21]
- Մյուլհայմ ան դեր Ռուր, Գերմանիա (1989)[22][23]
- Պոտսդամ, Գերմանիա (հունիսի 6, 1973)[24][25]
- Ռոանոկ, ԱՄՆ (նոյեմբերի 30, 1993)[26][27]
- Սեկաշֆեհերվար, Հունգարիա (հոկտեմբերի 28, 1978)[28][29][30]
- Վիարեջո, Իտալիա
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://ksng.gugik.gov.pl/pliki/urzedowy_wykaz_nazw_miejscowosci_2012.pdf
- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/031613261011-0965016?var-id=1639616&format=jsonapi
- ↑ Opole, Słownik geograficzny Królestwa Polskiego i innych krajów słowiańskich, Tom VII, nakł. Filipa Sulimierskiego i Władysława Walewskiego, 1880-1914
- ↑ http://www.opole.pl/alytus/
- ↑ https://www.opole.pl/dla-mieszkanca/alytus
- ↑ http://www.opole.pl/bielgorod/
- ↑ https://www.opole.pl/dla-mieszkanca/bielgorod
- ↑ http://www.opole.pl/bruntal/
- ↑ https://www.opole.pl/dla-mieszkanca/bruntal
- ↑ http://www.opole.pl/grasse/
- ↑ https://www.opole.pl/node/723
- ↑ https://www.dijon.fr/Dijon-Capitale/Ville-internationale/Villes-partenaires
- ↑ http://www.opole.pl/ingolstadt/
- ↑ https://www.opole.pl/node/724
- ↑ http://www.opole.pl/ivano-frankivsk/
- ↑ https://www.opole.pl/dla-mieszkanca/iwano-frankiwsk
- ↑ http://www.mvk.if.ua/news/4114/
- ↑ http://www.opole.pl/carrara/
- ↑ https://www.opole.pl/dla-mieszkanca/carrara
- ↑ http://www.opole.pl/kuopio/
- ↑ https://www.opole.pl/dla-mieszkanca/kuopio
- ↑ http://www.opole.pl/mulheim-an-der-ruhr/
- ↑ https://www.opole.pl/node/727
- ↑ http://www.opole.pl/poczdam/
- ↑ https://www.opole.pl/node/728
- ↑ http://www.opole.pl/roanoke/
- ↑ https://www.opole.pl/dla-mieszkanca/roanoke
- ↑ http://www.opole.pl/szekesfehervar/
- ↑ https://www.opole.pl/dla-mieszkanca/szekesfehervar
- ↑ https://www.szekesfehervar.hu/opole
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օպոլե» հոդվածին։ |
|