Օլդերշոթ
Բնակավայր | ||
---|---|---|
Օլդերշոթ | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Համայնք | Ռաշմուր | |
ԲԾՄ | 99 մետր | |
Բնակչություն | 57 211 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01252 | |
Փոստային դասիչ | GU11 | |
| ||
Օլդերշոթ (անգլ.՝ Aldershot), քաղաք Մեծ Բրիտանիայում՝ Հարավարևելյան Անգլիա տարածաշրջանի Հեմփշիր կոմսության Ռաշմուր շրջանում։ Զբաղեցնում է 8,35 քառակուսի կիլոմետր տարածք։ 2001 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 33 840[2] ; Քաղաքում և նրա ագլոմերացիայում ընդհանուր առմամբ ապրում է 243 344 մարդ. այս ցուցանիշով հանդիսանում է Մեծ Բրիտանիայի երեսուներորդ առավել բնակեցված քաղաքային տարածքը[3]։
Օլդերշոթը հայտնի է որպես « Բրիտանական բանակի տուն»[4] .բանակի հետ կապը նրան հնարավորություն է տվել փոքրիկ գյուղակից Վիկտորիանական դարաշրջանում արագորեն վերածվելու քաղաքի։ Բրունևալյան զորանոցը / Bruneval Barracks, որ Օլդերշոթում կառուցվել էր դեռ 1850 թվականին, ֆելդմարշալ Մոնտգոմերիի կողմից 1965 թվականին վերաբացվել է։ Դա առաջին մշտական ռազմական ուսումնական բազան էր Բրիտանիայում, և Օլդերշոթը արագորեն և միանգամայն արժանիորեն դարձել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ բանակային բազան։
1972 թվականի փետրվարի 22-ին քաղաքում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն, որ իրականացվեց Իռլանդիայի հանրապետական բանակի կողմից. ականապատ մեքենայի պայթյունից զոհվեց 7 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կաթոլիկ քահանա; Ավելի ուշ ԻՀԲ-ն հայտարարեց, որ դա վրեժի գործողություն է՝ ի պատասխան Դերիում տեղի ունեցած Արյունոտ կիրակիի։
Քաղաքում կան աստղադիտարան և զինավան։
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերման Գլաուերտ- մեքենագետ
- Ջեյմս Ուեյդ - անգլիացի դարթսմեն
- Մարտին Ֆրիման - անգլիացի դերասան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.citypopulation.de/UK-Cities.html
- ↑ «The Population of Aldershot and Farnborough». Rushmoor Borough Council. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Great Britain and Northern Ireland: United Kingdom & Major Conurbations — Statistics & Maps on City Population». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Development of 'the camp at Aldershott'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 12-03-2009-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rushmoor Borough Council
- The Aldershot Tattoo (Web archive)
- The Aldershot Civic Society
- Aldershot Military Museum
- Aldershot Library Military Collection
- Brickfields Country Park
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլդերշոթ» հոդվածին։ |
|