Jump to content

Օազիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օազիս Պերուում

Օազիս (դաս. Ովասիս), անապատի կամ տափաստանի մեջ հայտնվող կանաչ հովիտ՝ սովորաբար իրենից ներկայացնելով ջրի պաշարը շրջապատող ծառերի շարան։ Ջրի պաշարների գոյությունը օազիսներում բացատրվում է ստորգետնյա ջրերի՝ տվյալ վայրում երկրի մակերևույթին մոտ լինելու փաստով։ Օազիսները լինում են տարբեր չափերի՝ մի քանի տասնյակ հեկտարից մինչև տասնյակ հազար քառակուսի կիլոմետրեր։

Օազիսների կյանքն անկանխատեսելիորեն անցողիկ է։ Կենտրոնական Ասիայի անապատներում և տափաստաններում բազմաթիվ օազիսներ են անհետացել, երբ մարդիկ տարբեր պատճառներով լքել են այդ վայրերը։ Երբեմն էլ օազիսերն անհետանում են հենց մարդկային գործոնի պատճառով։

Ընթերցե՛ք «օազիս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։