Քոլին Օ'Դոնոհյու
Քոլին Օ'Դոնոհյու անգլ.՝ Colin O'Donoghue | |
---|---|
Քոլին Օ'Դոնոհյուն 2014 թ.ի Comic Con International-ին Սան Դիեգոյում | |
Հասակը | 180 սմ |
Ծնվել է | հունվարի 26, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Դրոհեդա, Լաութի կոմսություն, Իռլանդիա |
Կրթություն | The Gaiety School of Acting? և Dundalk Grammar School? |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Ազգություն | իռլանդացի |
Մասնագիտություն | Դերասան, երաժիշտ |
Ակտիվ շրջան | 2001-այժմ |
colinodonoghue.com | |
Քոլին Արթուր Ջեֆրի Օ'Դոնոհյու (անգլ.՝ Colin Arthur Jeffery O'Donoghue, հունվարի 26, 1981, Դրոեդա, County Louth), իռլանդացի դերասան և երաժիշտ։ Առավել հայտնի է իր Կապիտան Հուկ/Կիլիան Ջոնսի դերով Մի անգամ հեքիաթում հեռուստասերիալում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլին Օ'Դոնհյուն՝ Քոն և Մերի Օ'Դոնոհյուների տղան, ծնվել և մեծացել է Լաութի կոմսության Դրոհեդա քաղաքում, կաթոլիկ ընտանիքում։ ՈՒնի եղբայր՝ Ալեն Օ'Դոնոհյուն։ Նա սովորել է Դանդոլկի վարժարանում, հետո ընդունվել է Դուբլինի The Gaiety School of Acting դերասանական դպրոց։ 16 տարեկանում Օ'Դոնոհյուն 1 ամսով մեկնել է Փարիզ ֆրանսերեն սովորելու համար[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլինի սկզբնական կարիերան կապված էր ինչպես թատրոնի, այնպես էլ հեռուստատեսության հետ Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում։ Որպես Բավարիայի դուքս Ֆիլիպ՝ 2009 թ.-ին նա հայտնվեց պատմական Թյուդորները հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում։ 2011 թ.-ին Քոլինը հայտնի դերասան Էնթոնի Հոփքինսի հետ նկարահանվեց «Ծիսակարգը» ("The Rite") միստիկ դրամայում, որը նրա առաջին հոլիվուդյան ֆիլմն էր։ 2012 թ.-ին նա նկարահանվում է ամերիկյան Մի անգամ հեքիաթում հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ Նրա Կապիտան Հուկ/Կիլիան Ջոնսի դերը սկզբում երկրորդական կերպար էր, մինչև պաշտոնապես հայտարարվեց, որ նա կլինի հիմնական դերասաններից մեկը՝ եթերաշրջանի երկրորդ կեսից սկսած։ 2014 թ.-ին Օ'Դոնոհյուն ստացավ երաժիշտ Բրենանի դերը «Փոշոտ փոթորիկը» ("The Dust Storm") ֆիլմում։
2015 թ.-ին Քոլին Օ'Դոնոհյուն նկարահանվում է Քրիստինա Փերրիի «Բառեր» ("The Words") կոչվող տեսահոլովակում[2]։
Քոլին Օ'Դոնոհյուն իռլանդական «The Enemies» կոչվող նվագախմբի անդամ էր։ Խումբը ձևավորվել է 2003 թ.-ին Օ'Դոնոհյուի ու նրա մտերիմ ընկերոջ՝ Ռոնան ՄակՔուիլանի կողմից։ Քոլինը նվագում էր կիթառ ու երգում բեքվոկալում։ 2013 թ.-ի մայիսին նա հայտարարեց, որ թողնում է խմբում ունեցած պարտավորությունները Մի անգամ հեքիաթում հեռուստասերիալի իր աշխատանքային գրաֆիկի պատճառով[3]։
2003 թ.-ին Քոլին Օ'Դոնոհյուն «Դեպի տուն Սուրբ Ծնունդին» ֆիլմում Նորմանի դերի համար Իռլանդական կինոյի և հեռուստատեսության մրցանակաբաշխության կողմից (1st Irish Film & Television Awards) արժանացավ պարգևի «Լավագույն նոր տաղանդ» անվանակարգում[4]
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թ.-ի հուլիսի 2-ին Քոլին Օ'Դոնոհյուն ամուսնացել է Հելեն Օ'Դոնոհյուի հետ, ով մասնագիտությամբ ուսուցչուհի է[5]։ Նրանք ունեն որդի՝ Էվանը (ծնվ. 2013 թ., օգոստոսի 1)[6] ։ Օ'Դոնոհյուն չի պատրաստվում տեղափոխվել Լոս Անջելես կամ Վանկուվեր, որտեղ նկարահանվում Մի անգամ հեքիաթում հեռուստասերիալը։ Նա բացատրում է. «Դուք չգիտեք, թե ինչ հանգամանքներ ի հայտ կգան, այսպիսով՝ դժվար է այդպիսի որոշում կայացնել ու տեղափոխվել որևէ տեղ երկու կամ երեք տարով... Ինչ էլ պատահի, Դրոհեդան միշտ կմնա իմ տունը, որովհետև այնտեղ են իմ ընկերներն ու ընտանիքը»։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 - Ինչ դեռևս մնում է/What Still Remains (Փիթեր)
- 2016 - Քերրի Փիլբի/Carrie Pilby (պրոֆեսոր Հարրիսոն)
- 2016 - Փոշոտ փոթորիկը/The Dust Storm (Բրենան)
- 2012-այժմ - Մի անգամ հեքիաթում (հեռուստասերիալ)/Once Upon a Time (Կապիտան Հուկ/Կիլիան Ջոնս, հիմնական դեր)
- 2012 - Թաքստոց 24/Storage 24 (Մարկ)
- 2011 - Ծիսակարգը/The Rite (Մայքլ Կովակ)
- 2011 - Նույնացում/Identity (Ջոն Բլում)
- 2009 - Թյուդորներ (հեռուստասերիալ)/The Tudors (Բավարիայի դուքս Փիլիպ, 1 սերիա)
- 2009 - Խենթ դեկտեմբերներ/Wild Decembers
- 2009 - The Euthanizer հեռուստասերիալ (Բեն)
- 2006-2008 - Կլինիկան (հեռուստասերիալ)/The Clinic (Քոնոր Էլիոթ, 11 սերիա)
- 2006 - 24/7 (Նիկ)
- 2005 - Հեքիաթ-քաղաք (հեռուստասերիալ)/Fair City (Էմմեթ Ֆիթցգերալդ, 3 սերիա)
- 2005 - Ապացույց (հեռուստասերիալ)/Proof (Ջեյմի, 2 սերիա)
- 2004 - Սերը թմրանյութ է (հեռուստասերիալ)/Love Is the Drug (Փիթեր, 2 սերիա)
- 2003 - Call Girl(Բրենդան)
- 2002 - Դեպի տուն Սուրբ Ծնունդին/Home for Christmas (Նորման Քուեսթեդ)
- 2001 - Ապստամբ սիրտ (հեռուստասերիալ)/Rebel Heart (Ռոու, 1 սերիա)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քոլին Օ'Դոնոհյու (անգլ.) Internet Movie Database կայքում
- Քոլին Օ'Դոնոհյու Թվիթթերում
- Քոլին Օ'Դոնոհյու Instagram կայքում
- Պաշտոնական կայք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dominguez, Robert (2011 թ․ հունվարի 26). «Filmed on Location: Colin O'Donoghue of 'The Rite'». Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Christina Perri (2015 թ․ հունվարի 25). «Christina Perri - The Words [Official Video]». YouTube. Google. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Staff (undated). "Winners of the 1st Annual Irish Film & Television Awards", ifta.ie; retrieved 1 February 2012.
- ↑ «Colin O'Donoghue Biography». TV Guide. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Molony, Julia (2013 թ․ սեպտեմբերի 9). «SUCH a wicked right hook». Irish Independent. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.