Jump to content

Տրանսցենդենտալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրանսցենդենտալ, անդրանցական (լատին․՝ transcendens - իմացությանն անմատչելի), միջնադարյան սխոլաստիկական փիլիսոփայությունից ժառանգված տերմին։

Նշանակում էր կեցության մետաֆիզիկական-մտահասանելի տեսանկյուններին՝ տրանսցենդենտալիաներին վերաբերող։ Նկատի ունենալով «տրանսցենդենտալիա» տերմինի վերկատեգորիական-մտահայեցողական իմաստը։

Իմանուիլ Կանտը տրանսցենդենտալ է անվանել իր իմացաբանական տրամաբանական ուսմունքը, քանի որ դրանում հետազոտվում է ոչ թե բանականության կոնկրետ գործունեությունը, այլ հայեցողության ու բանախոհության ապրիորի ձևերը, որոնք հնարավոր են դարձնում փորձն ու նրա վրա հիմնված գիտելիքը, ինչպես նաև այն ձևական պայմանները, որոնք համակարգված տեսքի են բերում բանականությունը։ Նորականտականության մարբուրգյան դպրոցը բնութագրվում է որպես տրանսցենդենտալ տրամաբանական, որքանով որ այն հետազոտում է գիտական գիտելիքի (մաթեմատիկայի և տեսական բնագիտության) օբյեկտիվ տրամաբանական վերջնական նախադրյալները։

Գործածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տրանսցենդենտալ» տերմինը նույն իմաստով իր ֆենոմենոլոգիայում գործածում է Հուսեռլը, երբ խոսքը վերաբերում է գիտակցության արտափորձային ու վերպատմական առաջնային կառուցվածքների վերհանմանը, որոնք ապահովում են գիտակցության իրական, առկա գործունեությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։