Վրիլիսիա
Բնակավայր | ||
---|---|---|
Վրիլիսիա | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Vrilissia Municipality? | |
Մակերես | 3,856 կմ² | |
ԲԾՄ | 250 մետր | |
Բնակչություն | ▲32 417 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 210 | |
Փոստային դասիչ | 15235 | |
Ավտոմոբիլային կոդ | I | |
Պաշտոնական կայք | vrilissia.gr | |
| ||
Վրիլիսիա (հուն․՝ Βριλήσσια), քաղաք Հունաստանում, Աթենքի հյուսիսային արվարձանը։ Տեղակայված է Աթենական հարթավայրում՝ ծովի մակարդակից 245 մետր բարձրության վրա, Պենդելիկոն լեռան ստորոտին, Աթենք համայնքի կենտրոնից 11 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք՝ Օմոնիաս հրապարակում, և «Էլեֆտերիոս Վենիզելոս» միջազգային օդանավակայնից 15 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Վարչական կենտրոնը համանուն համայնքն (Δήμος Βριλησσίων) է՝ ծայրամասային միավոր Հյուսիսային Աթենքում, որը գտնվում է Ատտիկա ծայրագավառում։ 2011 թվականի մարդահամարի համաձայն՝ բնակչությունը կազմում է 30741 մարդ։ Մակերեսը կազմում է 3,856 քառակուսի կիլոմետր։ Բնակչության խտությունը մեկ քառակուսի կիլոմետրի համար կազմում է 7972,25 մարդ։ 2014 թվականի ընտրություններին դեմարք (քաղաքապետ) ընտրվեց Քսենոֆոն Մանիատոիանիսը (Ξενοφών Μανιατογιάννης):
Տեղակայված է Աթենքի ծայրամասում։ Շատ գեղեցիկ քաղաք է, որն ունի մեծաթիվ զբոսապուրակներ, այգիներ և ոչ մեծ անտառային զանգված՝ Պենդելիկոն լեռից ոչ շատ հեռու։
Հյուսիսում սահմանակցում է Պենդելիի հետ, հյուսիս-արևելքում՝ Պալինի համայնքի, հարավ-արևելքում՝ Այիա-Պարասկևիի, հարավ-արևմուտքում՝ Խալանդրիոնի, հյուսիս-արևմուտքում՝ Ամարուսիոնի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ հեղինակները Պենդելիկոնն անվանում էին Բրիլես (հին հունարեն՝ Βριλησσός)[1][2][3]:
Բնակավայրը հիմնվել է 1930-ական թվականներին՝ անհող քրիստոնյաներին բնակության տարածքով ապահովելու համար։ 1949 թվականին ստեղծվեց Վրիլիսիա բնակավայրը։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավարևմտյան ծայրամասով անցնում են թիվ 6 ավտոպողոտան՝ «Ատտիկա»-ն, և արվարձանային գնացքների երկաթգիծը՝ «Պենդելիս» ու «Դուկիսիս-Պլակենդիաս» կայարաններով։ «Դուկիսիս-Պլակենդիաս» կայարանն անվանակոչվել է Սոֆի դե Մերբուայի և հանդիսանում է աթենական մետրոպոլիտենի 3-րդ գծի կայարան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 16521[4] |
2001 | 26567[4] |
2011 | 30741 |
Եղբայր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ստրաբոն. География. IX, 1, 23
- ↑ Պլինիոս Ավագ. Естественная история. IV, 7
- ↑ Թուկիդիդես. История. II, 231
- ↑ 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.vrilissia.gr/Վրիլիսիա(չաշխատող հղում) համայնքի պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրիլիսիա» հոդվածին։ |
|