Jump to content

Վոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոգ
Vogue և անգլ.՝ Vogue[1]
Изображение логотипа
Տեսակհանդես, բրենդ, ամսագիր և ամենշաբաթյա ամսագիր
Ժանրնորաձևության ամսագիր
Լեզու
Գլխավոր խմբագիրԱննա Վինտուր
Հիմնադրվել էդեկտեմբերի 17, 1892
ՀրատարակիչCondé Nast Publications
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԳրասենյակՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Հրատարակության պատմություն1892 թվականից
ISSN0042-8000
Կայքvogue.com(անգլ.), vogue.com, vogue.co.kr և vogue.co.th
 Vogue (magazine) Վիքիպահեստում

Վոգ (արտասանվում է վոգ, ֆրանսերենից «նորաձևություն»), կանացի ամսագիր նորաձևության մասին, հրատարակվող 1892 թվականից Condé Nast Publications հրատարակչական տան կողմից։

Ամսագրի առաջին համարը՝ հասարակական շաբաթաթերթը, սարքված ունևոր նյու-յորքցիների համար, լույս տեսավ 1892 թվականին։ 250 ակցիոներներից մեծամասնության անունները հրապարակվեցին «բարձրաշխարհիկ ալմանախում»։ Նրանց շարքում էին Կառնելիուս Վանդերբիլտը (առաջին դոլարային մուլթիմիլիոները), Սթյոյվեսանտ Ֆիշ, դուքս Փերսի Մորգանը և ուրիշներ։ Նոր ամսագիրը հիմնադրեցին Արթուր Տյուրնյուրը, որն արդեն ուներ լրագրողական փորձ , և Հարի Մաքվիկարը։ Տյուրնյուրը զբաղեցրեց հրատարակողի պաշտոնը, իսկ Մակվիկարը, որը Եվրոպայում ուսումնասիրել է արվեստ, դարձել է Vogue-ի արթ-տնօրենը։ Սկզբում շաբաթաթերթը կազմված էր 16 ին-քվարտո թերթից[2], սակայն այն լավ էր տպված և գեղեցիկ ձևավորված։ Շապիկը զարդարված էր նրբաճաշակ նկարներից մեկով, որոնք հայտնի են դարձել Life ամսագրի շնորհիվ, նրանց տակ տեղադրելով հումորային զրույցներ։ Մեկ օրինակի գինը 10 ցենտ էր, որը միջին կարողություններով մարդուն հնարավորություն էր տալիս ձեռք բերել ամսագիրը և տեղեկանալ ինչ է տեղի ունենում հասարակությունում։

Շաբաթաթերթը դիրքավորվում էր որպես ուշադրությունը գրաված իսկական ամսագիր, պատմող հասարակության կյանքի, մոդայի և ոճի մասին։ Առաջին համարում տպված էր Տոմաս Ջենվիերի պատմությունը, բայց բելետրիստկան չգտավ իր մշտական տեղը հրատարակության մեջ։ Ամսագիրը լավ նկարազարդված էր, նաև այնտեղ կային կոստյումների էսքիզներ, բայց ինչպես նշեց մի տեսաբան, շորերի նկարները որոնք հագնում են էներգետիկ մարդիկ, ոչ այնքան մոդայիկ էին։ Ընդհանուր առմամբ առաջին թողարկումից հասկանալի էր որ սա հերթական կանանց հագուստի մասին ամսագիր չէր, այլ զուսպ և պատկառելի թողարկում մոդայիկ Նյու-Յորքի մասին։ Չնայած զսպվածությանը, Vogue-ը առաջնակարգ ամսագիր էր, իսկ պատկառելիությունը առանձնացնում էր նրան այնպիսի սենսացիոն հրատարակումներից հասարակության համար, ինչպիսիք են Town Topics-ը։ Ամսագրում տպագրում էին թատրոնների, համերգների, նկարչական ցուցադրումների և որոշ գրքերի մասին։

Հրատարակչի փոփոխում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսագրին նոր կյանք պարգևեց Նաստը, Կոնդե Մենտրոզ Նաստը, որը 1909 թվականին այն գնելով սկիզբ է դրել իր հրատարակչատան գործունեությանը՝ Condé Nast Publications: Դրանից հետո ամսագիրը կերպարանափոխվեց, ամբողջությամբ, կենտրոնացավ մոդայի վրա, հրաժարվելով գրական էջերից, կտրուկ մեծացնելով իր ծավալը, շապիկը մեկընդմիշտ դարձավ գունավոր։ Գլխավոր խմբագրի դիրքը զբաղեցրեց Էդնա Չեյզը, ով չնայած որ չուներ լրագրողական ուսում, աշխատում էր հրատարակությունում բացման օրվանից։ Նա զբաղեցնում էր գլխավոր խմբագրի դերը 1914-1951 թվականներին և հեռացավ պաշտոնից իր ցանկությամբ 74 տարեկանում։

1932 թվականին Vogue-ը առաջին անգամ շապիկին դրեց գունավոր նկար։ Այդ ժամանակից ամսագրի հետ գործակցում են աշխարհի ամենալավ ճանաչված լուսանկարիչները։ Vogue-ը զարմանալի կերպով դարձել էր հայտնաբերող պատկերազարդման գործում։ Հենց այդտեղ առաջին անգամ սկսեցին տեղադրել նկարներ վերջին էջում։

1942 թվականին, Կոնդե Նաստի մահից հետո, հրատարակչությամբ որոշ ժամանակ զբաղբում էր իր ընկեր լորդ Քեմրոուզը, իսկ 1959 թվականին Conde Nast-ը գնված էր թերթերի մագնատ Սեմ Նյուհաուսի կողմից։

Աննա Վինտուր

1960-1980-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի 60-ական թվականներին գլխավոր խմբագիր Դայանա Վրիլանդի հսկողության տակ Vogue-ը դարձավ ամենաազդեցիկ մոդայիկ ամսագրերից մեկը։ Իր էջերում հայտնվող մոդելները՝ Սյուզի Պարկեր, Թվիգի, Պենելոպա Թրի դառնում էին իսկական հայտնիներ։

1972 թվականին խմբագիրը դարձավ Գրեյս Միրաբելլան, հիմա ամսագիրը դուրս էր գալիս ամիսը մեկ։ Շատերը Vogue-ի այդ ժամանակաշրջանը անվանում էին «բեժ տարիներ»։ Գրեյս Միրաբելլան աշխատում էր մոտեցնել ամսագրի բովանդակությունը հասարակ ամերիկուհու ոճին։ Արդյունքում հրատարակության տիրաժները մեծացան, բայց նկատելի իջավ հեղինակությունը։ 1988 թվականի հոկտեմբերին Գրեյսը հեռացված էր պաշտոնից։

Ներկա ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյսի փոխարեն եկավ Աննա Վինտուրը, ով մինչև օրս հանդիսանում է Vogue-ի խմբագիրը։ Հենց սկզբից նա աշխատում է Vogue-ի համբավի պահպանման վրա, ինչպես համար 1 ամսագիր աշխարհում։ Բացի դրանից Վինտուրը փորձում էր մաքսիմալ լայնացնել ամսագրի լսարանը՝ շեշտը դնելով այն բանի վրա, որ բարձր մոդան հասանելի է բոլորին, այլ ոչ թե ընտրվածներին։ Նա առաջին անգամ սկսեց համակցել բարձր մոդան հասարակ բաների հետ (օրինակ ջինսերի հետ)։ Նրա հսկողության տակ ամսագրի առաջին համարի շապիկի վրա դրված էր մոդելի նկարը ողջ հասակով (Վինտուրի նախորդների մեծամասնությունը շապիկին դնում էին մենակ մոդելների դեմքը), մաշված ջինսերով և թանկարժեք քարերով Christian Lacroix-ի բաճկոնով։ Բացի այդ Աննա Վինտուրի հետ համագործակցման ժամանակ ընկերությունը հրաժարվել էր աշխատել շատ երիտասարդ մոդելների հետ, դրանով մտցնելով բնականությունը որպես թրենդ։ Ինչպես Դիանա Վրիլանդը գուշակեց սուպերմոդելների դարաշրջանը, այնպես էլ Աննան գուշակեց հայտնիների կուլտի զարգացումը, առաջին անգամ շապիկին դնելով ոչ թե պրոֆեսիոնալ մոդել այլ աստղ։ Բայց չնայած բոլոր առավելություններին, Աննան կապված է մի քանի սկանդալների հետ։

Ամերիկյան Vogue-ի հինգերորդ գլխավոր խմբագրի կերպարը և ոճը նկարագրված է Աննա Լորեն Բայսբերգերի գրքում, որից հետո նկարվեց «Սատանան կրում է Պրադա» ֆիլմը։ 2007 թվականին նա որոշեց նկարել ֆիլմ իր և Vogue-ի մասին։ Այդպես 2009 թվականին տեղի ունեցավ «Սեպտեմբերյան համար» դոկումենտալ ֆիլմի պրեմիերան։ 2012 թվականին դուրս եկավ ևս մեկ դոկումենտալ ֆիլմ «Vogue:Խմբագրի աչքերով», որը պատմում է խմբագիրների վիզուալ և պատմական ներդրման պահերի մասին անցյալում և ներկայում, որոնք ստեղծում էին ոչ միայն ամսագիրը, այլև մոդայի աշխարհը։

Vogue-ը հրատարակվում է 21 երկրներում՝ Ավստրալիա, Բրազիլիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հնդկաստան, Իտալիա, Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն, Մեքսիկա, Պորտուգալիա, Ռուսաստան, Իսպանիա, Թայվան, Նիդեռլանդներ, Թուրքիա, ԱՄՆ, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Թաիլանդ։

Գլխղավոր խմբագիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յակովլեվա Անաստասիա Ժեմուա (1952—1962)
  • Դայանա Վրիլանդ (19631971 հունիս)
  • Գրեյս Միրաբելլա (1971 հուլիս — 1988 հոկտեմբեր)
  • Աննա Վինտուր (1988 նոյեմբեր — մինչ օրս)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0042-8000
  2. Ин-кварто (от лат. in quarto — в четвёртую долю листа) — формат изданий, при котором размер страницы равен 1/4 бумажного листа. На одной стороне листа может быть отпечатано 4 страницы ин-кварто

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոգ» հոդվածին։