Սվարովսկի
Սվարովսկի | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1895 |
Հիմնադիր | Դանիել Սվարովսկի[1] |
Վայր | Wattens, Ավստրիա |
Երկիր | Ավստրիա |
Տնօրեն | Markus Langes-Swarovski? |
Արդյունաբերություն | նորաձևություն |
Աշխատողների թիվ | 32 000 մարդ |
Սեփականատեր | Դանիել Սվարովսկի |
Կայք | swarovski.com և swarovski.com/fr-FR/(ֆր.) |
Swarovski Վիքիպահեստում |
Swarovski AG, ավստրիական ընկերություն է, որը մասնագիտացած է բյուրեղապակյա զարդերի արտադրության, սինթետիկ և բնական թանկարժեք քարերի մշակման մեջ։ Հայտնի է որպես «Swarovski բյուրեղապակի» բրենդի արհեստական թանկարժեք քարերի (ստրազների) արտադրող։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուրեղներն արտադրվում են Swarovski AG Feldmeilen ընկերության կողմից Ցյուրիխին մոտ` Շվեյցարիայում։ Swarovski խումբն ներառում է նաև Tyrolit (հղկող և կտրող նյութերի արտադրություն), Swareflex (արտացոլող և լուսարձակող ճանապարհային նշաններ), Signity (սինթետիկ թանկարժեք քարերի արտադրություն) և Optik (օպտիկական սարքավորումներ)։
Ընկերությունը ղեկավարում է «Swarovski բյուրեղյա աշխարհներ» տեխնոպարկը Վատտենսի (Ինսբրուքի մոտակայքում, Ավստրիա) իր ենթամասում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1892 թվականին Դանիել Սվարովսկին ստեղծեց ավտոմատ երեսակող մեքենա։ 1895 թվականին նա հիմնադրեց Swarovski ընկերությունը, և նրա մեքենան առաջին անգամ տեղադրվեց Վատտենսի երեսակող գործարանում։ Այստեղ նա իր հետաքրքրության համար կարող էր օգտագործել տեղական հիդրոէլեկտրակայանը բյուրեղապակու վերամշակման էներգատար գործընթացների նպատակով։
Swarovski բյուրեղներից պատրաստված բոլոր քանդակները նշվում են ֆիրմային լոգոտիպով։ Ի սկզբանե այն առյուծաճանկ (լատին․՝ Leontopódium) ծաղիկն էր, իսկ 1988 թվականին փոխարինվեց կարապի պատկերով։
Swarovski Crystal
[խմբագրել | խմբագրել կոդը]Swarovski Crystal-ն արտադրում է արհեստական թանկարժեք քարեր (ստրազներ) օպտիկական բյուրեղապակուց, որոնք պարունակում են մեծ քանակությամբ (մինչև 35 %) արճիճի թթու, ինչն ապահովում է բեկման մեծ ցուցանիշ։ Որոշ ստրազներ պատրաստվում են ֆիանիտից[2] (ցիրկոնի բյուրեղյա օքսիդ)։
Swarovski ընկերությունը բյուրեղապակուց պատրաստում է քանդակներ և մանրանկարներ, զարդեր, բիժուտերիա, հագուստ, ջահեր և այլ կենցաղային աքսեսուարներ։ Առանձին շարք են կազմում Swarovski բաղադրիչները` բյուրեղներ, կախազարդեր, ուլունքներ և այլ ապրանքներ, որոնք օգտագործվում են դիզայներների, նկարիչների և այլ մասնագետների կողմից։
2007 թվականից Swarovski բաղադրիչները թողարկվում են CRYSTALLIZED Swarovski elements ապրանքանիշի ներքո։
2010թվականին ավելի մեծ ճանաչողության և վաճառքի նպատակով CRYSTALLIZED բրենդը փոխարինվեց SWAROVSKI ELEMENTS-ով։
Յուրահատուկ լուսային էֆեկտներով արտադրանք ստեղծելու նպատակով Swarovski-ն իր որոշ բյուրեղներ պատում է հատուկ նյութերով, ինչպես օրինակ` «Ավրորայի հյուսիսային փայլ» կամ «AB» (ապահովում է բյուրեղի մակերեսի վրայի ծիածանափայլը), Aurum, Silver (նմանակում են մետաղներին)։ Կան նաև թափանցիկ ծածկեր` Jet գունային էֆեկտներ, ինչպես նաև նյութի ցածր թափանցիկությամբ բյուրեղներ` Alabaster գունային էֆեկտներ։
2004 թվականին թողարկվեցին նոր տեսքով երեսակված և վերամշակված բյուրեղներ` XILION Rose: Նիստերի քանակը ավելացված է մինչև 14։ XILION Rose երեսակման յուրահատկությունը համարվում է տարբեր չափի նիստերի հերթագայումը, որն ապահովում է արտացոլվող լուսային հոսքի հավասարաչափ տեղաբաշխում, և, համապատասխանաբար, նաև բյուրեղի լավ լուսարձակում։ Կատարելագործվել է նաև ստրազների հատակի պատման ալյումինե հեղուկացրման որակը, բարելավվել է շերտերի կառուցվածքը, գույների հաճախականությունը և ստացված շերտի համասեռությունը։
2004 թվականին Swarovski-ն ստեղծել է 274 սմ տրամագիծ և գրեթե 250 կգ կշիռ ունեցող բյուրեղ, որն իր չափերով գերազանցում էր Նյու Յորքի Ռոքֆելլերի կենտրոնի ամանորյա տոնածառի աստղին։
Swarovski Gems
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիժուտերիայի համար բյուրեղների երեսակումից բացի ընկերությունը զբաղվում է նաև ոսկերչական արտադրության համար սինթետիկ և բնական քարերի ճշգրիտ երեսակմամբ։ Քարերի հարթակները պիտակավորվում են Swarovski լազերային ստորագրությամբ։ Բնական քարերի համակազմը ներառում է սապֆիր, ամեթիստ, ցիտրին, տոպազ և այլ տեսակներ։
Արհեստական քարերի համակազմը ներառում է ֆիանիտ, շպինել, կորունդ, ալպինիտ։
Active-Crystals
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Swarovski-ն Philips ընկերության հետ համատեղ թողարկեց «Ակտիվ բյուրեղներ» կենցաղային էլեկտրոնիկայի շարք։ Այն ներառում է չորս USB ֆլեշ կրիչ և չորս զույգ ականջակալներ։ Այդ շարքի բոլոր առարկաները զարդարված են Swarovski բյուրեղներով։
Սվարովսկի օպտիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիել Սվարովսկու ավագ որդին` Վիլհելմը, հետաքրքրվում էր աստղագիտությամբ, ինչը նրան դրդեց արտադրել սեփական նախագծով հեռադիտակ։
1949 թվականին ընկերությունն առաջին անգամ ներկայացրեց հեռադիտակ, որում կիրառվել էին ասֆերիկ ոսպնյակներ։ Դրանք ապահովում են պատկերի բարձր և հավասարաչափ հստակություն և տեսողական մեծ անկյան տակ գունային շեղման ցածր մակարդակ։ Այդ հեռադիտակները առանձնանում են շատ բարձր գնով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.wikidata.org/wiki/Q611115
- ↑ «Ոսկե ստանդարտ ոսկերչական գործարան — Swarovski արհեստական քարեր և բյուրեղներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.swarovski.com Արխիվացված 2007-08-23 Wayback Machine(անգլ.)
- Swarovski Crystallized Magazine(անգլ.)
- www.thecrystalsociety.com(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանիել Սվարովսկի. մեծն նմանակո՞ղ, համարձակ խաբեբա՞, թե՞ հանճարեղ ինժեներ
- Swarovski-ի պաշտոնական կայք (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվարովսկի» հոդվածին։ |
|