Ռիչարդ Գիր
Ռիչարդ Գիր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1949[1][2][3][…] (75 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա[4] |
Կրթություն | Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում և Cicero – North Syracuse High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Տիբեթական բուդդայականություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, իրավապաշտպան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, լուսանկարիչ և հնչյունավորող |
Ծնողներ | հայր՝ Homer George Gere?[5], մայր՝ Doris Anna Tiffany?[5] |
Ամուսին(ներ) | Alejandra Silva?[6] |
Պարգևներ և մրցանակներ | [7] «Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար (կատակերգություն կամ մյուզիքլ) «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ լավագույն արտասահմանցի դերասան անվանակարգի համար Critics’ Choice Movie Awards՝ լավագույն դերասանական կազմի համար ևԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում |
Ռիչարդ Թիֆանի Գիր (անգլ.՝ Richard Tiffany Gere, օգոստոսի 31, 1949[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա[4]), իռլանդական ծագումով[8] ամերիկացի դերասան[9][10][11][12]։ Նրան մեծ ճանաչում են բերել «Սիրունիկը» և «Փախչող հարսնացուն» ֆիլմերը, որոնցում, ի դեպ, դերասանը նկարահանվել է ստիպված՝ իր պարտքերից ազատվելու համար։
Ռիչարդ Գիրի ստեղծագործական հաջողություններից են համարվում նրա տպավորիչ դերակատարումները «Միստր Գուդբարին փնտրելիս» (1977), «Երկնային օրեր» (1978), «Ամերիկյան ժիգոլո» (1980), «Սպա և ջենտլմեն» (1982), «Քոթթոն ակումբը» (1984), «Սիրունիկը» (1990), «Նախասկզբնական ահ» (1996), «Չիկագո» (2002), «Այնտեղ չեմ» (2007), «Հաչիկո՝ մի շան պատմություն» (2009) և մի շարք այլ կինոնկարներում։ Դեռ 1980 թվականից, երբ էկրան բարձրացավ «Ամերիկյան ժիգոլո» ֆիլմը, նա ձեռք է բերել սեքս սիմվոլի համբավ։
«Չիկագո» ֆիլմում Բիլլի Ֆլինի դերը մեծ վարպետությամբ կատարելու համար Գիրն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Այդ հեղինակավոր կինոմրցանակով պարգևատրվելու է առաջադրվել «Սպա և ջենտլմեն», «Սիրունիկը» և «Արատավոր կիրք» (2012) ֆիլմերում գլխավոր հերոսների կերպարները մարմնավորելու համար, իսկ «Ձգձգված երաժշտություն» ֆիլմում նրա դերակատարումը ներկայացվել է «Էմմի» մրցանակի (1994)։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 1995 թվականի դեկտեմբերի 1-ը Ռիչարդ Գիրն ամուսնացած է եղել[13] դերասանուհի և մոդել Սինդի Քրոուֆորդի հետ։
2002 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 18-ը[13] ամուսնացած է եղել դերասանուհի և մոդել Քերի Լոուելի հետ, ումից ունեցել է մեկ որդի՝ Հոմեր Ջեյմս Ջիգմի Գիրին (ծնվ.06.02.2000)[13]:
2018 թվականի ապրիլից ամուսնացած է հրապարակագրուհի Ալեխանդրա Սիլվայի հետ, ումից ունի մեկ որդի՝ Ալեքսանդր Գիրին (ծնվ.11.02.2019)[14]:
Ռիչարդ Գիրը «Հանուն Կովկասում խաղաղության» ամերիկյան կոմիտեի անդամ է[15]։ Դավանում է բուդդայականություն։ 2004 թվականին Մոսկվայում անցկացվող «Տիբեթ. ավանդույթներ, արվեստ, փիլիսոփայություն» փառատոնի շրջանակներում ներկայացրել է իր լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ «Ուխտավորը» խորագրով[16][17], որն անձամբ էլ բացել է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1975 | Report to the Commissioner/Զեկույց կոմիսարին | Բիլլի | |
1976 | Baby Blue Marine | Ռեյդեր | |
1977 | Looking for Mr. Goodbar/Միստր Գուդբարին փնտրելիս | Տոնի Լո Պորտո | |
1978 | Bloodbrothers/Արյունակից եղբայրներ | Թոմաս Սթոնի Դե Կոկո | |
1978 | Days of Heaven/Երկնային օրեր | Բիլլ | |
1979 | Yankeii/Յանկիներ | Մեթ Դայսոն | |
1980 | American Gigolo/Ամերիկյան ժիգոլո | Ջուլիան Քեյ | |
1982 | Ofițer și gentleman/Սպա և ջենտլմեն | Զաք Մայո | |
1983 | The Honorary Consul/Պատվո հյուպատոսը | Էդուարդո Պլառ | |
1983 | Breathless/Շնչակտուր | Ջեսս Լույակ | |
1984 | The Cotton Club/Cotton ակումբը | Դիքսի Դուայեր | |
1985 | King David/Դավիդ արքա | Դավիդ | |
1986 | No Mercy/Անգթություն | Էդդի Ջիլեթ | |
1986 | Power/Զորություն | Փիթ Սեյնթ Ջոն | |
1988 | Miles from Home/Տնից մղոններով հեռու | Ֆրենկ Ռոբերթս Կրտսեր | |
1990 | Internal Affairs/Ներքին գործեր | Դենիս Փեք | |
1990 | Pretty Woman/Սիրունիկը | Էդվարդ Լյուիս | |
1991 | Rhapsody in August/Ռապսոդիա օգոստոսին | Քլարկ | |
1992 | Final Analysis/Վերջնական վերլուծություն | Այզեք Բար | |
1993 | Mr. Jones | Mr. Jones | |
1993 | Sommersby | Ջոն Ռոբերտ 'Ջեք' Սոմերսբի | |
1993 | And the Band Played On/Ձգձգված երաժշտություն | Պարուսույց | |
1994 | Intersection | Վինսենթ Իսթման | |
1995 | First Knight/Առաջին ասպետը | Լանսելոտ | |
1996 | Primal Fear/Նախասկզբնական ահ | Մարտին Վեյլ | |
1997 | The Jackal/Շնագայլը | Դիքլան Ջոզեֆ Մալքուին | |
1997 | Red Corner/Կարմիր անկյուն | Ջեք Մուր | |
1999 | Runaway Bride/Փախստական հարսնացուն | Գրեհեմ | |
2000 | Dr. T & the Women/Դոկտորը և կանայք | Dr. T | |
2000 | Autumn in New York/Աշունը Նյու Յորքում | Ուիլ Քին | |
2002 | The Mothman Prophecies | Ջոն Քլեյն | |
2002 | Unfaithful/Անհավատարիմը | Էդվարդ Սամներ | |
2002 | Chicago/Չիկագո | Բիլլի Ֆլին | |
2004 | Shall We Dance?/Պարե՝նք | Ջոն Քլարկ | |
2005 | Bee Season/Մեղուների տարեշրջան | Սաուլ Նաուման | |
2007 | The Hoax | Քլիֆորդ Իրվինգ | |
2007 | The Hunting Party/Որսորդական ջոկատ | Սայմոն | |
2007 | I'm Not There/Այնտեղ չեմ | Բոբ Դիլանը՝ իբրև Billy The Kid | |
2007 | The Flock/Երամը | Գործակալ Էրոլ Բաբիջ | |
2008 | Nights in Rodanthe/Ռոդանտեի գիշերները | Փոլ Ֆլաներ | |
2009 | Amelia | Ջորջ Փուտնամ | |
2009 | Hachiko: A Dog's Story/Հաչիկո՝ մի շան պատմություն | Փարքեր Ուիլսոն | |
2010 | Brooklyn's Finest/Բրուքլինյան լավագույնը | Էդդի Դուգան | |
2011 | The Double | Փոլ Շեփերդսոն | |
2012 | Arbitrage | Ռոբերտ Միլլեր | |
2013 | Movie 43 | Բոսս | Segment "iBabe" |
2014 | The Best Exotic Marigold Hotel 2 | Guy | Filmare |
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Ֆիլմը | Մրցանակը | Արդյունքը |
---|---|---|---|
1978 | Days of Heaven/Երկնային օրեր | David di Donatello մրցանակ | Հաղթանակ |
1982 | Սպա և ջենտլմեն | Ոսկե գլոբուս | Առաջադրված |
1990 | Սիրունիկը | Ոսկե գլոբուս | Առաջադրված |
1993 | Ձգձգված երաժշտություն | «Էմմի» մրցանակ | Առաջադրված |
1997 | Կարմիր անկյուն | National Board of Review Freedom of Expression Award | Հաղթանակ |
2000 | Dr. T & the Women/Դոկտորը և կանայք | Satellite մրցանակ | Առաջադրված |
2002 | Chicago | Կինոքննադատների ընկերակցության մրցանակ | Հաղթանակ |
2002 | Chicago | Ոսկե գլոբուս | Հաղթանակ |
2002 | Chicago | Կինոդերասանների գիլդիայի մրցանակ | Հաղթանակ |
2002 | Chicago | Կինոքննադատների «Փյունիկ» ընկերության մրցանակ | Առաջադրված |
2002 | Chicago | Կինոդերասանների գիլդիայի մրցանակ | Առաջադրված |
2007 | The Hoax | Satellite մրցանակ | Առաջադրված |
2007 | I'm Not There/Ես այնտեղ չեմ | Independent Spirit Robert Altman Award | Հաղթանակ |
2012 | Arbitrage | Ոսկե գլոբուս | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119101858 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.mirror.co.uk/3am/celebrity-news/richard-gere-68-to-marry-12358489
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ «Richard Gere – What Nationality Ancestry Race» (անգլերեն). Ethnicity of Celebs. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ https://web.archive.org/web/19991009190431/http://www.tibet.ca/wtnarchive/1998/5/23_4.html%7Ct%C3%ADtulo%3DHollywood star Richard Gere defends Indian N-tests (AFP)|data=9 de outubro de 1999|website=archive.org}}
- ↑ http://gerefoundation.org/%7Ctítulo=The(չաշխատող հղում) Gere Foundation|website=gerefoundation.org}}
- ↑ http://www.shambhalasun.com/index.php?option=com_content&task=view&id=1882&Itemid=0%7Ctítulo=Richard(չաշխատող հղում) Gere: My Journey as a Buddhist|primeiro =Melvin|último =McLeod|data=9 de junho de 2016|website=shambhalasun.com}}
- ↑ http://www.americanancestors.org/ancestry-richard-gere/%7Ctítulo=Ancestrais(չաշխատող հղում) de Gere|website=americanancestors.org|acessodata=2013-02-09|arquivourl=https://web.archive.org/web/20130615061202/http://www.americanancestors.org/ancestry-richard-gere/%7Carquivodata%3D2013-06-15%7Curlmorta%3Dyes%7D%7D
- ↑ 13,0 13,1 13,2 «Ratings and Reviews for New Movies and TV Shows». IMDb. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Ainhoa Barcelona (2019 թ․ փետրվարի 13). «Richard Gere reveals his son's very traditional name – and we love it». Hello. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Members of American Committee for Peace in Chechnya». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Ведомости: «Ричард — чистое сердце. Буддист Гир знакомит Москву с Тибетом»
- ↑ «Галерея Врублевской: «Ричард Гир. „Паломник"»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Գիր» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 31 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- ԱՄՆ-ի իրավապաշտպաններ
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Իռլանդացի դերասաններ
- Հոլիվուդյան դերասաններ
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ