Jump to content

Պադանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պադանգ
Դրոշ Զինանշան


Padang Kota Tercinta
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
ՀամայնքWest Sumatra?[1][2]
Ներքին բաժանումBungus Teluk Kabung?[3][4], Koto Tangah?[3][4], Kuranji?[3][4], Lubuk Begalung?[3][4], Lubuk Kilangan?[3][4], Nanggalo?[3][4], West Padang?[3][4], South Padang?[3][4], East Padang?[3][4], North Padang?[3][4] և Pauh?[3][4]
Հիմնադրված էօգոստոսի 7, 1669 թ.
Մակերես694 000 000 քառակուսի մետր
ԲԾՄ3 մետր, 1853 մետր
Բնակչություն909 040 մարդ (2020)[5]
Ժամային գոտիUTC+7
Փոստային դասիչ25000
Պաշտոնական կայքpadang.go.id
Պադանգ (Ինդոնեզիա)##
Պադանգ (Ինդոնեզիա)

Պադանգ[6] (ինդոն.՝ Padang), քաղաք-նավահանգիստ Ինդոնեզիայում։

Կղզու մեծությամբ երրորդ քաղաքն է, Արևմտյան Սումատրա նահանգի մայրաքաղաքը։ Պադանգը լաստանավային ծառայությամբ կապված է Ջակարտայի հետ և ունի միջազգային օդանավակայան։ Բնակչությունը կազմում է 757 600 բնակիչ։

Քաղաքում կան մի քանի համալսարաններ, որոնցից Անդալասի համալսարանը հիմնադրվել է 1955 թվականին և Ինդոնեզիայի ամենահին համալսարաններից մեկն է։

Պադանգի շրջակայքը, 1795
Պադանգ, 1859

Պադանգը եղել է խոշոր առևտրային կենտրոն սկսած 16-րդ դարից։ Քաղաքի վերահսկողությունը 1663 թվականին անցել է հոլանդացիներին, ապա երկու անգամ բրիտանացիներին. առաջին անգամ 1781-1784 թվականներին առաջին անգլո-հոլանդական պատերազմի ժամանակ, և կրկին 1795-1819 թվականներին՝ նապոլեոնյան պատերազմների ժամանակ։ Մինչև մոտ 1780 թվականը հիմնականում արտահանվել է ոսկի։ Ոսկու հանքավայրերը սպառելուց հետո սուրճը, աղը և տեքստիլն են դարձել արտահանման հիմնական արտադրանքը։

1797 թվականին ցունամին հարվածել է Պադանգին 5-10 մ ալիքի բարձրությամբ, որը տեղի է ունեցել 1797 թվականի Սումատրայի 8,5-8,7 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո։ Երկրաշարժի հետևանքով քաղաքը զգալի վնասներ է կրել, զոհվել է 2 մարդ։ Ցունամին ափ է նետել Արաու գետում խարսխված նավերը, ներառյալ 200 տոննա կշռող նավեր։ 1833 թվականին մեկ այլ ցունամի է հարվածել Պադանգին` ալիքի 3-4 մետր բարձրությամբ[7]։

Ինդոնեզիայի կողմից անկախության հռչակման ժամանակ Պադանգն ունեցել է շուրջ 50,000 բնակիչ։ 1940-ական թվականներին հիմնականում արտահանվել են սուրճ և կոպրա։ Հետագա տարիներին քաղաքի բնակչության արագ աճը արդյունք էր ինչպես բնակչության բնական աճի, այնպես էլ երկրի այլ մարզերից բնակչության միգրացիայի։

2009 թվականի սեպտեմբերի 30-ին Պադանգի մեծ մասը ավերվել է երկրաշարժից, զոհվել է 313 մարդ[8][9][10][11]։

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1819 8500—    
1874 25 000+194.1%
1920 28 754+15.0%
1930 40 744+41.7%
1961 143 699+252.7%
1971 350 277+143.8%
1980 480 922+37.3%
1990 631 263+31.3%
2010 833 562+32.0%
2013 876 678+5.2%
2016 914 970+4.4%

Պադանգը գտնվում է հասարակածային կլիմայական գոտում, Ինդոնեզիայի ամենախոնավ քաղաքներից մեկն է։ Տեղումները կազմում են տարեկան մոտ 4300 մմ։ Տարվա ամենաչոր ամիսը փետրվարն է` 250 մմ տեղումներով։ Տարվա ընթացքում ջերմաստիճանը գրեթե հաստատուն է և կազմում է մոտ 26 °C:

Պադանգի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 33.9
(93)
34.4
(93.9)
33.9
(93)
33.3
(91.9)
33.9
(93)
33.9
(93)
33.3
(91.9)
33.3
(91.9)
32.8
(91)
33.3
(91.9)
32.8
(91)
32.8
(91)
34.4
(93.9)
Միջին բարձր °C (°F) 30.6
(87.1)
31.7
(89.1)
31.7
(89.1)
31.7
(89.1)
32.2
(90)
32.2
(90)
31.7
(89.1)
32.2
(90)
32.2
(90)
31.7
(89.1)
31.1
(88)
30.6
(87.1)
31.6
(88.9)
Միջին օրական °C (°F) 27.0
(80.6)
27.0
(80.6)
27.0
(80.6)
27.2
(81)
27.5
(81.5)
27.0
(80.6)
25.0
(77)
25.0
(77)
26.7
(80.1)
26.7
(80.1)
26.7
(80.1)
26.7
(80.1)
26.6
(79.9)
Միջին ցածր °C (°F) 23.3
(73.9)
24.4
(75.9)
23.9
(75)
23.9
(75)
23.9
(75)
23.9
(75)
23.3
(73.9)
23.3
(73.9)
23.9
(75)
23.9
(75)
23.9
(75)
23.9
(75)
23.8
(74.8)
Ռեկորդային ցածր °C (°F) 21.1
(70)
20.6
(69.1)
21.1
(70)
21.7
(71.1)
21.7
(71.1)
20.0
(68)
21.1
(70)
20.6
(69.1)
21.1
(70)
21.1
(70)
21.1
(70)
21.1
(70)
20.0
(68)
Տեղումներ մմ (դյույմ) 351
(13.82)
259
(10.2)
307
(12.09)
363
(14.29)
315
(12.4)
307
(12.09)
277
(10.91)
348
(13.7)
352
(13.86)
495
(19.49)
518
(20.39)
480
(18.9)
4172
(164,25)
Միջին ամսական արևային ժամ 175 181 175 188 200 206 200 186 136 135 167 167 2116
Աղբյուր #1: Կենսակլիմայական դասակարգման համաշխարհային համակարգ[12]
Աղբյուր #2: Գերմանական եղանակի ծառայություն (1961–1990)[13]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. Indonesian Minister of Home Affairs Decree 100.1.1-6117 Of 2022 — P. 670.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 West Sumatra Province Administrative Division Data and Code 2015
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Ինդոնեզիայի ներքին գործերի նախարարի 2022 թվականի թիվ 050-145 հրամանագիրը
  5. 2020 Indonesian census
  6. Geograficheskiĭ ėnt︠s︡iklopedicheskiĭ slovarʹ : geograficheskie nazvanii︠a︡ (Izd. 2., dop ed.). Moskva: Սովետսկայա էնցիկլոպեդիա. 1989. էջ 361. ISBN 5-85270-057-6. OCLC 24376168.
  7. Natawidjaja, D. H.; K. Sieh, M. Chlieh, J. Galetzka, B. W. Suwargadi, H. Cheng, R. L. Edwards, J.-P. Avouac, and S. N. Ward Source parameters of the great Sumatran megathrust earthquakes of 1797 and 1833 inferred from coral microatolls(անգլ.) // Journal Of Geophysical Research : journal. — 2006. — Т. 111. — № B06403. — С. B06403. — doi:10.1029/2005JB004025 — Bibcode2006JGRB..11106403N Архивировано из первоисточника 22 փետրվարի 2012.
  8. «Lenta.ru: Последний день Паданга». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  9. Telly Nathalia (2009 թ․ սեպտեմբերի 30). «Indonesian quake toll at 100-200: disaster agency». Reuters. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. «Indonesia quake deaths pass 700». BBC. 2009 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. B Kunto Wibisono (2009 թ․ հոկտեմբերի 14). «Number of fatalities in W Sumatra quake now 1,115». ANTARA News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  12. «Indonesia–Padang». Centro de Investigaciones Fitosociológicas. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  13. «Station 96163: Mia Padang». Global station data 1961–1990—Sunshine Duration. Deutscher Wetterdienst. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]