Ձմերուկ (լատին․՝ Citrullus)` դդմազգիների (լատին․՝ Cucurbitaceae) ընտանիքին պատկանող ծաղկավոր բույսերի տեսակ։ Ձմերուկի պտուղը հատապտղային է։
Ձմերուկ սովորական (լատին․՝ Citrullus lanatus), լայնորեն օգտագործվում է սննդի, ինչպես նաև որպես դեղաբույս բժշկության մեջ։
Դասի ներկայացուցիչների վայրի տեսակներն աճում են Աֆրիկայի գրեթե ողջ տարածքում, Արևմտյան և Կենտրոնական Ասիայում։ Աճեցվում է արևադարձային և բարեխառն գոտիներում։
Միամյա կամ բազմամյա խոտաբույս է, երկար և մագլցող թփերով։
Տերևները հերթադիր, կլորավուն կամ եռանկյուն ուրվագծված, ձվաձև։
Ծաղիկները բազմահամաչափ են, միատուն կամ երկտուն, առանձին, երբեմն խմբերով։
Ծաղիկները ունեն մեծ զանգականման փոշանոթ, 5 նեղ բաժակաթերթերով և պսակաթերթերով, հնգաբաժան, դեղին ծաղկապսակով, որոնք ունեն երկարավուն, ձվաձև կոպիտ բաժանումներ, ունեն 5 առէջներ։ Ծաղիկները ունեն ծաղկապատյան։ Ձվարաները ձվաձև են՝ կարճ սյուներով։
Պտուղը գնդաձև կամ էլիպսաձև, հյութալի կամ չոր։ Սերմերը գնդաձև, տափակացած հաճախ սև կետերով։
Ձմերուկի հետևյալ տեսակը մտնում է Benincaseae ցեղի, Cucurbitoideae ենթաթագավորության և դդմազգիների (Cucurbitaceae) ընտանիքի մեջ։ Անվանումը Citrullus առաջին անգամ հիշատակել է շվեդ բուսաբան Պետրուս Ֆորսկալը (Petrus Forskal) 1775 թվականին, բայց նա չի տալիս տեսակի բնութագիրը։
Բայց բնութագիրը ավելի ուշ տվեց գերմանացի բուսաբան Գ. Շրադերի կողմից, ով դարձավ միակ օրինական հեղինակը Citrullus-ի։ Citrullus Schrad անվանումն օրինականացվել է 8-րդ միջազգային բուսաբանական կոնգրեսում 1964 թվականին և ընդգրկվել անունների պահվող ցուցակում։