Հրանտ Հենրիկի Մաթևոսյան (1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի քարտուղար՝ 2011 թվականից։ Ռադիոֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1997), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2011 թվականից), Գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն (2007 թվականից), Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ (2006 թվականից)։ Ավարտել է ԵՊՀֆիզիկայի ֆակուլտետը (1970)։ Աշխատանքները վերաբերում են պլազմայի ու պլազմանման միջավայրերի, լիցքավորված մասնիկների փնջերի ու արտաքին էլեկտրամագնիս, դաշտերի փոխազդեցությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։