Jump to content

Հոգեսոմատիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեսոմատիկա (հուն․՝ ψυχή-հոգի և σῶμα-մարմին բառերից), հոգեբանության և բժշկության (հոգեսոմատիկ բժշկության) ճյուղ է, որն ուսումնասիրում է հոգեբանական գործոնների ազդեցությունը սոմատիկ (մարմնական) հիվանդությունների առաջացման և ընթացքի վրա։ Հոգեսոմատիկայի շրջանակներում ուսումնասիրվել և ուսումնասիրվում են անձի բնութագրերի (բնավորության գծեր, վարքագծի ձևեր, էմոցիոնալ հակամարտությունների տեսակներ) և այս կամ այն մարմնական հիվանդությունների միջև կապը։ Այլընտրանքային բժշկությունում տարածված է այն կարծիքը, որ մարդու բոլոր հիվանդությունները առաջանում են հոգեբանական անհամապատասխանության, խանգարումների արդյունքում՝ մարդու ենթագիտակցությունում, մտքերում։ Առավել ուսումնասիրված են հետևյալ հիվանդությունների և ախտանիշների հոգեբանական գործոնները. բրոնխիալ ասթմա, հաստ աղիքի գրգռման համախտանիշ, գլխացավ, գլխապտույտ, վեգետատիվ խանգարում, օրինակ՝ խուճապային հարձակում (հաճախ անվանվում է՝ «վեգետատիվ անոթային դիստոնեա»)։ Սոմատիկ հիվանդությունները՝ պայմանավորված հոգեբանական գործոնով, կոչում են՝ «հոգեսոմատիկ խանգարումներ»։ Բժշկության տեսանկյունից դիտարկում են նաև մարմնական հիվանդությունների ազդեցությունը՝ հոգեկանի վրա[1]: Վերջին տարիներին՝ անասնաբուժական բժշկությունում, շնորհիվ նոր հետազոտման մեթոդների առաջացման, սկսեց զարգանալ մի ոլորտ, որը կոչվում է անասնապահական հոգենևրոլոգիա, որն ուսումնասիրում է ներվային համակարգի գործունեության՝ ինչպես մի ամբողջություն և այլ օրգանների ու համակարգերի փոխհարաբերությունները։ Այս դիսցիպլինի հիմնական մասն են կազմում հոգեսոմատիկայի հետազոտությունները։

Դեռևս հունական փիլիսոփայությունում և բժշկությունում տարածված էր այն կարծիքը, որ հոգին մեծ ազդեցություն ունի մարմնի վրա։ 1818 թվականին բժիշկ Յոգան-Խրիստիան Հեյնորդը առաջիններից էր, ով օգտագործեց «հոգեսոմատիկ» տերմինը։ Այդ մոտեցումը լայն տարածում գտավ XX դարի 20-50-ական թվականներին։ 1939 թվականին ԱՄՆ-ում սկսեց «Հոգեսոմատիկ բժշկություն» թերթի հրատարակչությունը։ 1950թվականին կազմավորվեց Ամերիկյան հոգեսոմատիկ համայնք։ Հոգեսոմատիկ հիվանդությունները ուսումնասիրում էր Զիգմունդ Ֆրոյդը, որն էլ ձևավորեց նրա անգիտակցության թեորիան։ Շատ հայտնի հիվանդություններ նախկինում դասակարգվել են որպես՝ «Հիստերիկ» կամ «հոգեսոմատիկ», օրինակ՝ բրոնխիալ ասթման, ալերգիան, երևակայական հղիությունը և միգրենը։ Որոշ հիվանդությունների շուրջ վեճերը շարունակվում են, այդ թվում՝ քիմիական զգայունությունը, խրոնիկական հոգնածության սիմդրոմը։ Որոշ մարդիկ կարծում են, որ ստիգմատները (հուն․՝ στίγματος, «նշաններ, խոցեր, վերքեր», դրանք հոգեսոմատիկ հիվանդություններ են, հիմնականում նույնականացված՝ Քրիստոսի աստվածաշնչյան չարչարանքների հետ։

Ժամանակակից նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեսոմատիկ հիվանդությունները կարող են առաջանալ սթրեսի և այլ ոչ ֆիզիոլոգիական խնդիրների փոխհարաբերությունների արդյունքում, որոնք հաճախ պայմանավորված են՝ այլ մարդկանց և արտաքին գործոններով։ Առաջ են քաշում 5 էմոցիաներ, որոնց վրա հիմնվում է հոգեսոմատիկ տեսությունը։ Դրանք են՝

Հոգեսոմատիկ ռեակցիաների պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հոգեբան Լեսլի Լեկրոնի դասակարգման, հոգեսոմատիկ ռեակցիաների պատճառներ կարող են հանդիսանալ[2](ռուս.)՝

  1. Կոնֆլիկտ- ներանձնային կոնֆլիկտը կարող է պատճառ դառնալ հոգեսոմատիկ ախտանիշների առաջացման։ Երկու հակադիր ցանկությունների կամ միտումների պայքարը կարող է հանգեցնել նրանցից որևէ մեկի պայմանական հաղթանակին։ Այդ դեպքում, երկրորդ մասը սկսում է «պարտիզանական պատերազմ», որը կարող է արդյունք հանդիսանալ հոգեսոմատիկ ախտանիշների։
  2. Մարմնի լեզու- որոշ դեպքերում մարմինը ֆիզիոլոգիապես արտացոլում է այն վիճակը, որը կարող է արտահայտվել այս արտահայտություններից որևէ մեկով. «սա մի մեծ գլխացավանք է», «ես չէի դիմանում», «այդ պատճառով սիրտս իր տեղում չէ», «իմ ձեռքերը կապված են»։ Այդ դեպքում ցավում է որոշակի օրգան, դժվարանում է շնչառությունը, առաջանում է միգրեն, խանգարվում է աղեստամոքսային համակարգը և այլն։
  3. Մոտիվացիա- այս կատեգորիան ներառում է խնդիրներ առողջության հետ, որոնք բերում են որոշակի պայմանական օգուտ կրողին։ Ախտանիշի ձևավորումը տեղի է ունենում անգիտակցականի մակարդակում, դա խաբեություն ու սիմուլյանտություն չէ։ Ախտանիշն իրական է։
  4. Անցյալի փորձ- հիվանդության պատճառ կարող է դառնալ անցյալի տրավմատիկ փորձը, հաճախ՝ դժվար մակությունը։ Դա կարող է լինել որևէ դրվագ, կամ երկարաժամկետ ազդեցություն, որը, թեկուզ և եղել է անցյալում, բայց էմոցիոնալ կերպով ազդում է մարդու ապագայի վրա։ Այդ փորձը դրոշմվում է մարմնի վրա։
  5. Նույնականացում- ֆիզիկական ախտանիշը կարող է առաջանալ այն մարդու հետ նույնականացումից, ով ունի նմանատիպ ախտանիշ կամ հիվանդություն։ Որպես կանոն, դա տեղի է ունենում այդ մարդու հետ ուժեղ էմոցիոնալ կախվածության պարագայում։
  6. Ներշնչում- ախտանիշներն կարող են առաջանալ ներշնչման արդյունքում։ Դա տեղի է ունենում, երբ սեփական հիվանդության գաղափարը մարդու անգիտակցականում ընդունվում է ավտոմատ կերպով՝ առանց քննադատության։ Կամա, թե ակամա ախտանիշները կարող են ներշնչել մարդիկ, ովքեր վայելում են մեծ հեղինակություն կամ պատահաբար հայտնվել են հատուկ էմոցիոնալ պահի։
  7. Ինքնապատժում- որոշ դեպքերում հոգեսոմատիկ ախտանիշը խաղում է անգիտակցական ինքնապատժման դեր։ Այդ պատիժը կապված է իրականության հետ, հաճախ՝ երևակայական մեղքի հետ, որը տնաջում է մարդուն։ Ինքնապատժումը թուլացնում է մեղքի զգացումը, բայց կարող է էապես բարդացնել կյանքը։

Հոգեսոմատիկ հիվանդությունների բուժման նպատակով օգտագործվում են տարբեր հոգեթերապիաներ և ալտերնատիվ բժշկություն[3]։ Որոշ դեպքերում հոգեսոմատիկ հիվանդությունները կարող են սրվել կամ վերանալ հեղինակություն վայելով մեկի կողմից արված հայտարարությունից հետո։ Ներկայումս բուժումը հիմնականում իրականացվում է՝ ցավազրկող դեղամիջոցներով կամ հակադեպրեսանտներով՝ համակցված հոգեթերապիայի հետ[4][5]։ Ի տարբերություն մելամաղձության, որը երբեմն սխալմամբ համարվում է հոգեսոմատիկ հիվանդություն, հոգեսոմատիկ հիվանդությամբ տառապողները ունենում են իրական ցավեր, սրտխատնոց կամ ախտանիշի այլ ֆիզիոլոգիական զգացողություններ, բայց առանց ախտորոշված պատճառի։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հոգեսոմատիկա - Զարթոնք կենտրոն
  • Клиническая психология / Под ред. Б. Д. Карвасарского. — Санкт-Петербург: Питер, 2010. — 864 с. — (Учебник для вузов). — 3000 экз
  • Гусев В. А. Средство от болезней. — АСТ, 2007. — 192 с. — 4000 экз.
  • Джон Е. Сарно. Как вылечить боли в спине. Люди должны знать правду! = Healing Back Pain: The Mind-body Connection — София, 2010. — 224 с. — 5000 экз.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Тополянский В.Д., Струковская М.В. Психосоматические расстройства. - М.: Медицина, 1986. 384 с. (ռուս.)
  2. ↑ Попова Н. М. Что заставляет болеть? Причины психосоматических реакций
  3. Психосоматика. Лечение гипнозом..(ռուս.)
  4. Skumin V. A. Borderline mental disorders in chronic diseases of the digestive system in children and adolescents. Zhurnal nevropatologii i psikhiatrii imeni SS Korsakova Moscow Russia 1952 (1991), Volume:91, Issue:8, Pages:81-84
  5. 1982) «Непсихотические нарушения психики у больных с приобретёнными пороками сердца до и после операции (обзор).» (Russian). Zhurnal nevropatologii i psikhiatrii imeni S.S. Korsakova 82 (11