Jump to content

Ույո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ույո
Land of Promise
ԵրկիրՆիգերիա Նիգերիա
ՀամայնքAkwa Ibom State? և Uyo?
Հիմնադրված էսեպտեմբերի 23, 1987 թ.
Մակերես362 կմ²
ԲԾՄ64 մետր
Բնակչություն429 900 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ520221
Պաշտոնական կայքakwaibomstate.gov.ng
Ույո (Նիգերիա)##
Ույո (Նիգերիա)

Ույո (անգլ.՝ Uyo), քաղաք է Նիգերիայի հարավ-արևելքում, Ակվա Իբոմ նահանգի մայրաքաղաքը։ Իբիբիո-ն այն լեզուն է, որով խոսում են Ույոում։

Բնակչությունը՝ 429 900 մարդ (2016)[1]։ Այն գտնվում է A342 Աուրոն - Իկոտ-Էքփենե մայրուղու վրա։ Քաղաքն ունի նավթի պահեստարաններ և ամբարներ։ Տեղական առևտրի կենտրոն (մանուշակ, կիսավա, արմավենու յուղ)։

Քաղաքն ունի համալսարան (1983 թվական)։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու թեմ, որը հիմնադրվել է 1989 թվականին։

Սպորտային կարևորագույն նշանակություն ունեցող կենտրոնը  The Godswill Akpabio միջազգային մարզադաշտն է (նախկինում՝  Ակվա Իբոմ միջազգային մարզադաշտ)[2]։Այն գտնվում է Ույո քաղաքում` Ակվա Իբոմ նահանգի մայրաքաղաքում[3] և համարվում է  ազգային սպորտային մարզադաշտ։ Մարզադաշտը ծառայում է որպես նիգերիացի սուպեր արծիվների տուն, ինչպես նաև տարբեր սոցիալական, մշակութային և կրոնական իրադարձությունների կենտրոն։ Ակվա Իբոմ միջազգային մարզադաշտի և Խաղերի գյուղի կառուցման պայմանագիրը 2012 թվականին շնորհվել է Յուլիուս Բերգերին։ Աշխատանքները սկսվել են հենց նույն տարում և ավարտվել 2014 թվականին։ 30000 տեղանոց գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ սպորտային համալիրը ստեղծվել է Ալիանզ Արենայի օրինակով[4]։

Իբիբիոն Ակվա Իբոմ նահանգի և Նիգերիայի Աբիա նահանգի իբիբիո ժողովրդի մայրենի լեզուն է, որը պատկանում է Քրոս Ռիվերի լեզուների բարբառային խմբին։ Նախագաղութային ժամանակներում այն գրվել է Նսիբիդի գաղափարագրերով։ Իբիբիոն նաև ազդեցություն է ունեցել աֆրո-ամերիկյան սփյուռքի լեզուների վրա։

Ձայնագրվել է Միացյալ Թագավորությունում:

Ույոյի թեմը (լատին․՝ Uyoën(sis)) լատինական եկեղեցու եկեղեցական տարածք է կամ Նիգերիայի կաթոլիկ եկեղեցու թեմ։ Նրա եպիսկոպոսական աթոռը Ույոն է։ Ույոյի թեմը սուֆրագանական թեմ է Կալաբարի մետրոպոլիայի արքեպիսկոպոսության եկեղեցական գավառում։ 2016 թվականի դեկտեմբերի 10-ին Ռեյներս Աստվածաշնչի Եկեղեցու միջազգային՝ ավետարանական ժողովի տանիքը կենտրոնից փլուզվել է Ույո քաղաքում՝ Նիգերիայի Ակվա Իբոմ նահանգում, տեղի եպիսկոպոսի օծման կամ ձեռնադրման ժամանակ[5][6]։ Փլուզման պահին հազարավոր մարդիկ են եղել, այդ թվում՝ պետական պաշտոնյաները և Ակվա Իբոմի նահանգապետ Ուդոմ Գաբրիել Էմանուելը[6][7] ։ Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 11-ին, եկեղեցու շաբաթօրյա առավոտյան ծրագրի սկսելուց երեսուն րոպե անց։ Եկեղեցին նորակառույց էր, որոշ տեղեկությունների համաձայն՝ փլուզման պահին շինարարական աշխատանքները ավարտված չէին։

Աղետը խլել է մեծաթիվ մարդկային կյանքեր։ Մահվան դեպքերի տարբեր թվեր են գրանցվել։ Նիգերիայի լրատվական գործակալությունը հայտնել է, որ կա 60 զոհ և փրկարար ծառայության աշխատակիցները հայտնել են, որ 60 դի է դուրս բերվել։ Դիահերձարանը այլ տվյալներ է ներկայացնում։ Ըստ նրանց տվյալների 100 դի է տեղափոխվել դիահերձարան,իսկ Ույո համալսարանի ուսումնական հիվանդանոցի աշխատակիցները հայտնել են, որ 160 մարդ է զոհվել[5][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.citypopulation.de/php/nigeria-admin.php?adm2id=NGA003031
  2. «Akwa Ibom International Stadium renamed Godswill Akpabio Stadium». Business Today Nigeria. businesstodayng.com. 2015 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. «Godswill Akpabio International Stadium Archives - Page 2 of 6». Nigeria Professional Football League (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  4. Crentsil, Fred (2014 թ․ նոյեմբերի 7). «Uyo bubbles as Jonathan commissions Akwa Ibom Stadium». Sunnewsonline.com. Sunnewsonline.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. 5,0 5,1 «Nigeria Uyo: Scores dead in church collapse». BBC News. 2016 թ․ դեկտեմբերի 11.
  6. 6,0 6,1 «At least 10 killed by collapse of church in southern Nigeria: resident». Reuters. 2016 թ․ դեկտեմբերի 10.
  7. «Church collapses in Uyo, killing dozens of Nigerians». Al Jazeera. 2016 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. «Hospital Director: 160 Dead in Collapsed Nigerian Church». Associated Press. 2016 թ․ դեկտեմբերի 10 – via The New York Times.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ույո» հոդվածին։