Ումրանիե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ումրանիե թուրքերեն՝ Ümraniye | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Կարգավիճակ | Թուրքիայի շրջաններ և municipality of Turkey? |
Մտնում է | Ստամբուլի մարզ |
Խոշորագույն քաղաք | Ստամբուլ |
Բնակչություն (2009) | 573 265 |
Տարածք | 45,30 |
Հիմնադրված է | 1987 թ. |
Ժամային գոտի | UTC+2 |
Ավտոմոբիլային կոդ | 34 |
umraniye.gov.tr | |
Ումրանիե (թուրքերեն՝ Ümraniye), գործարար շրջան Ստամբուլի մարզի ասիական հատվածում։ Առանձին շրջանի կարգավիճակ է ստացել 1987 թվականին՝ առանձնանալով Յուսքյուդար շրջանից։ Միևնույն տարում որոշ շրջաններ առանձնացան նաև Բեյքոզ շրջանից և միացան նորաստեղծ Յումարնիե շրջանին։ Շրջանը բաժանված է 7 մունիցիպալիտետների, համապատասխանաբար Ումրանիե, Չեքմեքյոյ, Սարըգազի, Յենիդողան, Թաշդելեն, Ադեմդար և Օմերլի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին Ումրանիեն եղել է գյուղ, որը ունեցել է 900 բնակիչ։ Շրջանի բնակչությունը կտրուկ աճել է 1970- 1980-ական թվականներին՝ ի շնորհիվ Անատոլիայի գյուղացիների միգրացիայի։ Սակայն Ստամբուլի մյուս շրջանների հետ համեմատած, որտեղ նկատվել է բնակչության կտրուկ աճ, Ումրանիեն տարբերվել է բնակչության խտության ավելի ցածր ցուցանիշով, նաև նրանով, որ ունի ավելի լայն ճանապարհներ և տների միջև հեռավորությունը բավականին մեծ է։ Ումրանիեում կառուցվել է առևտրային թաղամաս, ինչպես նաև մեծ քանակությամբ ենթակառուցվածքներ, որոնք բավարարում են հասարակության լայն շերտերի պահանջմունքները։
Ումրանիեն ունի աջ և ձախ էքստրեմիստների միջև պայքարի համբավ, և 1970- 1980-ական թվականներին շրջանը եղել է բախումների հարթակ։ Բնակչությունը, որպես կանոն, քվեարկում է պահպանողական կուսակցությունների օգտին։
2007 թվականին Ումրանիեում հայտնաբերվել են զենքի պահեստներ, որոնք հավանաբար պատկանել են Էրգենեկոն կազմակերպությանը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումրանիե» հոդվածին։ |
|
|