Ուլևոլ մարզադաշտ
Ուլևոլ մարզադաշտ նորվ.՝ Ullevaal Stadion | |
---|---|
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Օսլո և Օսլո |
Երկիր | Նորվեգիա |
Հիմնադրված | 1925թ. |
Անվանված է | համանուն շրջանի պատվին |
Բացված | 1926թ.-ի սեպտեմբերի 26 |
Սեփականատեր | Norwegian Football Federation? |
Տարողություն | 27200 |
Տնային թիմ | Լյուն ֆուտբոլային ակումբ, Vålerenga Fotball? և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքական |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | ullevaal-stadion.no |
Ullevaal Stadion Վիքիպահեստում |
«Ուլևոլ մարզադաշտ» (նորվ.՝ Ullevaal Stadion), ֆուտբոլային մարզադաշտ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Կառուցվել է 1925 թվականին, բացումը տեղի է ունեցել 1926 թվականի սեպտեմբերի 26-ին։ 1927 թվականից հանդիսանում է Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզադաշտը։ Բացի հավաքականից սկսած 1999 թվականից մարզադաշտում տնային խաղերն է ընդունում «Վոլերենգա» ակումբը, որը հանդես է գալիս Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում։ 1926—2009 թվականներին հանդիսացել է նաև «Լյուն» ֆուտբոլային ակումբի տնային խաղերի անցկացման վայրը։ Լյուն ակումբը այժմ հանդես է գալիս Օսլոյի նորակառույց Բիսլեթ մարզադաշտում[1][2][3]։
1948 թվականից մարզադաշտում անցկացվում են Նորվեգիայի ֆուտբոլի գավաթի առաջնությունը։
Այցելուների ռեկորդային քանակ է գրանցվել 1935 թվականին, երբ մարզադաշտում հանդիպում էին Նորվեգիայի և Շվեդիայի ֆուտբոլի հավաքականները։ Այդ ժամանակ մարզադաշտը ընդունել էր 35495 հանդիսատես։ Ոչ սպորտային միջոցառումների ժամանակ ամենամեծաքանակ այցելությունը մարզադաշտ եղել է 1955 թվականին բապտիստ Բիլլի Գրեհեմի միջոցառմանը, որին մասնակցել է 40000 մարդ[3][4]։
Մարզադաշտի անվանումը նորվեգերենից թարգմանաբար նշանակում է Ուլ աստծո բլուր։
Ուլևոլ մարզադաշտի սեփականատերն է Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիան և Vital Forsikring ապահովագրական ընկերությունը։
Մարզադաշտի հարևանությամբ գտնվում է Օսլոյի մետրոպոլիտենի Ուլևոլ մարզադաշտ մետրոյի կայարանը։ Այն մեծապես հեշտացնում է քաղաքի տարբեր վայրերից մարզադաշտ այցելող հանդիսատեսի տեղափոխումը[3]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին մարզադաշտում տեղի են ունեցել նորվեգական A-Ha խմբի Lifelines ալբոմի Did Anyone Approach You? երգի տեսահոլովակի նկարահանումները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարզադաշտը 1935 թվականին
-
Մարզադաշտը 1965 թվականին
-
2012թ.-ին տեղի ունեցած Նորվեգիա-Անգլիա ֆուտբոլային հանդիպումը
-
Ուլևոլ մարզադաշտ մետրոյի կայարանը
-
2011թ.-ին տեղի ունեցած Վալերենգա-Լիվերպուլ ֆուտբոլային հանդիպումը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Svarstad, Jørgen (16 September 2009). "Slik blir nye Ullevaal stadion". Aftenposten Aften (նորվեգերեն). p. 14.
- ↑ Bryhn, Rolf; Tvedt, Knut Are (1990). Kunnskapsforlagets idrettsleksikon (նորվեգերեն). Oslo: Kunnskapsforlaget. p. 313.
- ↑ 3,0 3,1 3,2 Klepp, Mads Kvernen (7 February 2008). "Vurderer å selge Ullevaal". NA24 (նորվեգերեն).
- ↑ Nesbø, Knut (29 March 1996). "Sagaen om Ullevaal stadion". Aftenposten (նորվեգերեն). p. 39.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարզադաշտի պաշտոնական կայքը: (նորվեգերեն)
- Մարզադաշտի էջը WorldStadiums.com կայքում: Արխիվացված 2011-09-26 Wayback Machine (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլևոլ մարզադաշտ» հոդվածին։ |
|