Ուգո Այալա
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Հուգո Այալա Կաստրո | ||||||||
Քաղաքացիությունը | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 31, 1987[1][2] (37 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Մորելիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||||||
Հասակ | 186 սմ | ||||||||
Քաշ | 78 կգ | ||||||||
Դիրք | Կենտրոնական պաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | ՈՒԱՆԼ Տիգրես | ||||||||
Համար | 4 | ||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ուգո Այալա Կաստրո (իսպ.՝ Hugo Ayala Castro, մարտի 31, 1987[1][2], Մորելիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, ՈՒԱՆԼ Տիգրես ակումբի և Մեքսիկայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան, 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուգոն «Ատլաս» ակումբի ակադեմիայի սան է։ 2005 թվականի Ապերտուրում ընդգրկվել է հիմնական թիմի հայտացուցակում, բայց մրցաշարի ընթացքում չի մասնակցել ոչ մի հանդիպման՝ մնալով պահեստայինների նստարանին։ 2006 թվականի հոկտեմբերի 28-ին «Գվադալախարա» ակումբի դեմ դերբիում, Ուգոն կատարել է իր նորամուտը Մեքսիկայի առաջնությունում։ Հաջորդ մրցաշրջանում Ուգոն հիմնականում խաղադաշտ է դուրս եկել խաղի վերջնամասում՝ դուրս գալով փոխարինման։ 2007 թվականի Կլաուսուրի սկսվելու հետ միասին, Ուգոն դարձել է հիմնական կազմի խաղացող։ 2008 թվականի օգոստոսի 28-ին «Ամերիկա» ակումբի դեմ խաղի ժամանակ Ուգոն խփել է իր առաջին գոլը՝ «Ատլաս» ակումբի կազմում[3]։ 2009 թվականի հուլիսին «Ատլասի» մարզիչ Ռիկարդո Լավոլպեն 22-ամյա պաշտպանին նշանակել է թիմի ավագ՝ կարիերան ավարտած Բրունո Մարիոնիի փոխարեն։
2010 թվականին պաշտպանի տրանսֆերը 2 մլն-ով գնել է ՈՒԱՆԼ Տիգրես ակումբը։ Հուլիսի 25-ին «Կերետարո» ակումբի դեմ մրցավեճում, Ուգոն նոր թիմի կազմում կատարել է իր նորամուտը[4]։ Առաջին իսկ մրցաշրջանից Ուգոն դարձել է թիմի հիմնական կազմի խաղացող՝ 2010-2011 և 2011-2012 մրցաշրջանների բոլոր խաղերն անցկացնելով առանց փոխարինման։ 2011 թվականին Ապերտուրում Ուգոն ՈՒԱՆԼ Տիգրես ակումբի կազմում դարձել է երկրի չեմպիոն։ 2012 թվականի մայիսի 7-ին «Մոնարկաս Մորելիա» ակումբի դեմ խաղում Ուգոն խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[5]։ ՈՒԱՆԼ Տիգրես ակումբի կազմում Ուգոն երեք անգամ հաղթել է երկրի առաջնությունում, իսկ 2015 թվականին նա թիմին օգնել է հասնել մինչև Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ։ 2017 թվականին Ուգոն չորրորդ անգամ դարձել է Մեքսիկայի չեմպիոն։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի մարտի 11-ին Ուգոն կատարել է իր նորամուտը Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Բոլիվիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին[6]։
2015 թվականի ամռանը Ուգոն հայտագրվել է իր թիմի կազմում՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որը կայացել է Չիլիում։ Մրցաշարի ընթացքում Ուգոն մասնակցել է Բոլիվիայի[7], Չիլիի[8] և Էկվադորի[9] հավաքականների դեմ մրցավեճերին։
2017 թվականին Ուգոն դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Սալվադորի[10], Հունդուրասի[11] և երկու անգամ Ճամայկայի[12][13] հավաքականների դեմ խաղերին։
2018 թվականի փետրվարի 1-ին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղում Ուգոն խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[14]։ Նույն թվականին Ուգոն մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում Ուգոն մասնակցել է Գերմանիայի[15] և Բրազիլիայի[16] հավաքականների դեմ խաղերին։
Գոլերը Մեքսիկայի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
01. | 1 փետրվարի, 2018 | Ալամոդոմ, Սան Անտոնիո, ԱՄՆ | Բոսնիա և Հերցեգովինա | 1:0 | 1:0 | Ընկերական խաղ |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Մեսքսիկայի ֆուտբոլի առաջնություն — 2011
- Մեսքսիկայի ֆուտբոլի առաջնություն — 2015
- Մեսքսիկայի ֆուտբոլի առաջնություն — 2016
- Մեսքսիկայի ֆուտբոլի առաջնություն — 2017
- Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից — 2015
Միջազգային
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Атлас VS. Америка Мехико 1:1» (անգլերեն). soccerway.com. 2008—08—27.
- ↑ «УАНЛ Тигрес VS. Керетаро 0:1» (անգլերեն). soccerway.com. 2010—07—25.
- ↑ «Монаркас Морелия VS. УАНЛ Тигрес 1:4» (անգլերեն). soccerway.com. 2012—05—07.
- ↑ «Мексика VS. Боливия 5:1» (անգլերեն). soccerway.com. 2009—03—12.
- ↑ «Мексика VS. Боливия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015—06—13.
- ↑ «Чили VS. Мексика 3:3» (անգլերեն). soccerway.com. 2015—06—16.
- ↑ «Мексика VS. Эквадор 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015—06—19.
- ↑ «Мексика VS. Сальвадор 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 10.
- ↑ «Мексика VS. Гондурас 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 21.
- ↑ «Мексика VS. Ямайка 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 14.
- ↑ «Мексика VS. Ямайка 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 24.
- ↑ «Мексика VS. Босния и Герцеговина 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 1.
- ↑ «Германия VS. Мексика 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 17.
- ↑ «Бразилия VS. Мексика 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուգո Այալա» հոդվածին։ |
|