Jump to content

Նռնաքարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նռնաքարեր
Կատեգորիամիներալների խումբ
Գույնկարմիր
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգԽորանարդային համակարգ
Ենթակատեգորիաnesosilicates? և garnet supergroup?

Նռնաքարեր (նռան հատիկների գույնի նմանությամբ), միներալներ։ Իզոմորֆ տեղակալումների բնույթով առանձնացվում են երկու խումբ նռնաքարեր, որոնք ստորաբաժանվում են շարքերի։

  1. Պիրալսպիտների խումբ (մագնեզիում—երկաթ—մանգանային նռմաքարեր)՝ պիրոպ, ալմանդին և սպեսարտին։ Այդ խմբում առկա է երկու իզոմորֆ շարք՝ պիրոպ-ալմանդին (առավել տարածվածը) և ալմանդին-սպեսարտին։
  2. Ուգրանդիտների խումբ (կալցիումային նռնաքարեր)․ ընդգրկում է երեք շարք՝ գրոսուլյար-անդրադիտ (առավել տարածվածը), անդրադիտ-ուվարովիտ և անդրադիտ-շոռլոմիտ։

Բոլոր նռնաքարերի բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Հերձում չունեն։ Կարծրությունը՝ 6,5-7,5, խտությունը՝ 3100—4300 կգ/մ3։ Նռնաքարերի առավել կարևոր հանքավայրերը կապված են մետամորֆային բյուրեղային թերթաքարերի, գնեյսների և ամֆիբոլիտների հետ (Կարելիա)։ Օգտագործվում են հղկող (նռնաքարային հղկաթղթեր, փոշիներ, սրաշրջանակներ) և շինարարական արդյունաբերության մեջ։ Գործիքաշինության մեջ և էլեկտրոնիկայում երբեմն փոխարինում են ռուբինին, շափյուղային։ Մի շարք թափանցիկ նռնաքարեր համարվում են կիսաթանկարժեք քարեր (կարմիր պիրոպ, դեղին գեսոնիտ, կանաչ ուվարովիտ, մորեգույն ալմանդին


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։