Jump to content

Նանսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նանսի
ֆր.՝ Nancy[1]
լյուքս.՝ Nanzeg
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Համայնքarrondissement of Nancy? և Մյորթ և Մոզել
Առաջին հիշատակում947
Մակերես15,01 կմ²
ԲԾՄ212 մետր, 188 մետր, 353 մետր
Բնակչություն104 260 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Խտություն7,000 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ54000[3] և 54100[3]
INSEE54395
Պաշտոնական կայքnancy.fr
Նանսի (Ֆրանսիա)##
Նանսի (Ֆրանսիա)

Նանսի (ֆր.՝ Nancy [nɑ̃.si], պատմ. գերմ.՝ Nanzig[4]), քաղաք և կոմունա Ֆրանսիայում, Լոթարինգիա տարածաշրջանում գտնվող Մյորթ և Մոզել դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Գտնվում է Մոզել գետի ափին, այն վայրում, որտեղ այն հատվում է Մառն-Հռենոս ջրանցքի հետ։ Քաղաքում գործում է երկաթուղային հանգույց դեպի Փարիզ, Ստրասբուրգ, Լիեժ։

Բնակչությունը՝ 105 067 մարդ (2012 թվականի դրությամբ)։ Քաղաքը զբաղեցնում է 15,01կմ² տարածք։

Նեպտունի շատրվանը Ստանիսլավսկու հրապարակում

Չնայած բազմաթիվ նախապատմական արտեֆակտներին, որոնք հայտնաբերվել են ժամանակակից Նանսի քաղաքի տարածքում, Մյորթ գետի ափին գտնվող քաղաքն առաջին անգամ հիշատակվել էր դեռևս 8-րդ դարում։ 12-րդ դարից Նանսի քաղաքն եղել է Լոթարինգյան թագավորության մայրաքաղաքը, այնուհետև Լոթարինգիա (Lorraine) նահանգի և տարածաշրջանի մայրաքաղաքը։ 1477 թվականին Նանսի քաղաքի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ շվեյցարա-լոթարինգիական զորքերի և բուրգունդյան դուքս Կարլոս Խիզախի զորքերի միջև։ Վերջինս զոհվել է այդ ճակատամարտի ժամանակ։ 1766 թվականին Լոթարինգիայի հետ միասին Լյուդովիկոս XV-ի աներոջ լոթարինգիական վերջին դուքսի՝ Ստանիսլավ Լեշինսկու մահվանից հետո, քաղաքը մտել է Ֆրանսիայի կազմի մեջ։ 1870-1871 թվականների Պրուս-Ֆրանսիական պատերազմի ժամանակ գրավվել էր գերմանական զորքերի կողմից, սակայն պատերազմից հետո Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագրով մտել է Լոթարինգիայի այն ոչ մեծ տարածքի մեջ, որը չի անցել Գերմանիային և մնացել է Ֆրանսիայի կազմի մեջ։ Նանսի քաղաքում կանգնեցվել է կորցված նահանգներին նվիրված հուշարձան։ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նանսի քաղաքի մոտակայքում կատաղի մարտեր էին ընթանում։ Հիտլերյան Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացումից հետո (1940 թվական) Նանսին դարձել է Դիմադրողական շարժման օջախներից մեկը։ 1944 թվականի սեպտեմբերին Նանսին ազատագրվել է օկուպանտներից։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանսի քաղաքը համարվում է մեքենաշինության, կաշվի-կոշիկի, սննդի արդյունաբերության, ապակյա և հախճապակյա գեղարվեստական իրերի արտադրության կենտրոն։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 105 421 մարդ։ Մեծ Նանսիի բնակչությունը կազմում էր 434 900 մարդ։ 2012 թվականի դրությամբ՝ 105 067 մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 7,000 մարդ/կմ²։

Նանսիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 4.6
(40.3)
6.4
(43.5)
10.9
(51.6)
14.8
(58.6)
19.2
(66.6)
22.6
(72.7)
25.1
(77.2)
24.7
(76.5)
20.3
(68.5)
15.1
(59.2)
8.9
(48)
5.4
(41.7)
14.83
(58.7)
Միջին ցածր °C (°F) −0.8
(30.6)
−0.7
(30.7)
2.0
(35.6)
4.1
(39.4)
8.4
(47.1)
11.7
(53.1)
13.7
(56.7)
13.2
(55.8)
10.1
(50.2)
6.8
(44.2)
2.8
(37)
0.4
(32.7)
5.98
(42.76)
Տեղումներ մմ (դյույմ) 65.4
(2.575)
55.3
(2.177)
59.5
(2.343)
49.3
(1.941)
67.6
(2.661)
69.2
(2.724)
62.4
(2.457)
63.0
(2.48)
64.7
(2.547)
73.8
(2.906)
65.9
(2.594)
79.0
(3.11)
775.1
(30.515)
Միջին ամսական արևային ժամ 55.9 79.7 129.1 173.9 199.1 220.9 229.1 213.7 162.8 104.8 51.7 44.3 1665
աղբյուր: Météo-France

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանսին բաժանվում է հին քաղաքի, որտեղ պահպանվել են նեղ փողոցները և հին կառույցները (14-16-րդ դարեր) և նոր քաղաքի՝ ժամանակակից կառույցներով, հրապարակներով, շատրվաններով, հիմնականում կառուցվել է 18-րդ դարում (ճարտարապետ Էրե Էմանուել, Ժ. Լամուր և այլք)։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


center


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Աշխարհագրական անունների բառարան» Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ.Հարությունյան։ Երևան։ «Լույս»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանսի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 180