Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ26
Գլոստերշիր (անգլ.՝ Gloucestershire, /ˈglɒstəʃɚ/; послушать ), պատմական և հանդիսավոր վարչաշրջան Անգլիայի արևմուտքում: Մտնում է Հարավ-Արևմտյան Անգլիայի շրջանի մեջ: Մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը Գլոստերն է: Բնակչությունը կազմում է 582,5 հազար մարդ (2007 թվականի տվյալներով շրջանների մեջ 20-րդն է):
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը կազմում է 3150 կմ² (16-րդ տեղ), վարչական շրջանի տարածքը` 2653 կմ² (13-րդ տեղ):
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բադմինտոնի խաղն անվանակոչվել է Գլոստերշիրի անունով՝ Բադմինտոն հաուս:
Չորս հռոմեական ճանապարհները հատում են վարչաշրջանը, պահպանվել են հռոմեացիների, դանիացիների, բրիթների և սաքսերի ճամբարների հետքերը. շատ հետաքրքիր միջնադարյան դղյակի ավերակները՝ Բրիավել, նորմանդական և նույնիսկ անգլո-սաքսոնական թագավորների հին նստավայրը, Բերկլինը, որտեղ սպանվել են Էդուարդ II-ը և այլոք[1]:
17-րդ դարում Քեմփդենում տեղի է ունեցել քրեական գործի դատավարություն, որը, ըստ լեգենդի, նպաստել է Անգլիայում «ոչ մարմին, ոչ սպանություն» քրեական օրենքի հայտնվելուն»[2]:
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչաշրջանը բաղկացած է 6 վարչական շրջաններից և 1 ունիտար միավորից:
|
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլուստերշիրի հին խայտաբղետ խոզը կոչվում է Գլուստերշիրի անունով և կապված է շրջանի հետ: Վարազները թափառում են Դինի անտառներում:
Գլուստերշիրի կովի հազվագյուտ ցեղատեսակը դեռ հանդիպում է այս տարածքներում[3]: Ցեղատեսակը առանձնանում է իրեն բնորոշ սպիտակ շերտով՝ ողնաշարի երկայնքով մինչև պոչը: Այս կովի կաթն օգտագործվում է Գլոստեր պանիր պատրաստելու համար:
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչաշրջանում արտադրվում են հացահատիկային մշակաբույսեր, մրգեր, կաթնամթերքներ, արդյունահանվում է ածուխ: Այստեղ առաջատար ճյուղերից է մեքենաշինությունը:
Սա Գլյուստերշիրի տարածաշրջանային համախառն ավելացված արժեքի գծապատկերն է ընթացիկ տեղեկատու գներով, որը հրապարակել է Ազգային վիճակագրության գրասենյակը (էջ 240-253) բրիտանական ֆունտով:
Տարի | Տարածաշրջանային համախառն ավելացված արժեք[4] | Գյուղատնտեսություն | Արդյունաբերություն[5] | Ծառայություններ[6] |
---|---|---|---|---|
1995 | 5,771 | 196 | 1,877 | 3,698 |
2000 | 8,163 | 148 | 2,677 | 5,338 |
2003 | 10,617 | 166 | 2,933 | 7,517 |
Ստորև ներկայացված է Գլուստերշիրի՝ 1997-2009 թվականների ընթացքում հազարավոր բրիտանական ֆունտերով ավելացված համախառն արժեքի աղյուսակ, որը հիմնված է Ազգային վիճակագրության գրասենյակի տվյալների վրա[7]:
Տարի | Համախառն ավելացված արժեք |
---|---|
1997 | 7,167 |
1998 | 7,630 |
1999 | 8,034 |
2000 | 8,414 |
2001 | 8,947 |
2002 | 9,504 |
2003 | 10,117 |
2004 | 10,525 |
2005 | 10,680 |
2006 | 11,073 |
2007 | 11,563 |
2008 | 11,666 |
2009 | 11,452 |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բադմինտոն հաուս՝ անգլիական Բոֆորի դուքսի գլխավոր նստավայրը
- Բերկլի դղյակ՝ միջնադարյան ամրոց
- Բեվերստոն ամրոց
- Չայվենդիս հաուս
- Չելթնհեմ Թաուն՝ անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ
- Քլիվերվել քարանձավներ
- Դեկան անտառային երկաթուղի
- Դիրհամ այգի
- Էդուարդ Ջենների տունը
- Գլոստերի տաճար
- Գլոստեր (ռեգբիի ակումբ)
- Հեյլի աբբայություն
- Նյուարքի այգի
- Ալպենի կալվածք
- Ձնաբուք կալվածք
- Սադելի դղյակ՝ Հենրի VIII վեցերորդ կնոջ արքայի Եկատերինա Պարրի հողարկավորությունը
- Ռոդմարթոնի կալվածք
- Թյուքսբերի աբբայություն
- Թյուքսբերիի միջնադարյան փառատոն
- Վիլյամ Թինդեյլի հուշարձան
- Ուեսթբերի այգի
- Ուդչեսթեր առանձնատուն
Տեսարժան վայրերը շրջակայքում.
- Դինա անտառ (անգլ.՝ Forest of Dean), և դրա գեղատեսիլ վայրը՝ Պազլվուդ:
- Ուեյի հովիտ
Լրատվամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլոստերշիրի միակ օրաթերթը Western Daily Press-ն է:
Gloucester News Center-ը Գլոստերշիրի համար նորությունների և տեղեկատվության անկախ կայք է[8]:
Գլոստերշիրի ռադիոկայանները ներառում են BBC Radio Gloucestershire-ը, Heart Gloucestershire-ը, Sunshine Radio-ը և The Breeze-ը (Cheltenham & North Gloucestershire): Կան նաև մի քանի համայնքային ռադիոկայաններ՝ Gloucester FM, Radio Winchcombe, Forest of Dean Radio, North Cotswold Community Radio և Severn FM:
Տեղական հեռուստատեսությունը վարչաշրջանի համար տրամադրվում է BBC West-ի և ITV West Country-ի կողմից:
Մշակութային ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբից Գլոստերշիրում կա երկու հայտնի պատմություն՝ Գրող Լաուրի Լիի «Սիդեր Ռոզիի» և գրող Ուինիֆրեդ Ֆոուլիի «Անտառում երեխան»:
Գլոստերշիրում նկարահանվել են մի շարք ֆիլմերի և հեռուստասերիալներ, այդ թվում՝ «Մեռիր, բայց ոչ հիմա», Հարրի Փոթեր ֆիլմաշարը և BBC հեռուստաալիքի «Թիթեռներ» հեռուստասերիալը[9]: «Типа крутые легавые»-ն նկարահանվել է Գլոստերշիրում, որտեղ մեծացել է ֆիլմի համահեղինակ և գլխավոր դերակատար Սայմոն Պեգը:
Դրվագ A Girl’s Best Friend՝ ենթադրյալ «Դոկտոր Ով» և K-9 ընկերությունը նկարահանվել է Գլոստերշիրում: Դեպքի վայրը հորինված Մորթոն Հարվուդ քաղաքն է[10]: Գեղարվեստական Լիդվորթ քաղաքը տեղակայված է Գլոստերշիրում, այնտեղ են Էմի Փոնդը, Ռորի Ուիլյամսը և Ռիվեր Սոնգը[11][12]:
Անհատականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Աթկինս, 17-18-րդ դարերի անգլիացի իրավաբան և քաղաքական գործիչ։
- Բրայան Հարլի, 20-րդ դարի բրիտանացի աշխարհագրագետ և քարտեզագրության պատմաբան:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Глостер, графство». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Watson, Greig (2017). «The mother, the medium and the murder that changed the law». BBC News (անգլերեն). Վերցված է 2018-02-08-ին.
- ↑ Gloucester // Rare Breeds Survival Trust. — 2011. Архивировано из первоисточника 27 փետրվարի 2014.
- ↑ Components may not sum to totals due to rounding
- ↑ includes energy and construction
- ↑ includes financial intermediation services indirectly measured
- ↑ «{title}». Արխիվացված օրիգինալից 24 September 2015-ին. Վերցված է 11 November 2014-ին.
- ↑ https://gloucesternewscentre.co.uk/
- ↑ 'Gloucestershire TV and Movie Locations' at Gloucestershire On ScreenԱրխիվացված 22 Օգոստոս 2010 Wayback Machine
- ↑ «K-9 and Company». Doctor Who Reference Guide. Արխիվացված օրիգինալից 10 May 2012-ին. Վերցված է 29 December 2013-ին.
- ↑ Moffat, Steven (3 April 2010). «The Eleventh Hour». Doctor Who. Սերիա 1. BBC. BBC One.
{{cite episode}}
: Cite has empty unknown parameters:|1=
and|2=
(օգնություն); Unknown parameter|seriesno=
ignored (|series-number=
suggested) (օգնություն) - ↑ Moffat, Steven (3 April 2010). «The Eleventh Hour». Doctor Who. Սերիա 1. BBC. BBC One.
{{cite episode}}
: Cite has empty unknown parameters:|1=
and|2=
(օգնություն); Unknown parameter|seriesno=
ignored (|series-number=
suggested) (օգնություն)
Moffat, Steven (26 June 2010). «The Big Bang». Doctor Who. Սերիա 13. BBC. BBC One.{{cite episode}}
: Cite has empty unknown parameters:|1=
and|2=
(օգնություն); Unknown parameter|seriesno=
ignored (|series-number=
suggested) (օգնություն)
Moffat, Steven (27 August 2011). «Let's Kill Hitler». Doctor Who. Սերիա 8. BBC. BBC One.{{cite episode}}
: Cite has empty unknown parameters:|1=
and|2=
(օգնություն); Unknown parameter|seriesno=
ignored (|series-number=
suggested) (օգնություն)