Մանջիլ
Մանջիլ | |
---|---|
Տեսակ | Իրանի քաղաք |
Երկիր | Իրան |
Վարչատարածք | Central District? |
ԲԾՄ | 300 մետր[1] |
Լեռնաշղթա | Էլբուրս |
Ջրլիցի ափին | Սեֆիդրուդ |
Մանջիլ (պարսկերեն՝ مَنجیل), քաղաք Իրանում՝ Գիլան նահանգում՝ Ռուդբար շահրեստանում։ Մանջիլ քաղաքը Ռուդբար շահրեստանի առևտրական կենտրոնն է։ Քաղաքի մոտ է գտնվում Սեֆիդրուդ ամբարտակը։ Մանջիլը հայտնի է որպես Իրանի հողմագեներատորների քաղաք։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանջիլ քաղաքի անվանումը նախաիսլամական շրջանում հնչել է որպես «Մանգիլ»։ Միջին պարսկերենով (փեհլևի) «մանիշն» նշանակել է «տուն», «բնակության վայր», «ման»՝ տուն, իսկ «մանիշնիխ»՝ կյանք։ Մանջիլ, այսպիսով, նշանակում է «գիլյակների բնակավայր»։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանջիլը գտնվում է լեռնային շրջանում՝ Սեֆիդրուդի արևելյան ափին։ Այս շրջանում ուժեղ քամիներ են փչում։ Վերջին տարիներին Մանջիլի շրջանում կառուցվել են բազմաթիվ հողմակայաններ[2]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսարժան վայրերից անհրաժեշտ է առանձնացնել Մանջիլ քաղաքի պարկը, ինչպես նաև Կալյաշտար աղբյուրը, որը գտնվում է Սեֆիդրուդ ամբարտակից մոտ 1 կմ ներքև[3]։
Ընդհանուր լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանջիլում տարածված են հետևյալ լեզուները՝ ադրբեջաներեն, քրդերեն, լուիերեն, լակերեն[4]։ Մանջիլի բնակիչների մեծ մասը խոսում են ադրբեջաներեն[5]։
Ժողովրդագրական դինամիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 1996, 2006 և 2011 թվականներին անցկացված վերջին երեք մարդահամարների՝ Մանջիլի բնակչությունը բնութագրվում էր հետևյալ ժողովրդագրական դինամիկայով. այն արագորեն աճել է՝ 14679-ից՝ հասնելով 17179-ի, իսկ հետո աճը զգալիորեն դանդաղել է, և նրա բնակչությունը կազմել է 17396 մարդ։ 2011 թվականի համար եղել են նաև տվյալներ Մանջիլ քաղաքի բնակչության սեռային կազմի մասին։ Այդ թվականին քաղաքն ունեցել է 9104 տղամարդ և 8292 կին բնակչություն, իսկ սեռերի հարաբերակցությունը կազմել է 110 տղամարդ 100 կնոջ համար։ Այսպիսով, քաղաքը բնութագրվել է արական սեռի բնակչության կտրուկ գերակշռությամբ։ Մանջիլում բնակչության ընդհանուր աճի միջին տարեկան տեմպերը 1996-2006 թվականներին կազմել են 1,6%, ինչը բավականին բարձր ցուցանիշ է, սակայն հետո կտրուկ նվազել է՝ տարեկան 0,25%։ Այսինքն՝ Մանջիլը բնակչության աճի տեմպերի բացառապես ուժեղ անկում է ապրել, ինչը կարող է կապված լինել ծնելիության կտրուկ նվազման հետ։ Քաղաքում ապրել է Ռուդբար շահրեստանի բնակչության բավականին մեծ մասը՝ 2011 թվականին՝ 17,2%-ը։ Մանջիլը շատ դանդաղ է աճում Գիլանի մայրաքաղաք Ռեշտ քաղաքի համեմատ։ Եթե նրա բնակչությունը ընդունենք 100%-ով, ապա Մանջիլում 2006 թվականին բնակվում էր 3,1%, իսկ 2011 թվականին՝ նրա բնակչության միայն 2,7%-ը (մինուս 0,4%)[6]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ دیدنیهای منجیل
- ↑ Encyclopædia Iranica:Manjil http://www.iranicaonline.org/articles/manjil
- ↑ کتاب آمار ایران در سال ۱۳۶۱ آیت محمدی. سیری در تاریخ سیاسی کرد. انتشارات پرسمان. ۱۳۸۲ جمشید صداقت کیش. کردان پارس و کرمان
- ↑ Gilan (Iran): Counties & Cities - Population Statistics, Charts and Map
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանջիլ» հոդվածին։ |
|