Կարոլինա Օտերո
Կարոլինա Օտերո իսպ.՝ Agustina Otero | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1868[1][2][3][…] |
Ծննդավայր | Վալգա, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա |
Մահացել է | ապրիլի 10, 1965[4] (96 տարեկան) |
Մահվան վայր | Նիս[3] |
Գերեզման | Russian Orthodox Cemetery in Nice և Cementiri de l'Est |
Քաղաքացիություն | Իսպանիա և Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի, էկրանի աստղ, երգչուհի, մարմնավաճառ, թատրոնի դերասանուհի, կուրտիզանուհի, պարուհի և սցենարիստ |
Ստորագրություն | |
La Belle Otero Վիքիպահեստում |
Կարոլինա Օտերո կամ Հիասքանչ Օտերո (ֆր.՝ Caroline Otero, La Belle Otero, իսկական անունը՝ Ավգուստինա Օտերո Իգլեսիաս, նոյեմբերի 4, 1868[1][2][3][…], Վալգա, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա - ապրիլի 10, 1965[4], Նիս[3]), իսպանական ծագմամբ ֆրանսիացի երգչուհի, պարուհի, Հիասքանչ դարաշրջանի խորհրդանիշ և աստղ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարոլինա Օտերոն ծնվել է 1868 թվականին Պոնտե դե Վալգա մունիցիպալիտետում՝ միայնակ մայր Կարմեն Օտերո Իգլեսիասի (1844-1903) և հույն զինվորական Կարասոնի[5] միությունից։ Սերել է աղքատ ընտանիքից, մայրը՝ Կարմենսիտան, բացի Ավգուստինայից, տարբեր տղամարդկանցից 5 երեխաներ է ունեցել։ Մանուկ հասակում տեղափոխվել է Սանտիագո դե Կոմպոստելա, աշխատել է որպես սպասուհի[6]։ Տասը տարեկանում նրան բռնաբարել են, և նա ընկերոջ հետ փախել է տանից, միացել պորտուգալացի թափառական երաժիշտների խմբին, Լիսաբոնում աշխատել որպես երգչուհի և պարուհի։
1888 թվականին նա Բարսելոնայում հովանավոր է գտնում, ով նրա հետ տեղափոխվում է Մարսել՝ խթանել իր պարային կարիերան Ֆրանսիայում։ Շուտով Օտերոն թողնում է նրան և ստեղծում իր La Belle Otero կերպարը՝ ձևացնելով որպես անդալուսացի գնչու[6]։ Օտերոն եղել է գեղեցիկ, վստահ, խելացի, գրավիչ անձնավորություն[7]։
Հանդես է եկել փարիզյան Ֆոլե-Բերժերում, Օլիմպիա համերգասրահում։ Շրջագայել է Ավստրո-Հունգարիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ռուսաստանում (1898), հանդիպել է Գրիգորի Ռասպուտինին։ Նրա երկրպագուների թվում էին Վիլհելմ II-ը, Նիկոլայ II-ը, Լեոպոլդ II-ը, Ալֆոնսո XIII-ը, Էդուարդ VII-ը, Արիստիդ Բրիանը, Գաբրիելե Դ'Աննունցիոն և շատ ուրիշներ։ Նրա համար մենամարտերում սպանվել են, տարբեր նկարիչներ ստեղծել են նրա դիմանկարը, ժամանակակից լուսանկարիչները նրան լուսանկարել են փոստային բացիկների համար։ Մտերիմ է եղել Գաբրիել Սիդոն Կոլեթի հետ, մրցել դարաշրջանի ամենահայտնի գեղեցկուհիների`Լիանա դե Պուժիի, Կլեո դե Մերոդի, Էմիլիենա դ’Ալանսոնի հետ։ Եղել է զարմանալի կենսունակ, հիվանդագին կերպով տարվել է մոլեխաղերով։
1910 թվականին հեռացել է բեմից, տեղափոխվել Նիս, ապրել միայնակ՝ օժանդակություն ստանալով Մոնտե Կառլոյի կազինոյի կողմից այն միլիոնավոր ֆրանկների համար, որը նախկինում նա այնտեղ տանուլ է տվել։
Մեմուար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Les souvenirs et la vie intime de la belle Otero (1926, англ. пер. 1927).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Посадас К. Прекрасная Отеро. М.: АСТ; Транзит-книга, 2006
- Lewis A.H. La Belle Otero. New York: Trident Press, 1967
- Grillandi M. La Bella Otero. Milano: Rusconi, 1980
- Castle Ch. La Belle Otero, The Last Great Courtesan. London: M. Joseph, 1981
- Mille R. La Belle Otero: roman. Paris: A. Michel, 1994.
- Orgambide P.G. La Bella Otero: reina del varieté. Buenos Aires: Editorial Sudamericana, 2001.
- Chao R. La passion de Carolina Otero. Paris: Plon, 2002
- Fernández M.A. A Bela Otero, pioneira do cine. Vigo: Editorial Galaxia 2003
- Figuero J., Carbonel M.-H. Arruíname pero no me abandones. La Bella Otero y la Belle Époque. Madid: Espasa Calpe, 2003
- Dufresne C. Trois grâces de la Belle Epoque. Paris: Bartillat, 2003
- Carbonel M.-E. La veritable biographie de la belle Otéro et de la Belle Epoque. Paris: Fayard, 2003
- Посадас К. Прекрасная Отеро. М.: АСТ; Транзиткнига, 2006
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
- ↑ Place des Libraires
- ↑ 6,0 6,1 Caroline "La Belle" Otero by Lockkeeper. Lockkeeper.com. Retrieved on 2010-11-16.
- ↑ La Belle Otero
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Օտերո» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 4 ծնունդներ
- 1868 ծնունդներ
- Իսպանիայում ծնվածներ
- Ապրիլի 10 մահեր
- 1965 մահեր
- Նիս քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բեմական կեղծանուններ
- Թատրոնի ֆրանսիացի դերասանուհիներ
- Կեղծանունով հայտնի դերասնաուհիներ
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- Ֆրանսիացի երգչուհիներ
- Ֆրանսիացի կուրտիզանուհիներ
- Ֆրանսիացի պարուհիներ