Ծանրության ուժ
Ծանրության ուժ, Երկրի կամ այլ աստղագիտական մարմնի մակերևույթին մոտ գտնվող ցանկացած ֆիզիկական մարմնի վրա ազդող ուժ։ Ըստ սահմանման՝ ծանրության ուժը, մոլորակի գրավիտացիոն ձգողության և կենտրոնախույս ուժերի (որոնք առաջանում է օրապտույտի շնորհիվ) գումարն է[1][2]։
Մնացած ուժերը, օրինակ Լուսնի և Արեգակի ձգողությունը իրենց փոքրության պատճառով հաշվի չեն առնում կամ ուսումնասիրում են առանձին, որպես Երկրի գրավիտացիոն դաշտի ժամանակավոր փոփոխություն[3][4][5]։
Ծանրության ուժը բոլոր մարմիններին, անկախ նրանց զանգվածից, միևնույն արագացումն է հաղորդում[6] և հանդիսանում է կոնսերվատիվ ուժ[7]։
ծանրության ուժը, որն ազդում է զանգվածով նյութական կետի վրա, հաշվում են հետևյալ բանաձևով[6]․, որտեղ - մարրմնին հաղորդված արագացումն է ուժի կողմից և կոչվում է ազատ անկման արագացում[8]։
Համասեռ մարմնի վրա ազդող ծանրության ուժը ազդում է մարմնի զանգվածների կենտրոնի վրա[9]։
Երկրի մակերևույթի նկատմանբ շարժվող մարմնի վրա ազդում է նաև Կորիոլիսի ուժը[10][11][12]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արիստոտելը բացատրել է ծանրության ուժը ծանր ֆիզիկական տարերքների, դեպի Երկրի ներսում գտնվող աշխարհի կենտրոն, շարժմամբ (հող,ջուր) և ինչքան մոտ է կենտրոնին, այնքան մեծ է մոտեցման արագությունը[13]։
Արքիմեդը պարզաբանում էր զուգահեռագծի, եռանկյան, սեղանի և պարաբոլական սեգմենտի ծանրության կենտրոնների խնդիրը։ Լողացող մարմինների մասին աշխատությունում Արքիմեդը ապացուցեց հիդրոստատիկայի օրենքը, որը կրեց իր անունը։
Գալիլեյը փորձնական ճանապարհով ուսումնասիրեց մարմինների անկման արագացումը, ճոճանակների տատանումների պարբերությունը և համոզվեց, որ դրանք կախված չեն մարմնի զանգվածից։
Երկիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի ձևը տարբերվում է գնդից և մոտ է մի քիչ տափակ էլիպսոիդի (գեոիդ)։ Այդ դեպում զանգվածով մարմնի վրա ազդող ծանրության ուժը հաշվարկվում է ավելի բարդ արտահայտությամբ, քան առաջ։
Որտեղ՝ — Երկրի զանգվածի տարրն է, հաշվարկի կետի շառավիղ-վեկտորն է , իսկ и ՝ Երկրի կենտրոնի շառավիղ-վեկտորն է։
Իներցիայի կենտրոնախույս ուժի վեկտորական արտահայըությունը՝
որտեղ — պտտման առանցքին ուղղահայաց և նրանից տվյալ նյութական կետին տարված վեկտորն է։
Ծանրության ուժը առաջվա նման հավասար է և ուժերի գումարին․
Ծանրության ուժը այլ մոլորակների վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | 1,00 | Արեգակ | 27,85 |
Լուսին | 0,165 | Մերկուրի | 0,375—0,381 |
Վեներա | 0,906 | Մարս | 0,394 |
Յուպիտեր | 2,442 | Սատուրն | 1,065 |
Ուրան | 0,903 | Նեպտուն | 1,131 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կշիռ
- Ազատ անկման արագացում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сивухин Д. В. Общий курс физики. — М.: Физматлит, 2005. — Т. I. Механика. — С. 372. — 560 с. — ISBN 5-9221-0225-7
- ↑ Тарг С. М. Сила тяжести // Физическая энциклопедия / Гл. ред. А. М. Прохоров. — М.: Большая Российская энциклопедия, 1994. — Т. 4. — С. 496. — 704 с. — 40 000 экз. — ISBN 5-85270-087-8
- ↑ Миронов, 1980, էջ 49
- ↑ Максимальное изменение силы тяжести, обусловленное притяжением Луны, составляет примерно м/с2, Солнца м/с2
- ↑ Миронов, 1980, էջ 71
- ↑ 6,0 6,1 Савельев, 1987, էջ 70
- ↑ Савельев, 1987, էջ 82-83
- ↑ 8,0 8,1 Ускорение свободного падения // Физическая энциклопедия / Гл. ред. А. М. Прохоров. — М.: Большая Российская энциклопедия, 1998. — Т. 5. — С. 245—246. — 760 с. — ISBN 5-85270-101-7
- ↑ Савельев, 1987, էջ 156
- ↑ Тарасов, 2012, էջ 200, 270
- ↑ Савельев, 1987, էջ 128
- ↑ Бутенин, 1971, էջ 253-259
- ↑ Зубов В. П. Физические идеи древности // отв. ред. Григорьян А. Т., Полак Л. С. Очерки развития основных физических идей. — М., АН СССР, 1959. — С. 38, 54-55;
- ↑ У газовых гигантов «поверхность» понимается как область высот в атмосфере, где давление равно атмосферному давлению на Земле на уровне моря (1,013×105 Па).
- ↑ Данные взяты из статьи Википедии Ускорение свободного падения
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ньютон И. Математические начала натуральной философии. — М.: Наука, 1989. — 688 с. — ISBN 5-02-000747-1
- Савельев И. В. Курс общей физики. Т. 1. Механика. Молекулярная физика. — М.: Наука, 1987. — 688 с.
- Криволуцкий А. Е. Голубая планета. Земля среди планет. Географический аспект.. — М.: Мысль, 1985. — 335 с.
- Миронов В. С. Курс гравиразведки. — Л.: Недра, 1980. — 543 с.
- Тарасов В. Н., Бояркина И. В., Коваленко М. В., Федорченко Н. П., Фисенко Н. И. Теоретическая механика. — М.: ТрансЛит, 2012. — 560 с.
- Бутенин Н. В. Введение в аналитическую механику. — М.: Наука, 1971. — 264 с. — 25 000 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 116)։ |