Խնկենի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնկենի (այլ կիրառումներ)
Խնկենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Աղտորազգիներ (Anacardiaceae) |
Ենթաընտանիք | Աղտորայիններ (Anacardioideae) |
Ցեղ | Խնկենի (Pistacia) L., 1753 |
Խնկենի (լատին․՝ Pistácia), պիստակենի, խնկածառ, աղտորազգիների ընտանիքի տերևաթափ, հազվադեպ՝ մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 20 (այլ տվյալներով՝ 10), Հայաստանում՝ 1 տեսակ՝ խնկենի բթատերև (P. atlantica)։ Հանդիպում է Լոռու, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին, երբեմն՝ միջին լեռն, գոտիներում (1200-1500 մ բարձրություններում)։ Աճում է չոր լեռնալանջերի հարավային քարքարոտ մասերում, գետերի կիրճերում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնկենու բնի բարձրությունը 8-12 մ է։ Տերևները կաշեկերպ են, եռմասնյա կամ փետրաձև։ Ծաղիկները միասեռ են, երկտուն, տերևանութային հուրաններում։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը միասերմ կորիզապտուղ է։
Նշանակություն և կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերմերը պարունակում են մինչև 60% ճարպ (որից ստանում են տեխնկենի յուղ, անասնակեր, քուսպ), ազոտային նյութեր (26%), տերևները՝ 8-20% տանին (օգտագործվում է որպես աղաղանյութ), բնափայտը՝ բուրավետ խեժ (կիրառվում է լաքերի ու ներկերի արտադրության և դեղագործության մեջ, նաև խունկ պատրաստելու համար (այստեղից՝ խնկենի անվանումը)։ Խնկենի ապրում է 400-500 տարի, 2-3 տարին մեկ առատ պտղաբերում է (բերքատվությունը 1 ծառից՝ 5-10 կգ)։ Բնափայտն ամուր է, օգտագործվում է զանազան ատաղձագործ, իրեր ու գործիքներ պատրաստելու համար և որպես վառելափայտ։ Խնկենին լավ պատվաստակալ է մշակովի սորտեր ստանալու համար։ Խնկենին Հայաստանի կիսաանապատային գոտու նոսր անտառների չորա- և ցրտադիմացկուն ծառատեսակներից է, որի շնորհիվ այն կարելի է օգտագործել հանրապետության ցածրադիր գոտու չոր, քարքարոտ և անջրդի լանջերն անտառապատելու և կանաչապատելու համար։
Բույսի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսասեր, ջերմասեր, երաշտադիմացկուն բույս է, կարող է դիմանալ մինչև 200 °C սառնամանիքներին, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Շատ դանդաղ է աճում, սակայն կյանքի տևողությունը մինչև 1000 տարի է։ Կարող է կազմել անտառակներ, որոնք ապաստան են ծառայում որոշ բնաշխարհիկ էնդեմ տեսակների համար։ Առատ մացառներ է տալիս, ունի հողապաշտպան նշանակություն՝ լանջերի ամրացման համար։
Պիստակենի բթատերևը 8-12 մ բարձրությամբ մշտադալար կամ տերևաթափ ծառ է, երբեմն՝ մի քանի ոլորված գալարաձև բներով և ճյուղերով։ Ծաղկում է վաղ գարնանը՝ անչափ գեղեցիկ մուգ վարդագույնով զարդարելով գրեթե գնդաձև սաղարթը։ Խնկենին երկտուն բույս է, տերևներն ավելի ուշ են բացվում, դրանք կազմված են 3,5 կամ 7 բաց կանաչ տերևիկներից, որոնց երկարությունը՝ 5-20, իսկ լայնությունը՝ 5-12 սմ է։ Հասունացման շրջանում պտղի գույնը կարող է լինել դեղին, վարդագույն, մուգ կարմիր կամ մանուշակագույն։ Պտղի ներսում գտնվում է կանաչ սերմը, որը պատված է բաց կրեմագույն երկփեղկ փայտանման պատիճով։ Պտուղն ուտելի է։
Քիմիական բաղադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիստակի սերմը հարուստ է ճարպերով` մոտ 14 տոկոս չհագեցած, 18 տոկոս օլեինի և 5 տոկոս լինոլի գլիցերիդներ, 1 տոկոս օմեգա-3 և 2 տոկոս օմեգա-6, յուղեր, և այլն, ընդամենը` 45-60 տոկոս։
Օլեինաթթուն, ֆոսֆորը` մոտ 490 մգ հարյուր գրամ հումքի մեջ, ցինկը` 2,2 մգ, և սպիտակուցները՝ մոտ 20 տոկոս, կարևոր են շագանակագեղձի հիվանդությունների զարգացումը կանխարգելելու համար։ Հարյուր գրամ հումքի մեջ B1 (0,7-0,9 մգ) և B6 (1,7 մգ) վիտամինների քանակները լրացնում են կերակրող մայրերի համար անհրաժեշտ օրական չափաբաժնի գրեթե կեսը։ Պարունակում է մեծ քանակությամբ կալիում (մոտ 1 գ), նաև մագնիում (120 մգ) և կալցիում (100 մգ)։ Շատ քիչ է նատրիումը (1 մգ), ինչի շնորհիվ ուժեղանում է կալիումի հիպոտենզիվ հատկությունը։
Բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից բժշկությունը մեծ դեր է հատկացնում սննդամթերքի հակաօքսիդանտ հատկություններին։ Բացի ցինկից, A(21 մկգ), C (5,6 մգ), E (2,3 մգ) վիտամիններից, սերմը պարունակում է նաև քոէնզիմ Q-10 (2,1 մգ)։ Այս նյութն ուժեղ հակաօքսիդանտ է։ Պարունակում է նաև մոտ 8 տոկոս շաքարներ, 10 տոկոս բալաստային նյութեր, 2 տոկոս օսլա, 200 մկգ բետա-կարոտին, 160 մկգ B2 և 51 մկգ B9 վիտամիններ, 3,2 մգ երկաթ։ Պիստակի սերմն ունի հակադեպրեսանտ և հակասթրեսային հատկություններ, հակազդում է քրոնիկ հոգնածության առաջացմանը և զարգացմանը։ Տերևները պարունակում են մոտ 7 մգ ասկորբինաթթու։
Արդյունաբերական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տզերի կենսագործունեության հետևանքով տերևի վրա առաջանում են գալլեր, որոնց մեջ կենտրոնացած է տերևում պարունակվող դաբաղանյութերի 50 տոկոսը։ Գալլերից ստանում են տանին, որն օգտագործում են տեքստիլ արդյունաբերության և կաշեգործության մեջ։
Պիստակի համաշխարհային արտադրությունը
ըստ տարիների(տոննա) | |
---|---|
1965 | 25 023 |
1970 | 47 584 |
1975 | 85 195 |
1980 | 76 029 |
1985 | 191 637 |
1990 | 273 080 |
1995 | 395 806 |
2000 | 376 816 |
2005 | 514 359 |
2006 | 593 370 |
2007 | 686 771 |
2008 | 549 276 |
2009 | 633 582 |
Պիստակի 10 Խոշոր արտադրողները (տոննա) | ||||||
---|---|---|---|---|---|---|
Երկիր | 1985 | 1995 | 2005 | 2009 | ||
Իրան | 104 657 | 238 778 | 229 657 | 255 000 | ||
ԱՄՆ | 12 290 | 67 130 | 128 367 | 175 088 | ||
Թուրքիա | 35 000 | 36 000 | 60 000 | 81 795 | ||
Սիրիա | 12 028 | 14 538 | 44 642 | 64 484 | ||
Չինաստան | 19 000 | 27 461 | 34 000 | 45 000 | ||
Հունաստան | 4 067 | 5 591 | 8 847 | 5 518 | ||
Աֆղանստան | 2 200 | 2 400 | 2 457 | 3 000 | ||
Թունիս | 120 | 900 | 2 000 | 2 500 | ||
Իտալիա | 2 000 | 2 200 | 2 719 | 1 896 | ||
Ղրղզստան | н/д | н/д | 300 | 820 | ||
Աղբյուր՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն' |
Յուղն օգտագործվում է օճառի արտադրությունում, խեժից ստանում են գեղարվեստում օգտագործվող լաքեր։ Բույսի բաց մոխրագույն բնից և տարեց ճյուղերից հնագույն ժամանակներից ստացել են բուրումնավետ, դառնահամ խեժը։ Այն ծառայել է որպես խունկ եկեղեցական ծիսական արարողությունների ժամանակ։ Ունի մանրէասպան, վերքամոքիչ հատկություններ։ Խեժը պարունակում է եթերային յուղեր, բարձր է կալցիումի պարունակությունը, օգտակար է օստեոպորոզի դեպքում։ Իտալիայում և այլ երկրներում կիրառում են ստամոքսի քաղցկեղի բուժման ընթացքում։ Նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ չեզոքացնում է Helicobacter pilory մանրէի ազդեցությունը, ինչը թույլ է տալիս բուժել ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցերը։ Բուսախեժն օգտագործվում է այրվածքի և մաշկային հիվանդությունների բուժման համար նախատեսված քսուքներում։ Օգտակար է նաև լյարդին, կարգավորում է խոլեստերինի բաղադրությունը և մակարդակը։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]ևս 8 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի) | մոտ 20 տեսակ | |||||||||||||||
կարգ Աղտորազգիներ | դասԽնկենի | f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր | ընտանիք Աղտորազգիներ | e2 | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
81 բաժին | f2 | ||||||||||||||
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pistacia aethiopica Kokwaro
- Pistacia atlantica Desf.
- Pistacia chinensis Bunge
- Pistacia eurycarpa Yalt.
- Pistacia integerrima J.Stewart
- Pistacia khinjuk Stocks
- Pistacia lentiscus L.
- Pistacia mexicana Kunth
- Pistacia ×saportae Burnat
- Pistacia terebinthus L.
- Pistacia texana Swingle
- Pistacia vera L.
- Pistacia weinmannifolia J.Poiss. ex Franchet
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Род 861. Фисташка — Pistacia. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1949. — Т. XIV. — С. 519—526. — 790 с. — 4000 экз.
- S. Kafkas & R. Perl-Treves։ Interspecific relationships in Pistacia based on RAPD fingerprinting, in HortScience, 37, 2002, S. 168–171.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фисташка на сайте Плантариум Արխիվացված 2018-01-12 Wayback Machine
- ГОСТ 31788-2012. Орехи фисташковые неочищенные. Технические условия
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնկենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնկենի» հոդվածին։ |
|