Ժան Լորեն
Ժան Լորեն ֆր.՝ Jean Lorrain | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Paul-Alexandre-Martin Duval |
Ծնվել է | օգոստոսի 9, 1855[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆեկան |
Վախճանվել է | հունիսի 30, 1906[1][2][3][…] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գրական անուն | Raitif de la Bretonne[4] և Daniel de Kerlor[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լիբրետիստ, դրամատուրգ և լրագրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Jean Lorrain Վիքիպահեստում |
Ժան Լորեն (ֆր.՝ Jean Lorrain, իսկական անունը` Պոլ Ալեքսանդր Մարտեն Դյուվալ ֆր.՝ Paul Alexandre Martin Duval, օգոստոսի 9, 1855[1][2][3][…], Ֆեկան - հունիսի 30, 1906[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), սիմվոլիստական դպրոցի ֆրանսիացի գրող և վիպասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավաբանություն է սովորել, բայց ուսումը կիսատ է թողել։ Ստացել է ճանաչված բանաստեղծուհի Ժյուդիտ Գոթիեի` Թեոֆիլ Գոթիեի դստեր օժանդակությունը։ 1870-ական թվականների կեսերից սկսեց երևալ Փարիզի գրական դերասանական շրջաններում, այդ թվում Սև կատու կաբարեում, որտեղ նրա ընկերները դարձան Ժան Մորեասը, Մորիս Ռոլլինան, Ժան Ռիշպենը և մյուսները։ Բնակվում էր Մոնմարտրում, ծանոթացավ Էդմոն դե Գոնկուրի և Սառա Բեռնարի հետ, որի համար մի քանի պիես գրեց։ Դենդիզմի ոլորտում մրցակցում էր արիստոկրատ Ռոբեր դե Մոնտեսքյուի հետ (բայց անհաջող)` հաճախակի հայտնվելով տարբեր աղմկոտ վիճաբանությունների կենտրոնում, բայց հաճույքով էր գնում դրանց։ Վեպերից մեկում անպատվաբեր կերպով է ներկայացնում Մոպասանին (մանուկ ժամանակ նրանք ընկերներ էին) և հազիվ խուսափեց նրա հետ մենամարտից, բայց մասնակցեց Պրուստի հետ մենամարտին, ջախջախիչ գրախոսական հրապարակելով նրա Զվարճություններ և օրեր, գրքի վերաբերյալ։ 1880-ական թվականներին ծանոթանում է Ժորիս Կառլ Գյուիսմանսի, Բարբե դ Օրևիլի, Լեոն Բուլայի հետ, 1890-ականներին մերձեցավ Լիանա դե Պուժիի հետ, որը նրան ձոնում է Անորսալին (1898) վեպը։ Գրում է մի քանի երգեր Իվետա Գիլբերի համար։ Օգտագործում էր թմրադեղեր (եթեր), հայտնի էր համասեռական կապերով (կենսագիրը Լորենին կոչում էր Սոդոմի ավետաբեր Փարիզում դարի վերջին)։ Մի քանի անգամ վիրահատվել է աղիքային խոցի պատճառով։ Անբուժելի դարձած սրտային հիվանդությունը, թմրամոլությունը և սիֆիլիսը դարձան նրա վաղաժամ մահվան պատճառը։
Եղել է Գոնկուրյան ակադեմիայի անդամ (1896)։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լորենը եղել է տիպիկ դեկադենտ, նրա գրչին են պատկանում բանաստեղծությունների, նովելների, պիեսների և վեպերի մի քանի ժողովածուներ, որոնցից ամենաճանաչվածը «Աստարտա (Պարոն դե Ֆոքս)»-ն է (1901)։ Ակտիվորեն զբաղվում էր լրագրությամբ, վարում էր թատերական ժամանակագրություն, հրատարակում էր ճամփորդական հուշեր, դառնալով ժամանակի ամենաբարձր վարձատրվող լրագրողներից մեկը։ Մահից հետո երկար ժամանակ մոռացվել էր, սակայն վերջին տասնամյակում նրա կերպարի և գրքերի հանդեպ հետաքրքրությունը ֆրանսիայում և արտասահմանում նորից աճեց։ 1996 թվականից Ֆյոկենում գործում է Ժան Լորենի բարեկամների ընկերությունը։
Ընտրյալ գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- La forêt bleue (1883, բանաստեղծություն)
- Sonyeuse (1891, վեպ)
- L’ombre ardente (1897, բանաստեղծություն)
- Histoires des masques (1900, վեպ)
- Monsieur de Phocas (1901, վեպ)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gaubert E. Jean Lorrain. Paris: E. Sansot & cie, 1905
- Kyria P. Jean Lorrain. Paris: Seghers, 1973.
- Jullian Ph. Jean Lorrain ou Le satiricon 1900. Paris: Fayard, 1974.
- Santos J. L'art du récit court chez Jean Lorrain. Paris: Nizet, 1995.
- Winn Ph. Sexualités décadentes chez Jean Lorrain: le héros fin de sexe. Amsterdam; Atlanta: Rodopi, 1997
- Anthonay Th. d'. Jean Lorrain: miroir de la Belle Époque. Paris: Fayard, 2005.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժան Լորենի կենսագրությունը
- Բանաստեղծությունները on line կայքում Արխիվացված 2008-04-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Լորեն» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 9 ծնունդներ
- 1855 ծնունդներ
- Հունիսի 30 մահեր
- 1906 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- ԼԳԲՏ վիպասաններ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով