Jump to content

Գրանյանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գրանյանո
իտալ.՝ Gragnano
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքՆեապոլ (գավառ)
Մակերես14,64 կմ²
ԲԾՄ141±1 մետր
Բնակչություն27 960 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ081
Փոստային դասիչ80054
Ավտոմոբիլային կոդNA
Պաշտոնական կայքweb.rcm.napoli.it/gragnano
Գրանյանո (Իտալիա)##
Գրանյանո (Իտալիա)

Գրանյանո (իտալ.՝ Gragnano), կոմունա Նեապոլ գավառում, Կամպանիա մարզ, Իտալիա։ Տեղակայված է Նեապոլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա։

Գրանյանոյին սահմանակից են հետևյալ մունիցիպալիտետները` Աջերոլա, Կազոլա դի Նապոլի, Կաստելամարե դի Ստաբիա, Լետերե, Պիմոնտե, Ռավելլո, Սանտ Անտոնիո Աբատե, Սանտա Մարիա լա Կարիտա, Սկալա։

1169 թվականին քաղաքին տրվել է Լետերեի եպիսկոպոսական աստիճանի կոչում, որն ըստ այդմ վերանվանվեց Հռոմի կաթոլիկ Լետերե-Գրանյանոյի թեմ։ Կոմունայի բնակչությունը կազմում է 29461 մարդ (ըստ 2012 թ.), բնակչության խտությունը՝ 2023,42 մարդ/կմ քառ․։ Գրանյանոն զբաղեցնում 14,56 կմ քառ․ տարածք։

Քաղաքի հովանավորն է համարվում Սուրբ Սեբաստիանը։ Ամեն տարի հունվարի 20-ին կոմունայում անցկացվում են տոնակատարություններ նրա պատվին։

Գրանյանոն Իտալիայի լավագույն չորացրած մակարոնեղենների հայրենիքն է[2]։

«Գրանյանոյի գլխավոր փողոցում, ուր ներթափանցում էր լեռնային զեփյուռը՝ ծովի օդի հետ խառնված, մակարոն պատրաստողները կախում էին սպագետտին պարաններից չորացնող լվացքի պես». ահա այսպես է գրված Ֆորբս ամսագրում[2]։ Վերջերս մակարոններ պատրաստելու համար օգտագործվում են վառարաններ, որոնք երկու օր շարունակ չորացնում են դրանք ցածր ջերմաստիճանով։

Նշանավոր մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանյանոյում է ծնվել նշանավոր դերասան Տիտո Վուոլոն[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://demo.istat.it/?l=it
  2. 2,0 2,1 Mimi Murphy Gragnano Pasta page 36 Forbes Life
  3. «Tito Vuolo». IMdB. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանյանո» հոդվածին։