Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Բորազոլ (բորազին, եռբորինեռիմիդ), քիմիական բանաձևն է B3H6N3, անգույն հեղուկ է։ Մոլեկուլը իրենից ներկայացնում է վեցանդամանի հարթ օղակ, որում բորի և ազոտիատոմները հաջորդաբար միացված են միմյանց, նրանցից յուրաքանչյուրին միացված է մեկ ջրածնի ատոմ։ Բորազոլի մոլեկուլը իզոէլեկտրիկ է բենզոլի մոլեկուլին և ունի անալոգային կառուցվածք։ Բոր և ազոտ տարրերի ատոմների միջև ընկած հեռավորության փոքրացումը պայմանավորված է դելոկալիզացված π-էլեկտրոններով(d(B—N) = 0,144 նմ, միակի կապի դեպքում d(B—N) = 0,154 նմ)։
Բորազոլը հանդիսանում է բենզոլի անօրգանական անալոգը, այն նման է բենզոլին նաև իր ֆիզիկական հատկություններով(ագրեգատային վիճակով, եռման միջակայքով, խտությամբ և այլն)։ Իսկ քիմիական հատկություններով բենզոլն ու բորազոլը խիստ տարբերվում են, բորազոլն ավելի ռեակցիոնունակ է։ Բորազոլն օքսիդանում է օդում, ջրումում լուծելիս այն փոխազդում է ջրի հետ, առաջացնելով բորի հիդրօքսիդ(В(ОН)3), ամոնիակ(NH3) և ջրածին(H2), այն պակաս ջերմադիմացկուն է քան բենզոլը։ Ջրածնի այն ատոմները, որոնք միացած են բորի ատոմներին, կարող են տեղակալվել առանց ցիկլը քանդելու։ Բորի քլորիդի BCl3 կամ բորի բրոմիդի BBr3 ազդեցությամբ, տաքացման պայմաններում, առաջացնում է պինդ և կայուն միացություն եռհալոգենբորազոլ(B3N3H3Hal3)։