Բլանշ Մոնե
Բլանշ Մոնե ֆր.՝ Blanche Hoschedé | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1865[1] |
Ծննդավայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 8, 1947 (82 տարեկան) |
Մահվան վայր | Ժիվերնի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | բնանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Q17492985? և Q17495007? |
Հայր | Ernest Hoschedé? |
Մայր | Ալիս Օշեդե |
Ամուսին | Ժան Մոնե |
Blanche Hoschedé Monet Վիքիպահեստում |
Բլանշ Մոնե (ֆր.՝ Blanche Hoschedé Monet, նոյեմբերի 10, 1865[1], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - դեկտեմբերի 8, 1947, Ժիվերնի), ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարչուհի[2]։
Կլոդ Մոնեի խորթ դուստրը և հարսը։
Բլանշ Մոնեի հատկապես վաղ շրջանի նկարները դժվար են տարբերվում Կլոդ Մոնեի աշխատանքներից, քանի որ նա օգտագործել էր հայտնի նկարչի ներկապնակը, վրձինները, ներկերը և կտավները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1865 թվականի նոյեմբերի 10-ին Փարիզում, եղել է Էրնեստ և Ալիսա Օշեդեների երկրորդ դուստրը[3]։ Ընտանիքում կային վեց երեխա։ Հայրը եղել է ձեռնարկատեր, խանութ է ունեցել Փարիզում։ Նա իմպրեսիոնիստների նկարներ էր հավաքում[4], հայտնի մեկենաս էր և ստեղծագործական վաղ տարիներին հովանավորել է նաև Կլոդ Մոնեին.[5]։ 1876 թվականին նա Կլոդ Մոնեին Մոնգերոնի Château de Rottembourg-ում իր կալվածքի հյուրասենյակի համար դեկորատիվ պաննո է պատվիրել[6]։ 1877 թվականին Էրնեստ Օշեդեն սնանկացել է, և արվեստի գործերի նրա հավաքածուն վաճառվել է աճուրդում[7]։
Էրնեստ Օշեդեն, Ալիսան և նրանց վեց երեխաները տեղափոխվել են Վետյոյ՝ Կլոդ Մոնեի և նրա առաջին կնոջ՝ Կամիլայի տուն, որտեղ նրանք ապրում էին երկու երեխաների՝ Ժանի և փոքրիկ Միշելի հետ։ Էրնեստը, սակայն, ժամանակի մեծ մասն անցկացնում էր Փարիզում, վերջիվերջո թողեց իր ընտանիքը և հեռացավ Բելգիա։ 1879 թվականի սեպտեմբերի 5-ին տուբերկուլյոզից Կամիլա Մոնեի մահից հետո Կլոդ Մոնեի երկու երեխաները մնացին Ալիսա Օշեդեի խնամակալության տակ։ 1881 թվականին նրանք տեղափոխվել են Պուասի, 1883 թվականին հիմնավորվել Ժիվերնիում, որտեղ Կլոդը և Ալիսան կապվում են իրար հետ։ 1891 թվականին Էրնեստ Օշեդեի մահից հետո 1892 թվականի հուլիսի 16-ին նրանք պաշտոնապես ամուսնական դաշինք կնքեցին[8][9]։ Բլանշը դարձավ մեծ նկարչի հոգեդուստրը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասնմեկ տարեկանում Բլանշ Օշեդե-Մոնեի մոտ հակում նկատվեց գեղանկարչության հանդեպ[10], նա շատ ժամանակ էր անցկացնում Կլոդ Մոնեի արվեստանոցում, ինչպես նաև Էդուարդ Մանեի։ 1882 թվականին նա սկսել է նկարել, իսկ 1890 թվականին դարձել է Մոնեի օգնականն ու աշակերտուհին՝ նկարելով հիմնականում պլեներ, նույն երևույթները նույն գույներով[3]։ Բլանշը նկարել է նաև ամերիկացի վտարյալներ Թեոդոր Բաթլերի և Ջոն Բրեքի հետ։ Մոնեն դադարեցրեց Բլանշի և Բրեքի միջև զարգացող սիրավեպը, թեպետ թույլ տվեց, որ Բլանշի քույրը՝ Սյուզաննան, ամուսնացավ Բաթլերի հետ 1892 թվականին[3]։ Արվեստի գործերի առևտրական Պոլ Դյուրան Ռյուելը ձեռք է բերել Բլանշի «Haystack» աշխատանքը, որը ներկայումս ցուցադրվում է Ժիվերնիի Մոնեների տանը[11]։ 1888 թվականի հունվարին Անթիբում Մոնեի աջակցությամբ Բլանշը նկար ներկայացրեց Սալոն։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1897 թվականին նա ամուսնացել է Կլոդ Մոնեի ավագ որդու՝ Ժանի հետ (1867-1914)։ Մինչև 1913 թվականը նրանք ապրել են Ռուանում և Բոմոն-լե-Ռոժեում[3], որտեղ Բլանշը բնանկարներ է արել, իսկ ամուսինն իր հորեղբայր Լեոն Մոնեի մոտ դեղագործ էր աշխատում[12]։ 1911 թվականին մահացել է Ալիսա Մոնե-Օշեդեն, որից հետո Կլոդ Մոնեն դեպրեսիայի մեջ է ընկել, որն ավելի է սրվել երկար հիվանդությունից հետո 1914 թվականի փետրվարի 10-ին Ժան Մոնեի մահից հետո[13][14]։ Ամուսնու մահից հետո Բլանշը վերադարձել է Ժիվերնի։ Բլանշ Օշեդե-Մոնեն հոգ է տարել Կլոդ Մոնեին մինչև նրա մահը։ Նրանց ընդհանուր ընկեր Ջորջ Կլեմենսը կոչում էր Մոնեի «Կապույտ հրեշտակ»[3][15]։ 1926 թվակայի դեկտեմբերի 5-ին Մոնեի մահից հետո մինչև իր մահը Բլանշն իր վրա է վերցրել Ժիվերնիում Մոնեի սեփականության պատասխանատվությունը.[10]։
Մահացել է 1947 թվականի դեկտեմբերի 8-ին Ժիվերնիում 82 տարեկան հասակում։ Թաղվել է քաղաքային Giverny Church Cemetery գերեզմանոցում[16]։ Ժիվերնիի փողոցներից մեկը կրում է նրա անունը։ Նրա ավագ քույր Սյուզաննան ամուսնացել է ամերիկացի իմպրեսիոնիստ նկարիչ Թեոդոր Բաթլերի հետ։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչուհու աշխատանքների մեծ մասն ստեղծվել է Ժիվերնիում 1883-1897 թվականներին, ինչպես նաև Ռուանի շրջակայքում, որտեղ ապրել է ամուսնու հետ։ Նա «գրեթե ամբողջությամբ ընդունել է իմպրեսիոնիզմի մաքուր ձևը»[3]։ Նա բնանկարներ է արել սոճիներով և կաղամախիներով, Ռիսլ գետի մարգագետնում։ 1920-ական թվականներին նա որոշ ժամանակ աշխատել է Ֆրանսիայի հարավում՝ ապրելով Ժիվերնիում։ 1926 թվականին Կլոդ Մոնեի մահից հետո և մինչ իր մահն աշխատել է Ժիվերնիում։
Բլանշը մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցադրությունների, 1927, 1931, 1942 և 1947 թվականներին անցկացրել է անհատական ցուցադրություններ։ Նրա աշխատանքներն առավելապես գտնվում են Ֆրանսիայի թանգարաններում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ «Величайшие художники мира XVIII–XXI вв». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Blanche Hoschedé Monet Biography». ArtGiverny. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Street Singer Provenance Information. Museum of Fine Arts, Boston. Retrieved August 27, 2014.
- ↑ Museyon Guides (2011 թ․ հուլիսի 1). Art + Paris Impressionists & Post-Impressionists: The Ultimate Guide to Artists, Paintings and Places in Paris and Normandy. Museyon Guides. էջեր 29, 30. ISBN 978-1-938450-24-2.
- ↑ Sue Roe, Sue (2006). The Private Lives of the Impressionists. New York: Harper Collins Publishers. էջ 157. ISBN 0-06-054558-5.
- ↑ Christoph Heinrich (2000). Monet. Taschen. էջեր 45–46. ISBN 978-3-8228-5972-8.
- ↑ Sophie Dargere (1991), Blanche Hoschedé Monet, Exhibition Catalogue (French)
- ↑ Museyon Guides (2011 թ․ հուլիսի 1). Art + Paris Impressionists & Post-Impressionists: The Ultimate Guide to Artists, Paintings and Places in Paris and Normandy. Museyon Guides. էջեր 23, 29. ISBN 978-1-938450-24-2.
- ↑ 10,0 10,1 «Artists of Giverney: Blanche-Hoschedé Monet (1865-1947)». giverny.org. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Jean Pierre Hoschedé (1961), Blanche Hoschedé Monet, Impressionist painter not in the shadow but in the light of Claude Monet, Rouen: Lecerf
- ↑ Monet's Years at Giverny: Beyond Impressionism. Metropolitan Museum of Art. 1978. էջ 160. ISBN 978-0-87099-174-5.
- ↑ Monet's Years at Giverny: Beyond Impressionism. Metropolitan Museum of Art. 1978. էջ 171. ISBN 978-0-87099-174-5.
- ↑ «Jean Monet (1867–1913) on His Hobby Horse». Metropolitan Museum of Art. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Monet's Years at Giverny: Beyond Impressionism. Metropolitan Museum of Art. 1978. էջ 32. ISBN 978-0-87099-174-5.
- ↑ Blanche Hoschede Monet(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бланш Ошеде-Моне
- Blanche Hoschedé Monet (1865-1947)(անգլ.)
- Artists of Giverny(անգլ.)
- Jean Pierre Hoschedé (1961). Blanche Hoschedé-Monet, Peintre Impressioniste. [With Plates, Including Portraits and Reproductions.].
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլանշ Մոնե» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1865 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 8 մահեր
- 1947 մահեր
- Ժիվերնի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Բնորդուհիներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիացի իմպրեսիոնիստներ
- Ֆրանսիացի նկարիչներ