Jump to content

Բեգում Ռոկեյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեգում Ռոկեյա
բենգալերեն՝ রোকেয়া সাখাওয়াত হোসেন
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9, 1880(1880-12-09)[1][2]
ԾննդավայրRangpur District, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 9, 1932(1932-12-09)[3][1][4][…] (52 տարեկան)
Մահվան վայրԿալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան
Մայրենի լեզուբենգալերեն
Կրոնիսլամ
ԵրկերAbarodh Basini? և Sultana's Dream?
Մասնագիտությունգրող, գիտաֆանտաստիկ գրող և սոցիալական բարեփոխիչ
 Begum Rokeya Sakhawat Hossain Վիքիպահեստում

Ռոկեյա Սախավաթ Հոսեյն (բենգալերեն՝ রোকেয়া সাখাওয়াত হোসেন; դեկտեմբերի 9, 1880(1880-12-09)[1][2], Rangpur District, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 9, 1932(1932-12-09)[3][1][4][…], Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հայտնի է որպես Բեգում Ռոկեյա, բենգալացի նշանավոր ֆեմինիստ մտածող, գրող, մանկավարժ, պրոֆեսոր, կանանց հզորացման ուսուցիչ և քաղաքական ակտիվիստ՝ ի պաշտպանություն Արևելյան Բենգալիայից մուսուլման աղջիկների։

Ծագում և ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոկեյայի մանկության տան մնացորդները Ռանգպուրի Փայրաբանդ քաղաքում, նկարված 2012 թվական

Ռոկեյան ծնվել է 1880 թվականին Բենգալյան ազնվական մուսուլմանական ընտանիքում՝ Փայրաբանդ գյուղում[5]։ Նրա նախնիները Թավրիզից գաղթել են Իրան Հնդկաստանում հարստություն ստեղծելու նպատակով[5][6]։ Նրա հայրը՝ Զահիրուդին Մուհամադ Աբու Ալի Հայդար Սաբերը, զամինդար էր և բազմալեզու մտավորական[5], որն ամուսնացած է եղել չորս անգամ։ Նրա և Ռահաթունեսա Սաբերա Չաուդհուրանիի ամուսնությունից ծնվել է Ռոկեյան, որն ուներ երկու քույր և երեք եղբայր, որոնցից մեկը մահացել է մանկ հասակում։ Ռոկեյայի ավագ եղբայրը՝ Իբրահիմ Սաբերը և նրա ավագ քույրը՝ Կարիմունիսա Հանամ Չաուդհուրանին մեծ ազդեցություն են ունեցել նրա կյանքում։ Կարիմունեսան հակառակ իր ընտանիքի կամքի, որը նախընտրում էր արաբերենը և պարսկերենը որպես կրթության և հաղորդակցության միջոց, ցանկանում էր սովորել բենգալերեն։ Իբրահիմը դասավանդել է անգլերեն և բենգալերեն Ռոկեյաին և Կարիմունեսին[7]։ Կարիմունեսան ամուսնացել է տասնչորս տարեկանում և հետագայում դարձել բանաստեղծուհի։ Նրա երկու որդիները՝ Աբդուլ Կարիմ Ղազնավին և Աբդուլ Հալիմ Ղազնավին դարձել են քաղաքական գործիչներ և բրիտանական իշխանությունների օրոք զբաղեցրել նախարարական պորտֆոլիոներ։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոկեյան ամուսնու՝ Սախավաթ Հոսեյնի հետ (1898)

Ռոկեյան ամուսնացել է 18 տարեկանում՝ 1898 թվականին, 38-ամյա Խան Բահադուր Սախավաթ Հոսեյնի հետ։ Նա Բհագալպուրի (ներկայիս Բիհար նահանգի շրջան) մագիստրատուրայի տեղակալն էր, որը խոսում էր ուրդու լեզվով։ Նա ստացել է գյուղատնտեսության բակալավրի աստիճան Անգլիայում և եղել է Անգլիայի թագավորական գյուղատնտեսական ընկերության անդամ։ Ամուսնացել է Ռոկեյաի հետ իր առաջին կնոջ մահից հետո։ Նա խրախուսել է Ռոկեային շարունակել բենգալերեն և անգլերեն սովորել և գրել։

Գաղափարախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոկեյան հայտնի է եղել որպես Հարավային Ասիայում կանանց ազատագրման պայքարի ակտիվիստ։ Համարվում էր Բենգալի առաջին ֆեմինիստը։

Նա պնդում էր, որ տղամարդկանց և կանանց որպես բանական էակների պետք է հավասարապես վերաբերվեն[8]։ Նրա հիմնական աշխատանքներից է «Քաղցր մարգարիտների շարանը», «Սուլթանի երազը» (1908)՝ ֆեմինիստական գիտաֆանտաստիկ պատմություն, որը տեղի է ունենում կանանց մասնակցությամբ, «Լոտոսի էությունը» (1924), որը պատկերում է բենգալացի կանանց առջև ծառացած դժվարությունները[9], «Սուլթանի երազը» (1908) ֆեմինիստական գիտաֆանտաստիկ պատմություն է, որը տեղի է ունենում կանանց մասնակցությամբ և «Փակ կանայք»-ը (1931)։

Ռոկեյան կրթությունը համարում էր կանանց ազատագրման հիմնական նախապայմանը։ Կալկաթայում հիմնել է առաջին դպրոցը, որը նախատեսված էր հիմնականում մուսուլման աղջիկների համար։ Ասում են, որ նա տնից տուն է գնացել՝ համոզելով ծնողներին իրենց աղջիկներին ուղարկել դպրոց։ Մինչև մահ ղեկավարել է դպրոցը՝ չնայած թշնամական քննադատություններին և սոցիալական խոչընդոտներին[5][10]։

1916 թվականին նա հիմնել է մուսուլման կանանց ասոցիացիան, կազմակերպություն, որը պայքարում էր կանանց կրթության և զբաղվածության համար[5][11]։ 1926 թվականին Ռոկեյան նախագահել է Կալկաթայում գումարված բենգալացի կանանց կրթության համաժողովը, ինչը կանանց միավորելու առաջին նշանակալի փորձն էր՝ ի պաշտպանություն կանանց կրթության իրավունքների։ 1927 թվականին Ռոկեյան ընտրվել է բենգալացի կանանց կրթության հարցերով խորհրդաժողովի նախագահ[11]։ Նա մասնակցել է տարբեր բանավեճերի և կոնֆերանսների, որոնք նվիրված են եղել կանանց վիճակի բարելավմանը[11]։

Բանգլադեշն ամեն տարի դեկտեմբերի 9-ին նշում է Ռոկեյայի օրը։ Այդ օրը Բանգլադեշի կառավարությունը նաև պարգևատրում է կանանց իրենց նվաճումների համար[12]։ 2004 թվականին Ռոկեյան ԲԲԿ-ի «բոլոր ժամանակների մեծագույն բենգալացին» հարցման մեջ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[13][14]։

Գրական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոկեյան իր գրական կարիերան սկսել է 1902 թվականին բենգալերեն «Պիպաշա» (Ծարավ) էսսեով։ Ավելի ուշ հրատարակել է «Մոտիչուր» (1905) և «Սուլթանների երազը» (1908) գրքերը։ «Սուլթանների երազը» Ռոկեյան գրել է տղամարդկանց և կանանց դերերի փոփոխության մասին, որում կանայք գերիշխող սեռն էին, իսկ տղամարդիկ ենթարկվում էին։ Նա նաև նկարագրում է գիտության այլընտրանքային, ֆեմինիստական տեսլականը, որում կային այնպիսի գյուտեր, ինչպիսիք են օրինակ արևային վառարանները, թռչող մեքենաները և ամպերի կոնդենսատորները, որոնք օգտագործվելու էր ի շահ ողջ հասարակության[5][15][16]։

Ամուսնու մահից հինգ ամիս անց Ռոկեյան հիմնել է միջնակարգ դպրոց՝ այն անվանելով Սախավաթ աղջիկների հիշատակի միջնակարգ դպրոց։ Ամուսնու ընտանիքի հետ գույքի շուրջ վեճը ստիպել էր նրան 1911 թվականին դպրոցը տեղափոխել Կալկաթա, մի շրջան, որտեղ խոսվում էր բենգալերեն[17]։ Նա դպրոցը ղեկավարել է 24 տարի[5]։

Ռոկեյան հիմնադրել է Անջուման-է-Հավաթին-է-Իսլամը (Իսլամական կանանց ասոցիացիա), որն ակտիվ մասնակցություն է ունեցել կանանց վիճակի և կրթության վերաբերյալ բանավեճերի և համաժողովների անցկացմանը։ Անջուման-է-Հավաթին-է-Իսլամը կազմակերպել է սոցիալական բարեփոխումների միջոցառումներ։

Ռոկեյան ստեղծագործել է մի քանի ժանրերում՝ պատմվածքներ, բանաստեղծություններ, էսսեներ, վեպեր և երգիծական ստեղծագործություններ։ Կարծիք կա, որ նրա հրատարակված առաջին ստեղծագործությունը՝ «Պիպաշան» հայտնվել է Նաբապրաբհայում 1902 թվականին։ Նրա աշխատանքները կանանց կոչ էին անում բողոքել անարդարության և սոցիալական խոչընդոտների դեմ[18]։

  • Pipasha («Ծարավ») (1902)
  • Matichur առաջին հատոր, (Էսսե) (1904)
  • Matichur 2-րդ հատոր, (Էսսե) (1922)

Երկրորդ հատորը ներառում է պատմվածքներ և հեքիաթներ.

  • Saurajagat (Արեգակնային համակարգ),
    • Delicia Hatya (թարգմանություն, Մարի Կորելլի)
    • Jnan-phal
    • Nari-Srishti
    • Nurse Nelly
    • Mukti-phal
  • Sultana's Dream (1905)
  • Padmarag (նովել) (1924)
  • Abarodhbasini (1931)
  • Boligarto (կարճ պատմություն)
  • Narir Adhikar (անավարտ աշխատանք իսլամական կանանց ասոցիացիայի համար)
  • God Gives, Man Robs (1927)
  • Education Ideals for the Modern Indian Girl (1931)

Մահ և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոկեայի գերեզմանը Սոդեպուր նահանգի Պանիհատի աղջիկների ավագ դպրոցի համալսարանում:

Ռոկեյան մահացել է 1932 թվականի դեկտեմբերի 10-ին սիրտ-անոթային հիվանդությունից։

Դեկտեմբերի 9-ը Բանգլադեշում նշվում է որպես Ռոկեայի օր։ 2017 թվականի դեկտեմբերի 9-ին Google-ը տոնել է նրա 137-ամյակը՝ պատվելով նրան Google Doodle-ով[19]։

Սոդեպուրում գտնվող Ռոկեյի գերեզմանը վերաբացել է պատմաբան Ամալենդու Դեն[20]։

Ռոկեյայի արձանը

Ռոկեյան համարվում է Բենգալի առաջին ֆեմինիստը[12][21][22]։ Նրա պատվին Բանգլադեշում անվանակոչվել են համալսարաններ, հասարակական շենքեր, ազգային մրցանակներ[23][24]։ Նա ոգեշնչում էր հետագա սերնդի շատ կին հեղինակների, այդ թվում՝ Սուֆիա Կամալի, Թահմիմա Անամի և այլոց համար[25][26]։

  • Բեգում Ռոկեյայի օր, որը նվիրված է Ռոկեյայի ծննդյան և մահվան տարելիցին․ ամեն տարի նշվում է դեկտեմբերի 9-ին Բանգլադեշում[27]։
  • Բեգում Ռոկեյայի Պադակ-Բանգլադեշի ազգային մրցանակ, որը շնորհվում է կանանց՝ իրենց բացառիկ նվաճումների համար։
  • Բեգում Ռոկեյայի հիշատակի կենտրոն․ գտնվում է ակադեմիական և մշակութային կենտրոնում՝ Բանգլադեշի Պայրաբանդ քաղաքում[28]։
  • Բեգում Ռոկեյայի համալսարան, Բանգլադեշի պետական համալսարան[29]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
  3. 3,0 3,1 3,2 http://www.in.com/roquia-sakhawat-hussain/profile-242073.html
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Akhter, Shahida (2012). «Hossain, Roquiah Sakhawat». In Islam, Sirajul; Jamal, Ahmed A. (eds.). Banglapedia: National Encyclopedia of Bangladesh (Second ed.). Asiatic Society of Bangladesh.«Roquia Sakhawat Hussain (Begum Rokeya)». Londoni. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
  6. Sengupta, Kaiser (2022 թ․ մարտի 5). «'Bengali Muslim' As An Oxymoron: Crisis And Conflict Of Identities | Bengal Renaissance» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  7. Anwar S. Dil, Afia Dil (2014). Women's Changing Position in Bangladesh: Tribute to Begum Rokeya. էջեր 10–16. ISBN 978-9842003738.
  8. «Purushtantra o Rokeyar Naribad» পুরুষতন্ত্র ও রোকেয়ার নারীবাদ [Patriarchy and Rokeya's Feminism]. Naree নারী [The Woman] (Bengali). Dhaka: Agamee Prokashon. էջեր 282–299.
  9. Sarkar, Siuli (2016). Gender Disparity in India: Unheard Whimpers. PHI Learning Pvt. Ltd. էջ 73. ISBN 978-8120352513. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. «The enduring legacy of Begum Rokeya». The Independent. 2016 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Begum Rokeya Sakhawat Hossain». Sewall-Belmont House Museum. Sewall-Belmont House & Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  12. 12,0 12,1 «Begum Rokeya Day on 9 December». Dhaka Tribune. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  13. «BBC Listeners' Poll». The Daily Star. 2004 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  14. «Mujib, Tagore, Bose among 'greatest Bengalis of all time'». The Hindu. 2004 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  15. Lewton, Thomas (2019). «Feminist Visions of Science and Utopia in Rokeya Sakhawat Hossain's 'Sultana's Dream'». Lady Science. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  16. Hossain, Rokeya Sakhawat (1905). Sultana's Dream. Madras: The Indian Ladies' Magazine.
  17. Barnita Bagchi (2003 թ․ հոկտեմբերի 1). «Rokeya Sakhawat Hossain». Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
  18. «Rokeya's wake-up call to women». 2016 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  19. «Begum Rokeya's 137th Birthday». Google. 2017 թ․ դեկտեմբերի 9.
  20. Banerjee, Pranotosh (2014 թ․ մայիսի 27). «Remembering Historian Amalendu De». Janoswartho Barta. Chatterjee, Garga (trans.). Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  21. «Rokeya's unrealised Dream». The Daily Star. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  22. Rubaiyat, Hossain. «Begum Rokeya : The Pioneer Feminist of Bangladesh». The Daily Star. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  23. Arif Billah (2016 թ․ դեկտեմբերի 23). «Remembering Begum Rokeya». The Daily Star. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  24. «Begum Rokeya University begins academic activities». The Financial Express. Dhaka. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  25. «Poet Sufia Kamal's 18th death anniversary Monday». Prothom Alo (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  26. Tahmima Anam (2011 թ․ մայիսի 28). «My hero Rokeya Sakhawat Hossain». The Guardian. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  27. «Begum Rokeya Day today». The Daily Star. 2010 թ․ դեկտեմբերի 9.
  28. «Begum Rokeya Memorial Center, Rangpur». Rangpur Chamber Of Commerce & Industry. Արխիվացված է օրիգինալից 2019-04-21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  29. «Begum Rokeya University...». The Daily Star (անգլերեն). 2013 թ․ հունվարի 6. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեգում Ռոկեյա» հոդվածին։