Անտիկլինալ
Արտաքին տեսք
Անտիկլինալ (անտի...+հունարեն χλινω— թեքում եմ), անտիկլինալային ծալք, ապարների շերտերի կամարաձև ծալք։
Շերտերի կորացման տեղը կոչվում է անտիկլինալի փական, իսկ փականներն իրար միացնող մակերևույթը՝ առանցքային մակերևույթ։ Անտիկլինալի կողերն անվանվում են թևեր։ Նայած առանցքային մակերևույթի դիրքին և թևերի թեքության ուղղությանը՝ անտիկլինալը կարող է լինել
- ուղիղ
- թեք
- շրջված
- պառկած։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ըստ ձևի լինում են գծային անտիկլինալ (երբ նրա երկարությունը մեծ չափով գերազանցում է լայնությանը)
- բրախիանտիկլինալ, գմբեթ (երբ երկարությունը և լայնությունը համարյա հավասար են)։
Ըստ կամարի և թևերի ձևերի, տարբերում են՝
- բրգաձև
- սնդուկաձև
- ծնկաձև
- հովհարաձև։
Անտիկլինալները, ըստ ծագման, բաժանվում են
- գեոսինկլինալային տիպի (մեծ մասամբ՝ գծային), որոնք հետևանք են հորիզոնական ու ուղղաձիգ տեկտոնական շարժումների
- պլատֆորմային տիպի (գմբեթներ, բրախիանտիկլինալներ), որոնք պլատֆորմի կարծր հիմքի խզումնային խախտումների մակերեսային արտացոլումներն են։
Հայաստանում կան Անտիկլինալի համարյա բոլոր ձևերը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Геологический словарь. — М.: Недра, 1978. — Т. 1. — С. 51.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիկլինալ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 452)։ |