Jump to content

Անյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Անյան
չինարեն՝ 安阳市
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՀամայնքՀենան
Ներքին բաժանումWenfeng District?, Beiguan District?, Yindu District?, Long'an District?, Anyang County?, Tangyin County?, Hua County?, Neihuang County? և Linzhou?
Մակերես7351,54 կմ²
ԲԾՄ69 մետր
Բնակչություն5 477 614 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ0372
Փոստային դասիչ455000
Ավտոմոբիլային կոդ豫E
Պաշտոնական կայքanyang.gov.cn/index.jsp
Անյան (Չինաստան)##
Անյան (Չինաստան)

Անյան (չինարեն՝ 安阳; պինյին՝ Ānyáng), քաղաքային շրջանի կարգավիճակ ունեցող խոշոր բնակավայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արևելյան մասում՝ Հանան նահանգում։ Ընկած է Հուանհե գետի ավազանի միջնամասից մի փոքր դեպի հյուսիս, մերձակա մեկ այլ խոշոր բնակավայրից՝ Չանջոու քաղաքից հյուսիս-արևելք։ Զբաղեցնում է 7.413 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 817 193[2], իսկ քաղաքային ամբողջ շրջանում ապրողների թիվը 1999 թվականին՝ 5 125 135[3]: Մետաղաձուլության ու մետաղամշակման, տեքստիլ ու սնդի արդյունաբերության կենտրոն է[4]։ Կաթոլիկ թեմի եպիսկոպոսական նստավայր է։

Անյանի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել վաղնջական ժամանակներից։ Քաղաքի արևմտյան ծայրամասում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են յոթ հազարից ավելի հնագույն իրեր՝ քարե գործիքներ, կենդանիների բրածո ոսկրեր, որոնք նախապատմական՝ քարեդարյան քարանձավաբնակ նախամարդկանց կենսագործունեության վկայություններ են։ Մերձակայքում գտնվող մի շարք այլ հնավայրերում էլ հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն իրեր, որոնք վերագրվում են չինական Շան արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանին՝ մեր թվականությունից առաջ 1562—1027 թվականներին[5]։ Անյանից երկու կիլոմետր դեպի արևմուտք պահպանվել են այդ թագավորության և ընդհանրապես չինական պետության առաջին մայրաքաղաքը համարվող Ին (Յին, Yin) քաղաքի ավերակները։ Այդ հնագույն քաղաքի տարածքը՝ Ինսյույ (Yinxu) անվանումով, որը չինարենից թարգմանած՝ նշանակում է «Ինի (Յինի-Yin-ի) մնացորդներ», ներառված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Անյանը, որ ընկած է տափաստանի և Հյուսիսչինական դաշտավայրի սահմանագծին, ունի կիսաչորային կլիմա, որի վրա զգացվում է մուսսոնների ազդեցությունը։ Տարվա չորս եղանակներն էլ հստակորեն արտահայտություն են գտնում այստեղ։ Köppen climate classification-ի դասակարգման համաձայն՝ քաղաքի կլիման դասվում է BSk տիպին[6]։ Ձմեռները ցուրտ են ու չափազանց չոր, ամառները՝ շոգ ու խոնավ։ Արձանագրված առավելագույն ցածր և առավելագույն բարձր ջերմաստիճաններն են համապատասխանաբար −21.7 °C (−7 °F) և 43.2 °C (110 °F)[7][8]:

Անյան (1981–2010 normals)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 20.7
(69.3)
27.2
(81)
31.3
(88.3)
37.0
(98.6)
39.5
(103.1)
43.2
(109.8)
41.8
(107.2)
39.5
(103.1)
39.3
(102.7)
34.6
(94.3)
27.7
(81.9)
26.3
(79.3)
43.2
(109.8)
Միջին բարձր °C (°F) 4.3
(39.7)
8.1
(46.6)
13.8
(56.8)
21.8
(71.2)
27.1
(80.8)
31.7
(89.1)
31.8
(89.2)
30.6
(87.1)
27.0
(80.6)
21.3
(70.3)
12.9
(55.2)
6.5
(43.7)
19.74
(67.53)
Միջին օրական °C (°F) −0.8
(30.6)
2.6
(36.7)
8.2
(46.8)
15.9
(60.6)
21.3
(70.3)
26.0
(78.8)
27.2
(81)
25.9
(78.6)
21.4
(70.5)
15.2
(59.4)
7.2
(45)
1.3
(34.3)
14.28
(57.72)
Միջին ցածր °C (°F) −4.8
(23.4)
−1.9
(28.6)
3.3
(37.9)
10.5
(50.9)
15.6
(60.1)
20.5
(68.9)
23.0
(73.4)
21.9
(71.4)
16.9
(62.4)
10.3
(50.5)
2.8
(37)
−2.6
(27.3)
9.63
(49.32)
Ռեկորդային ցածր °C (°F) −21.7
(−7.1)
−16.7
(1.9)
−10.1
(13.8)
−2.7
(27.1)
5.5
(41.9)
10.2
(50.4)
15.8
(60.4)
11.6
(52.9)
5.5
(41.9)
−1.4
(29.5)
−11.4
(11.5)
−18.1
(−0.6)
−21.7
(−7.1)
Տեղումներ մմ (դյույմ) 5.2
(0.205)
7.7
(0.303)
18.1
(0.713)
21.2
(0.835)
46.4
(1.827)
62.3
(2.453)
150.6
(5.929)
132.2
(5.205)
57.7
(2.272)
30.0
(1.181)
15.1
(0.594)
5.1
(0.201)
551.6
(21.718)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 2.2 2.9 4.4 4.6 6.6 7.5 12.2 10.1 7.1 5.4 3.8 2.4 69.2
% խոնավություն 60 55 56 57 61 61 76 79 72 68 67 63 64.6
Միջին ամսական արևային ժամ 142.0 148.9 180.2 219.4 251.6 232.5 190.2 200.1 187.1 180.2 152.8 140.3 2225,3
Տոկոս հնարավոր արևի լույս 46 49 49 56 58 54 43 48 50 52 50 47 50.2
աղբյուր: China Meteorological Administration (precipitation days and sunshine 1971–2000)[9][10]

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.)北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
  2. «Anyang» (անգլերեն). World Gazetteer. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  3. «China Prefectures» (անգլերեն). Statoids. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. |id = 3869643|tytuł=Anyang|data dostępu=2010-12-18}}
  5. |nazwisko=Bahn |imię=Paul G.|autor link= |inni= |tytuł= Archeologia - Przewodnik|wydanie= I|wydawca= Wydawnictwo "Arkady" Sp. z o.o.|miejsce= Warszawa|rok= 2006|strony= 346|isbn= 83-213-4293-0}}
  6. «Updated Asian Map of the Köppen climate classification system». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
  7. «Archived copy» 中国气象科学数据共享服务网 (Chinese (China)). China Meteorological Administration. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  8. 安阳高烧43.2℃ 市民无处话清凉. dahe.cn (Chinese (China)). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
  9. 中国气象数据网 - WeatherBk Data (Chinese (China)). China Meteorological Administration. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  10. 中国地面国际交换站气候标准值月值数据集(1971-2000年). China Meteorological Administration. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Li Feng- Early China: A Social and Cultural History, Cambridge et New York, Cambridge University Press, 2013| isbn=978-0-521-89552-1: Anyang and beyond : Shang and contemporary Bronze Age cultures: pp. 66–89 et Cracking the secret bones: literacy and society in late Shang: pp. 90–111.
  • Li Liu, Xingcan Chen - The Archaeology of China: From the Late Paleolithic to the Early Bronze Age, Cambridge et New York, Cambridge University Press, 2012|isbn=978-0-521-81184-2}} Madame Li LIU est professeur d'archéologie chinoise à l'Université Stanford, Californie. (Stanford Daily 22/01/2014 : Sa recherche l'a amenée aux origines de l'agriculture chinoise, il y a -12000 ans). Sur Anyang et les Shang : Chapter 8: Formation of Early States in the Central Plain : Erlitou and Erligang (1900/1800-1250 BC): pp.253-296. Chapter 10: The Late Shang Dynasty and it's Neighbors (1250-1046 BC) pp. 350–391 + "Anyang excavation" pp. 2, 5-6, 12-13
  • Історія Китаю: Підручник (по ред. А. В. Меліксетова). М., 2004. С.14-15.
  • Стаття Аньян в БСЕ(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1114
ռուս..անգլ..ֆր.
Վիքիճամփորդն ունի Anyangին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անյան» հոդվածին։