Անթաքիա
Բնակավայր | ||
---|---|---|
Անթաքիա | ||
թուրքերեն՝ Antakya | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Հաթայի մարզ | |
ԲԾՄ | 67±1 մետր | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Բնակչություն | ▲377 793 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 326 | |
Փոստային դասիչ | 31000 | |
Ավտոմոբիլային կոդ | 31 | |
Պաշտոնական կայք | antakya.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Անթաքիա (թուրքերեն՝ Antakya), անվանվել է ի պատիվ Անտիոքոս I Սոտերի, Անտիոքիա Դաֆնեի վրա, Անտիոքիա Օրոնտեի վրա (լատին․՝ Antiochia), քաղաք և շրջան Թուրքիայի հարավային մասում։ Անթաքիան Հաթայի մարզկետրոնն է։ 2000 թ-ի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 145000 մարդ։ Քաղաքը գտնվում է Էլ Ասի գետի վրա՝ Միջերկրական ծովից 25 կմ հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում Անթաքիան, հին անվանումը՝ Անտիոք, կարևոր քաղաքական և մշակութային կենտրոն էր։ Անտիոքը եղել է Սելևկյան կայսրության մայրաքաղաքը։ 1098-1268 թվականներին Անտիոքը եղել է Անտիոքի դքսության մայրաքաղաքը, որը հիմնադրել էին խաչակիրները։ Նրա անկումից հետո, 1516 թվականին քաղաքը գրավվել է Օսմանյան կայսրության կողմից։ 1918 թվականին մտել է ֆրանսիական գաղութ Սիրիայի կազմի մեջ, սակայն 1938 թվականին անցել է Թուրքիային։
Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցին գործում է մինչ օրս, բայց կաթողիկոսական աթոռը միջին դարերում տեղափոխվել է Դամասկոս, որտեղ գտնվում է նաև պատրիարքի նստավայրը։
Անթաքիայի հնէաբանական թանգարանի հավաքածուն իր ունեցած խճանկարների քանակով 2-րդն է ամբողջ աշխարհում։
2023 թվականի փետրվարի 6-ին քաղաքը մեծապես տուժել է երկու հզոր երկրաշարժերից, որոնց էպիկենտրոնը Մարաշ քաղաքն էր։ Որոշ պատմական վայրեր, այդ թվում՝ Սուրբ Պողոս եկեղեցին, ավերվել են[1]։ Փետրվարի 20-ին երկու նոր երկրաշարժերի հետևանքով բազմաթիվ շինություններից բացի ավերվել են եկեղեցիներ, Անթաքիայի սինագոգը, Հաբիբ-ի Նաջջար մզկիթը, որը Թուրքիայի տարածքում ամենահին մզկիթներից է[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 1935 թվականին ըստ ֆրանսիական մարդահամարի[3][4] | |||||||
Ազգային կազմ | Քանակ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
Թուրքեր | 19,720 (58%)[4] | ||||||
Ալավիներ | 8,670 (25,5%)[4] | ||||||
Քրիստոնյա արաբներ | |||||||
Այլ | |||||||
Ամբողջը | 34,000 (100%)[4] |
Համայնապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Borges, Anelise (2023 թ․ փետրվարի 10). «'Antakya is finished': Thousands left homeless in ruined city». euronews (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ The devastating aftermath of the Turkey-Syria earthquakes | DW News, Վերցված է 2023-02-21-ին
- ↑ Dumper, Michael (2007). Cities of the Middle East and North Africa: A Historical Encyclopedia. ABC-CLIO. էջ 40. ISBN 9781576079195.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Go, Julian (2013). Decentering Social Theory. Emerald Group Publishing. էջ 31. ISBN 9781781907276.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթաքիա» հոդվածին։ |
|