Ալյումասիլիկատներ
Արտաքին տեսք
Ալյումասիլիկատներ, ապար կազմող կարևորագույն միներալների ամենալայն տարածված խումբ։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակում են սիլիցիումի և ալյումինի (հաճախ նաև այլ մետաղների) օքսիդներ։ Կազմում են երկրակեղևի հիմնական մասը։ Ալյումասիլիկատների խմբի մեջ մտնում են՝
- դաշտային սպաթները,
- ֆելդսպաթոիդները (նեֆելին, լեյցիտ և այլն),
- ցեոլիտի,
- սոդալիտի,
- սկապոլիտի,
- փայլարի
- քլորիտի խմբերի միներալները։
Բնական գործոնների ազդեցությամբ (հիմնականում՝ CO2 և H2O) ալյումասիլիկատներ հողմահարվելով՝ առաջացնում են կավ, երբեմն էլ՝ բոքսիտ։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյումասիլիկատներ լայնորեն տարածված են նաև ՀԽՍՀ-ում։ Բնական ալյումասիլիկատից բացի լայն կիրառություն ունեն արհեստական ալյումասիլիկատները, որպես իոնափոխանակիչներ, ադսրբենտներ, կատալիզատորներ են։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 184)։ |