Ալժիրի տնտեսություն
Արժույթ | Ալժիրի դինար (DZ, DZD) |
---|---|
Վիճակագրություն | |
ՀՆԱ | 170 370 810 917,97 $[1] |
ՀՆԱ տեղ | 35 ըստ գնողունակության[2] |
ՀՆԱ-ի աճ | 3,6 % (2016)[2] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | $15,000 (գնողունակություն, 2016)[2] |
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի | Ագրոհամալիր՝ 13,1 %; արտադրություն՝ 38,7 % ; ծառայություններ՝ 48,2 % (2016)[2] |
Գնաճ (ՍԳԻ) | 5,9 ± 0,1 տոկոս[3] |
Աղքատության շեմից ցածր բնակչություն | 23 % (2006)[2] |
Ջինիի գործակից | 35,3 (1995)[2] |
Գործազրկություն | 11,7 տոկոս[4] |
Ալժիր, թերզարգացած ագրարային-արդյունաբերական, նավթ արտահանող պետություն է[5]։ Ալժիրի տնտեսությունը հիմնված է հիմնականում ածխաջրածնային հումքի արդյունահանման վրա, զարգացած է նաև գյուղատնտեսությունը և ձնկորսությունը։ Տնտեսության 80 տոկոսը պլանային է։
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալժիրը հանդիսանում է Նավթ արտահանող երկների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի, Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի (դիտորդ), Աֆրիկյան միության անդամ։ 2005 թվականի սեպտեմբերին ստացել է Եվրամիության ասոցացված անդամի կարգավիճակ։ Արտահանման ծավալը 2015 թվականին կազմել է $36,3 մլրդ, ներմուծումը՝ $53,65 մլրդ։ Պետական բյուջեի պակասուրդը 2015 թվականին կազմել է ՀՆԱ-ի 11,2%-ը։ Գնաճը 2015 թվականին կազմում է 5,1%։ 2003-2015 թթ գործազրկության մակարդակը 24%-ից նվազել է մինչև 11%։ ՀՆԱ 2013 - +2,8% 2014թ.- +3,8%, 2015 - +3% Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն պարիտետով 2015 թվականին՝ 14,4 հազար դոլար։
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսությանը բաժին է ընկնում ՀՆԱ-ի մոտ 8%-ը։ Զարգացած է ցորենի, վարսակի, ինչպես նաև մրգերի, մասնավորապես ցիտրուսային մրգերի և բանջարեղենի մշակությունը։ Երկրի ագրոարդյունաբերական համալիրը չի կարողանում բավարարել սեփական պահանջարկը, ինչի պատճառով էլ Ալժիրը ստիպված է սննդամթերք ներկրել։ 1973 թվականին Սահարա անապատի ընդլայնումը կանխելու համար Ալժիրի հարավային շրջաններում սկսվեց «Կանաչ գոտի» նախագծի իրականացումը (որը նախատեսում էր 1,5 հազար կմ երկարությամբ և 30 կմ լայնությամբ պաշտպանիչ անտառային գոտու ստեղծում)[6]։
Ծովային ձկնորսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեկան որսում են ավելի քան 20 հազար տոննա ձուկ և ծովամթերք։ Ալժիրի ջրերում որսում են սարդինելա, սկումբրիա և նույնիսկ շպրոտներ։ Թարմ ձուկն արտահանվում է Ֆրանսիա, չորացրած և պահածոյացված ձուկը արտահանվում է Իսպանիա, Իտալիա և այլ եվրոպական երկրներ։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունահանող արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավթի և գազի արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010-ականների սկզբին Ալժիրը բնական գազի պաշարներով աշխարհում հինգերորդն էր և այս տեսակի հումքի երկրորդ արտահանողն էր աշխարհում՝ զիջելով Ռուսաստանին։ Այս շուկայում գլխավոր խաղացողը պետական նավթագազային «Sonatrach» ընկերությունն է, որն ապահովում է երկրի ՀՆԱ-ի մոտ 30%-ը։ Ալժիրում 1964 թվականին կառուցվել է «Shell» տեխնոլոգիայի կիրառմամբ գազի հեղուկացման և արտահանման առաջին գործարանը։ 1970-1980 թվականներին գործարկվեցին ևս երկու գործարաններ։ Դրանք բոլորը գտնվում են Միջերկրական ծովի ափին և դրանց հզորությունը կազմում է 20,6 մլն տոննա հեղուկ բնական գազ։ Հիմնական սպառողները ԵՄ երկրներն են, ամենամեծը Իտալիան է (տարեկան 21 մլրդ մ3 գազ՝ 2022 թվականի ապրիլի դրությամբ)[7], ինչպես նաև Ֆրանսիան, որը 2010 թվականին ստացել է 6,27 մլրդ խորանարդ մետրը։ Այսօր Ալժիրը Աֆրիկայում հեղկուկացված բնական գազի խոշորագույն արտադրողն է, որն ունի հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկայի 8% մասնաբաժին։ Նավթի պաշարներով Ալժիրը զբաղեցնում է 16-րդ տեղը աշխարհում։
Այլ օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալժիրում կան երկաթի, ցինկի, կապարի, պղնձի, մկնդեղի, սնդիկի, ֆոսֆատների և ոսկու զգալի պաշարներ։
Մետաղագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննաբա քաղաքում գործում է պողպատի գործարան[8]։
Էներգետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն (UNSD) Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրության բաժնի[9] և EES EAEC[10] 2019 թվականի վերջին տվյալների՝ Ալժիրի էներգետիկ ոլորտը բնութագրվում է հետևյալ հիմնական ցուցանիշներով.
- հանածո վառելիքի արտադրությունը՝ 257,869 հազ.
- ընդհանուր մատակարարումը` 139949 հազ.
- Էլեկտրակայաններում և ջեռուցման կայանքներում փոխակերպման վրա ծախսվել է 23561 հազար ՄԲտ կամ ընդհանուր մատակարարման 16.8%-ը։
Էլեկտրաէներգիայի համախառն արտադրությունը՝ 81,533 մլն կՎտժ, այդ թվում՝ ՋԷԿ՝ 99,0%, ՀԷՑ՝ 1,0%։ Էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառումը` 62,184 մլն կՎտժ, որից` արդյունաբերություն` 35,3%, տրանսպորտ` 2,0%, կենցաղային սպառողներ` 42,7%, գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնաբուծություն` 2,1%, այլ սպառողներ` 18,0%։ Էներգաարդյունավետության ցուցանիշներ. 2019 թվականին համախառն ներքին արդյունքի մեկ շնչի հաշվով սպառումը գնողունակության համարժեքությամբ (անվանական գներով)՝ $11,894, մեկ շնչի հաշվով (համախառն) էլեկտրաէներգիայի սպառումը` 1432 կՎտժ, բնակչության մեկ շնչի հաշվով էլեկտրաէներգիայի սպառումը` 611 կՎտժ։ Էլեկտրակայանների տեղադրված զուտ հզորության օգտագործման ժամերի քանակը՝ 3387 ժամ է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Максим Майорец, Константин Симонов. Сжиженный газ — будущее мировой энергетики. — М.: Альпина Паблишер, 2013. — 360 с. — ISBN 978-5-9614-4403-2.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Алжир: Книга фактов ЦРУ». www.cia.gov. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 23 апреля 2017-ին.
- ↑ http://www.imf.org/external/datamapper/PCPIEPCH@WEO?year=2016
- ↑ https://web.archive.org/web/20120930183539/https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ag.html
- ↑ Алжир // Энциклопедический географический словарь / отв. редакторы Е. В. Варавина и др. — М.: Рипол-классик, 2011. — С. 26. — (Словари нового века). — 5000 экз. — ISBN 978-5-386-03063-6
- ↑ В. Александров. Лес на пути Сахары // "Вокруг света", № 11, 1984. стр.12-17
- ↑ «Италия и Алжир заключили соглашение об увеличении поставок газа на 9 млрд кубометров». www.kommersant.ru (ռուսերեն). 2022 թ․ ապրիլի 12. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ ««Национализация» ArcelorMittal Annaba: Африке не нужен Миттал?» (ռուսերեն). uaprom.info. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Energy Statistics Database». UNdata. A world of information. апрель-май 2022 года. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Энергетика Алжира». EES EAEC. Мировая энергетика. eeseaec.org. 13 мая 2022 года. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.