Ալդոլազ, ֆերմենտ, որ պատկանում է ածխաջրային (–C–C–) կապերը քայքայող և սինթեզող լիազներին։ Էական դեր է կատարում կենդանական հյուսվածքներում ածխաջրերի անաերոբ քայքայման մեխանիզմում, ֆոտոսինթեզում և գլյուկոզա –6-ֆոսֆատի օքսիդացման ցիկլում։ Ալդոլազը գտնվում է բարձրակարգ բույսերի և կենդանիների հյուսվածքներում։ Բյուրեղային վիճակում ստացվել է մկանային հյուսվածքից։ Որոշ հիվանդությունների (օրինակ՝ սրտամկանի ինֆարկտ) դեպքում արյան մեջ Ալդոլազի ակտիվության որոշումն ունի ախտորոշիչ նշանակություն։ Ալդոլազի քանակը բարձրանում է նաև դերմատոմիոզիտի ժամանակ։