Ադալբերտ Շտիֆտեր
Ադալբերտ Շտիֆտեր գերմ.՝ Adalbert Stifter | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1805[1][2][3][…] |
Ծննդավայր | Horní Planá[4][5][6][…] |
Վախճանվել է | հունվարի 28, 1868[1][2][7][…] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[8][5] |
Գերեզման | Լինց |
Մասնագիտություն | գրող, նկարիչ, բանաստեղծ, ուսուցիչ և preservationist |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Ցիսլեյտանիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Գրական ուղղություններ | Բիդերմայեր |
Ուշագրավ աշխատանքներ | Rock Crystal?, Indian summer? և Witiko? |
Ադալբերտ Շտիֆտեր Վիքիդարանում | |
Adalbert Stifter Վիքիպահեստում |
Ադալբերտ Շտիֆտեր (գերմ.՝ Adalbert Stifter, հոկտեմբերի 23, 1805[1][2][3][…], Horní Planá[4][5][6][…] - հունվարի 28, 1868[1][2][7][…], Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[8][5]), ավստրիացի գրող, բանաստեղծ, նկարիչ և մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ջուլհակի ընտանիքում, մկրտության ժամանակ ստացել է Ալբերտ անունը։ Նրա հայրը մահացել է 1817 թվականին դժբախտ պատահարի արդյունքում, այդ պատճառով նա, որպես ընտանիքի ավագ որդի, ստիպված է եղել փոքր տարիքից աշխատել պապիկի ֆերմայում` ընտանիքին կերակրելու համար։ 1818 թվականին Ադալբերտի մյուս պապիկը, չնայած շատ դժգոհություններին, նրան տարել է լատինական դպրոց։ 1818-26 թվականներին Շտիֆտերը սովորել է Կրեսմյունստերի Բենեդիկտյան միաբանության դպրոցում (Վերին Ավստրիա)։ Ավելի ուշ Շտիֆտերն այսպես է հիշում գիմնազիայի տարիները. «...այնտեղ ես կարողանում էի ամեն օր դիտել երկնագույն Ալպերի հիասքանչ լանդշաֆտն իր ամբողջ հմայքով, այստեղ ես սովորել եմ նկարել, վայելել եմ հիանալի ուսուցիչների հետևողականությունը, ծանոթացել եմ հին ու նոր պոետների ստեղծագործություններին»։ 1826 թվականին Շտիֆտերը, տնային ուսուցիչ լինելով, սկսում է իրավաբանություն սովորել Վիենայի համալսարանում։ Այդ ժամանակ են սկսվում նրա բանաստեղծական առաջին փորձերը, որոնք ներշնչված էին Գյոթեի, Հերդարի, Ժան Պոլի ստեղծագործություններից։ Սիրահարվելով Ֆանի Գրայփլ անունով մի աղջկա և չստանալով պատասխան զգացմունքներ, նա փորձել է սփոփանք գտնել ալկոհոլի մեջ։ Դժբախտ սերը խանգարել է համալսարանի կրթությանը, և 1830 թվականին Շտիֆտերը կիսատ է թողնում ուսումը` դիպլոմ չստանալով։ 1829-30 թվականներին Շտիֆտերը գրում է իր առաջին (այդպես էլ անավարտ մնացած) արձակ «Հուլիուս» ստեղծագործությունը։ 1932-33 թվականին անհաջող փորձել է դասավանդողի աշխատանք ստանալ։ 1923 թվականի փետրվարին Ֆանին վերջնականապես խզում է հարաբերությունները Շտիֆտերի հետ։
Դրանից հետո Շտիֆտերը ծանոթանում է դերձակուհի Ամալիա Մոգաուպտի հետ և 1837 թվականին ամուսնանում է նրա հետ։ Այդ ամուսնությամբ Շտիֆտերը ցանկանում էր կարգավորել իր կյանքը, սակայն շռայլող Ամալիայի հետ դա նրան չի հաջողվում։ 1837 և 1840 թվականներին Շտիֆտերն անգամ ստիպված է եղել գրավ դնել իր հարստությունը։
1839 թվականին Շտիֆտերը նկարում է իր կարևորագույն կտավները. «Տեսարան վիենական արվարձանից», «Տեսարան Բեատրիկսհասսեից», «Վիտտինհաուզենի ավերակները»։ Այդ տարի էլ մահանում է Ֆանին։ 1840 թվականին «Վիենայի գրականության, արվեստի, թատրոնի ու նորաձևության ամսագրում» լույս է ընծայվում «Անգղ» ստեղծագործությունը։ 1841 թվականին «Իրիս» ալմանախում լույս է տեսնում «Դաշտային ծաղիկներ» ստեղծագործությունը։ 1841 թվականին Շտիֆտերը նորից դառնում է տնային ուսուցիչ։ 1843-46 թվականներին նրա աշակերտն էր Ռիխարդ ֆոն Մետտերնիխը, ավստրիական պետական կանցլերի որդին։ 1842 թվականին լույս է տեսնում «Աբդիոն» պատմվածքը, որը Շտիֆտերին գրական հռչակ է բերում և ֆինանսական անկախություն։ 1844 թվականին լույս են տեսնում «Բրիֆիտա», «Անտառային արահետ» և «Ծեր ամուրին» ստեղծագործությունները։ Անհանգիստ 1848 թվականին Շտիֆտերը հանդես է գալիս որպես հեղափոխական շարժման կողմնակից և «առաջադեմ լիբերալ»` աշխատելով ընտրող Ազգային ասամբլեայում։ Այնուհետև նա թողնում է Վիենան ու տեղափոխվում է Լինց։ Ամալիա Շտիֆտերի հետ ամուսնությունը հաջողակ է համարվում։ Նրանք լավ էին հասկանում իրար, միայն ընտանիքում երեխայի բացակայությունն էր նրանց խանգարում։ Շուտով Շտիֆտերները որոշում են որդեգրել Ամալիայի զարմուհուն։ Երեխան ընտանիքում չի հարմարվում, հաճախ գնում է տնից։ 1859 թվականի ձմռանը նրա մարմինը գտնում են Դանուբում։ Արդյո՞ք դժվախտ պատահար էր եղել, թե որդեգրված աղջիկն ինքնասպանություն էր գործել, չի պարզվում։ Այդ դեպքից հետո գրողի առողջական վիճակը վատանում է։ Սկսվում է նյարդային հիվանդություններից բուժման փուլը։ Չնայած հրատարակիչների դժգոհությանը` «Վիտիկո» պատմական վեպի վրա աշխատանքները դանդաղում են(1867 թվական[9]), տևում մի քանի տարի։ Արդյունքում Շտիֆտերն անկարող է լինում շարունակել գրական աշխատանքը։ Բարեկամների միջնորդության արդյունքում նրա համար արքունի խորհրդականի թոշակ է սահմանվում։ Սրվում է լյարդի ցիռոզը։ 1868 թվականի հունվարի 28-ին Շտիֆտերին գտնում են իր մահճակալի մեջ` ածելին ձեռքին։ Քներակը կտրված էր։ Թաղված է Սուրբ Բարբարայի գերեզմանոցում, Լինցում։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դաշտային ծաղիկներ (գերմ.՝ Feldblumen, 1841)
- Անգղ (գերմ.՝ Der Condor, 1844)
- Անտառային արահետ (գերմ.՝ Der Waldsteig, 1845)
- Էտյուդներ (գերմ.՝ Studien, 1844—1850)
- Ետամառ (գերմ.՝ Der Nachsommer, 1857)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիդերմայերի դարաշրջանին պատկանող նրա ստեղծագործությունները բարձր են գնահատվել Հուգո ֆոն Հոֆմանսթանի, Թոմաս Մաննի, Փեթեր Հանդքեի կողմից։ Ֆրիդրիխ Նիցշեն «Ետամառն» անվանել է գերմանական արձակի չորս մեծագույն ստեղծագործություններից մեկը։ 2008 թվականին շվեյցարացի ռեժիսոր Հայներ Գեբելսն Ավինյոնում ցուցադրել է «Շտիֆտերի իրը» ներկայացումը[10]։ Պատկերված է 1947 թվականի ավստրիական դրոշմանիշի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Adalbert Stifter (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Krackowizer F., Berger F. Biographisches Lexikon des Landes Österreich ob der Enns (գերմ.): Gelehrte, Schriftsteller und Künstler Oberösterreichs seit 1800 — Pas, Linz: Verein und Institut für Ostbairische Heimatforschung, 1931. — S. 325—328. — 411 p.
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 7,0 7,1 7,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 8,0 8,1 8,2 Штифтер Адальберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Шлапоберская С. Адальберт Штифтер // Лесная тропа / А. Штифтер ; сост. С. Шлапоберская. — М. : Художественная литература, 1971. — С. 3—26
- ↑ Режиссер показал вещь
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Штифтер, Адальберт». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хайдеггер, Мартин. «Рассказ о лесе во льду Адальберта Штифтера». Сякухати. Путь ветра и пустоты. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
- «Adalbert Stifter». IMDb — Фильмография. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադալբերտ Շտիֆտեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադալբերտ Շտիֆտեր» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1805 ծնունդներ
- Հունվարի 28 մահեր
- 1868 մահեր
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ինքնասպան գրողներ
- Ինքնասպան նկարիչներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Ավստրիացի գրողներ
- Ավստրիացի բանաստեղծներ
- Ավստրիացի նկարիչներ
- Ավստրիացի մանկավարժներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ավստրիացի վիպասաններ
- Անձինք նամականիշերի վրա